Իսկ դուք ասում եք՝ նախկի՜ն, գաղափա՜ր, հեղափոխությո՜ւն, ժող ջա՜ն ...
Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը թողնում է պաշտոնը: Սա տարօրինակ զուգադիպությամբ համընկավ Նորքի այգիների աճուրդի, բազմաթիվ աղաղակող շինթույլտվությունների գործարքների բացահայտման հետ: Նախկինում էլ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, Արթուր Մեսչյանը եղել է Երևանի գլխավոր ճարտարապետը և, ըստ օդում կախված լուրերի, թողել է պաշտոնը ՍԲ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շինարարության պատճառով:
Մեսչյանը ազնիվ մարդ է, մեր օդիոզ քաղաքական գործիչներից մեկի խոսքերով «ինչպես երգում է, էդպես էլ աշխատում է»: Այլ բան է, որ նա նաև շատ դյուրահավատ մարդ է և, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, Մեսչյանը հավատաց իշխանությունների խոստումներին, ոգևորվեց, եկավ, իր հեղինակության գնով ակամա լեգիտիմացրեց իշխանությունների կամայականությունները և հիսթափված հեռացավ: Իսկ դուք ասում եք՝ նախկի՜ն, գաղափա՜ր, հեղափոխությո՜ւն, ժող ջա՜ն ...
Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից