«Ավելի բարեկարգ Երևան» քողի տակ այլանդակվում է Երևանը. Լիլիթ Գալստյան

«Ավելի բարեկարգ Երևան» քողի տակ այլանդակվում է Երևանը: Այլանդակվում է ցինիկաբար, անդրդվելի, թքած ունենալով թե՛ ներկայի, թե՛ սեփական անցյալի վրա: Գնահատականներիս հերթական առիթը Մաշտոցի պուրակից պատկերներն են, որոնց բախվեցի գլխիս անակնկալ իջած եռացող ջրի պես:

Այն, որ արդեն երկու տարի ավելի լավ երկրի խոստումով քանդում են ամեն բան, այն, որ սիրո և համերաշխության լոզունգներով երկիրը պառակտումի և հանրային անհանդուրժողականության խայտառակ մակարդակի են հասցրել, այն, որ բարեփոխում խաբուսիկ լոզունգի տակ քանդում են մեր կրթության ազգային հիմքերը, այն, որ մարդու իրավունքների կեղծ շեշտադրումների տակ թիրախավորել են մեր ազգային ինստիտուտները՝ եկեղեցին, ընտանիքը, այն, որ կոռուպցիայի դեմ պայքարի ականջահաճո քողի ներքո նսեմացրել են ազատամարտն ու նրա հերոսներին, այն, որ նոր Հայաստան չքմեղանքի ներքո քանդում են պետական ինստիտուտները, զավթում դատական համակարգը, քանդում երկրի սահմանադրական հիմքերը, ակնհայտ է:

Այս ամենն արվում է Եհովայի վկայի համառությամբ և ամբարտավան մեծամտությամբ, պատմությունն ու իրողությունները երեսպաշտորեն խեղելով և դավադրաբար նենգափոխելով:

Միացրեք այս երկու տարիների դրվագներն ու մանրամասները և կտեսնեք, որ մեր տուն, մեր հասարակություն, մեր իրականություն բոլորովին այլ հանձնառությամբ էմիսարներ են մտել. երկրի ազգային դիմադրողականությունն ու արժեքային համակարգն է խաթարվում, իսկ հետո… «Հետո»-ն արդեն հեշտ է և կանխատեսելի…

Այս նկարներում Մաշտոցի պուրակն է՝ 2012 և մեր օրեր:

Գրեթե ամեն օր, երեք ամիս՝ 2012թ. ձմռան ցուրտ օրերին Մաշտոցի պուրակում էի (ԱԺ պատգամավոր էի այն ժամանակ)՝ կանգնած ոստիկանների և ակտիվիստների միջև, կանգնած ակտիվիստների և բուլդոզերի միջև՝ կանխելու բախումը և քանդումը: Այնտեղ էի, որովհետև համոզված էի, որ այգին պիտի այգի մնա, որ քաղաքին հանրային կանաչ տարածք է հարկավոր, այնտեղ էի, որովհետև համոզված էի, որ ակտիվիստների պայքարը արդար է: Անգամ Վահան Հովհաննիսյանի հետ Կենտրոնի ոստիկանություն գնացինք՝ դուրս բերելու ակտիվիստներ (հիշում եմ Վահրամ Սողոմոնյանին, Անահիտ Մանասերյանին): Իհարկե, նրանք դուրս եկան ու, իբրև թե մեզ չնկատել-չբարևելով շտապեցին «Ազատության»-ը հարցազրույց տալ…

Այդ օրերին կազմակերպեցի ակտիվիստների և քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանդիպումը: Մասնակցում էին Կարինե Դանիելյանը, Անահիտ Բախշյանը, Սոնա Այվազյանը (Transparency International), բնապահպաններ… Քննարկեցինք, մեր մոտեցումները փոխանցեցինք: Հաջորդ օրը պուրակ այցելեց Սերժ Սարգսյանն ու «Տարոն ջան, սիրուն չի» եզրակացությամբ ավարտվեց պուրակի կառուցապատումը. քաղաքն ունեցավ գեղեցիկ մի պուրակ: Իսկ պուրակը դարձավ քաղաքացիական պայքարի խորհրդանիշ…

Հիմա, պարզվում է, իրավիճակ է փոխվել. ողջ պուրակը հիմնավոր կառուցապատվել է (առանց հանրային քննարկման), ծածկվել ապագա սրճարաններով, կտրվել են ծառեր…

Եվ ո՞ւր են բնապահպանները, ո՞ւր են ակտիվիստները, ո՞ւր են թմբուկով ու շուրջպարերով «պայքարը» թեժացնողները, քաղաքացիական հասարակությունը… Հայկո-Մկոներ, Արայիկ Հարությունյան, Արթուր Իսպիրյան, Արմեն Հովհաննիսյան, Գոհար Հայրապետյան, Արթուր Ավթանդիլյան, Արմեն Հովհաննիսյան, Վահրամ Սողոմոնյան, Անահիտ Մանասերյան, Գայանե Մելքոմ, Արսեն Կարապետյան, Իզաբելլա Աբգարյան, Տիգրան Խզմալյան… Չեմ հիշում բոլորի անունը… Ո՞ւր եք… Ի դեպ, նույնիսկ որոշ երկրների դեսպաններ այցելեցին պուրակ…

Հիշո՞ւմ եք՝ «Մենք ենք տերը մեր երկրի», «Դեմ ենք օտարալեզու դպրոցին» և էլի ՀԿ-ներ․․․
Մոտ երեք ամիս պայքարում էի նրանց հետ և հավատում նրանց, ինձ վրդովվեցնում էր, երբ ակտիվիստներին և ՀԿ-ներին գրանտակեր էին անվանում…

Հիմա, երբ «քաղաքացիական ակտիվիստների» լռությունը զզվելիորեն բացահայտ է և աղմկող, կեցվածքը՝ պատեհապաշտական, համոզումները՝ դիպվածական, կրկնակի ստանդարտներով և պատվերով, չեմ կարող չեզրակացնել՝ դուք ընդամենը վարձկան էիք, պետականության հիմքերը թուլացնող վարձկաններ…

Լիլիթ Գալստյանի գրառումը

դիտվել է 332 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am