Փաշինյանի կարգադրությամբ ապօրինի եղանակով վարչապետի օգնական էր նշանակվել Սոֆյա Նավասարդյանը, բայց անգամ ծառայողական քննություն չարվեց․ Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ ներկայացնելով կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման մասին վկայող ևս մեկ փաստ։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Երեկ մանրամասն ներկայացրեցի, թե ինչ է նշանակում քաղաքական հետապնդում։ Այդ ընթացքում փաստարկված ներկայացրեցի Սփյուռքի նախկին նախարար, ներկայումս ԱԺ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի կողմից օրենքի կոպտագույն խախտմամբ խորհրդական նշանակելու փաստն ու դրա առթիվ իրավապահ մարմինների կողմից կատարյալ անգործության հանգամանքը (https://bit.ly/30rKvHD)։

Իսկ ի՞նչ եք կարծում, մի՞թե ներկայացված դեպքը եզակի է քաղաքական իշխանության գործունեության ընթացքում։ Ճիշտ եք, այդպիսի դեպքերը բազմաթիվ են։

Հանրային ծառայության ոլորտում ապօրինի նշանակումներով աչքի է ընկնում նաև վարչապետի աթոռին նստած Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ ապօրինի եղանակով վարչապետի օգնական էր նշանակվել Սոֆյա Նավասարդյանը։ Ըստ վարչապետի աշխատակազմի պաշտոնական հայտարարության Սովյա Նավասարդյանը նշանակվելիս չի համապատասխանել օրենքով սահմանված չափանիշներին, որից հետո նրա նշանակման մասին կարգադրությունը կրկին ապօրինի հեռացվել է կառավարության կայքից։

Այնուհետև Սոֆյա Նավասարդյանը նշանակվել է արարողակարգի ստորաբաժանման աշխատակից։ Ի դեպ, արարողակարգում իր համար վարչապետը հատուկ հաստիք է ներմուծել։ Մամուլի հրապարակումները վկայում են, որ գործառույթները, որոնք իրականացրել է հատուկ հաստիքով նշանակված անձը, նախատեսված չեն օրենքով և ուսումնասիրելով պետական բյուջեից գործուղումներում նրա համար ծախսված միջոցները ակնհայտ է դառնում, որ ահա այս դեպքում, ի տարբերություն բազմաթիվ դեպքերի հետ, գործ ունենք հենց առերևույթ վատնման դեպքի հետ, ինչը նախատեսված է քրեական օրենսգրքով։

Իսկ ի՞նչ եք կարծում, ի՞նչ է արել իրավապահ համակարգն այս դեպքի առթիվ։ Իհարկե՝ ՈՉԻՆՉ։ Անգամ ծառայողական քննություն չի իրականացրել, նյութեր չեն նախապատրաստվել։

Հիշեցնում եմ, քաղաքական հետապնդումը պոզով ու պոչով կենդանի չէ, հենց սա է քաղաքական հետապնդումը, երբ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ կապված հնարված պատմությամբ շինծու գործեր են կարվում, իսկ Նիկոլն ու Մխիթարը բացահայտ օրենք են խախտում ու շարունակում վայելել կյանքն ու թույլ տալ նոր լրջագույն խախտումներ։

Հ.Գ. Սոֆյա Նավասարդյանի դեմ ոչինչ չունեմ, վստահ եմ, որ ինքն իր աշխատանքը կատարել է բարեխիղճ։ Իմ համոզմամբ Սոֆյան այս ապիկար քաղաքական իշխանության հերթական զոհերից է, քանի որ հենց այդ ապիկարների ապօրինի գործողությունների հետևանքով մամուլու

դիտվել է 2198 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am