Բնապահպանական ռիսկերի կառավարման և շրջակա միջավայրին պատճառվող անդառնալի վնասների համատեքստում անընդունելի է Ամուլսարի հանքի շահագործումը․ «Կանաչ ապագա»

«Կանաչ ապագա» բնապահպանական շարժումը հայտարարություն է տարածել Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Ամուլսարը հանքի վերածելը խիստ վտանգավոր է ՀՀ բնակչության առողջության համար ՀՀ քաղաքացին իրավունք ունի շնչել մաքուր օդ և խմել մաքուր ջուր: Ամուլսարը ոսկու արդյունաբերական արտադրության և էկոռիսկերի լիարժեք փոխհատուցման տեսանկյունից անարդյունավետ է: Ամուլսարի ոսկին կենտրոնացված է սուլֆիդային հանքաքարերում` մանր չափերով, 0.15 - 0.70 գրամ 1 տոնայում:

Սուլֆիդային հանքաքարերը, ջրի կամ օդի հետ շփվելով, առաջացնում են թթվային ջրեր, որոնք չափազանց ուժեղ քայքայիչ հատկություն ունեն: Սարի ապարները ճաքված են, ինչն ավելի է մեծացնում այդ թթվային ջրերի հոսքը դեպի գրունտային ջրեր: Իսկ գրունտային ջրերի և ձնհալքի ջրերը թափվում են Արփա և Որոտան գետեր` վտագի տակ դնելով Հայաստանի քաղցրահամ ջրերի ողջ պաշարը, այդ թվում նաև Սևանա լիճը: Ըստ միջազգային ստանդարտների` հանքարդյունաբերության մեջ պետք է ի սկզբանե խուսափել թթվային դրենաժից, այլապես տարածաշրջանի( և ոչ միայն) ամբողջ էկոհամակարգը անվերականգնելի կորուստներ կունենա:
Ուշագրավ է, որ Ամուլսարի վերին մասում ժայռային մեծ քանակությամբ ապարներ կան (մոտ 100 միլիոն տոնա), և դրանք չեզոքացնելու համար շատ մեծ քանակով կրաքար է անհրաժեշտ, ինչը հավելյալ էկոռիսկեր է ստեղծում:

Այսինքն` տեղանքում առկա հաճախակի քամիները բաց հանքի պարագայում աղտոտված օդը տարածելու մեծագույն հավանականություն ունեն: Անհանգստացնող է նաև այն փաստը, որ նույն ընկերության կողմից ոսկու քանակի հետ կապված տարբեր տարիներին տարբեր թվեր են հնչեցվել, և եթե հանքը շահագործելուց հետո սպասումները չարդարացվեն, ոչ մի երաշխիք չկա, որ ազգովի «կոտրված տաշտակի առաջ» չենք կանգնելու:

Հաշվի առնելով վերը նշվածը` «Կանաչ ապագա» շարժումը հայտարարում է, որ բնապահպանական ռիսկերի կառավարման և շրջակա միջավայրին պատճառվող անդառնալի վնասների համատեքստում անընդունելի է Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը: Իր հողի վրա ապրող հայ մարդն իրավունք ունի մաքուր օդ շնչել ու մաքուր ջուր խմել: Հանուն այսօրվա և վաղվա սերունդների առողջության պահպանման` «Կանաչ ապագա» շարժումը կոչ է անում անհապաղ դադարեցնել հանքի շահագործման աշխատանքները և միջազգային չափորոշիչներին համապատասխան գնահատել հանքի շահագործման դեպքում հնարավոր բոլոր ռիսկերը և դրանց վերացմանն ուղղված գործողությունները և այս ամենի արդյունքները թափանցիկ ներկայացնել հանրությանը»:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Գուցե եզրակացություն անե՞ք.... Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը և բողոքի ակցիայի 96 մասնակից Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ Իշխանականները, ժեխը և փթիրը հավի "հիշողություն" ունեն... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը Գերիների հարցով կակտիվանան Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն» 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am