«Էն «ջան ազիզ բալեն» պետք է ժողովրդին «ֆռռացնի», սուտ ասի, հեգնի և անցկացնի հերթական այլասերումը». Գուրգեն Եղիազարյան

«Բնապահպաններն ու հասարակական ակտիվիստները կրկին ահազանգում են Մաշտոցի պուրակում տեղի ունեցող բարեկարգման աշխատանքների ընթացքում ծառահատումների վերաբերյալ: Այսօր քաղաքապետը ստիպված էր նաև ասուլիսում անդրադառնալ թեմայով քննարկումների ծիրում հայտնված հարցին: Հիշում ենք 2012 թ. Մաշտոցի պուրակի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները, հեղափոխությունից հետո կարելի դարձավ այն, ինչ մինչև հեղափոխությունը չէր կարելի: Սերժը, որ գնաց-ասեց՝ Տարոն ջան, սիրուն չի, և այլն, Տարոնն էլ անմիջապես հասկացավ, որ բուտիկները-մուտիկները, այդ այլանդակությունները պետք է հեռու մնան Մաշտոցի պուրակից:

Եղավ ոչ բարով այս հեղափոխություն կոչվածը. Այդ մասսայի ազնվագույն մի հատվածին ես չտեսա այս քայլերթի մեջ, բայց դրանք մի մասն ազնվագույն տղաներ, աղջիկներ էին, որոնք ասեցին՝ ոչ այլասերմանն իրենց քաղաքի կենտրոնում…

Ուրեմն էդ հեղափոխականներով պարզվեց, որ շատ հանգիստ կլափեն այդ Մաշտոցի պուրակը և ոչ մեկը չի կանգնի ասի՝ էս ի՞նչ ես անում: Իսկ էն «ջան ազիզ բալեն», որ մենակ ինքն է առանձնահատուկ դիմակներ կրում, քաղաքապետ կոչվածը, «սրանից» սովորել է՝ աչքերը կլորացնում է, հարյուր տոկոսով պետք է ամբողջ ժողովրդին ֆռռացնի, սուտ ասի, հեգնի և անցկացնի հերթական այլասերումը՝ կապված Երևան քաղաքի հետ: Նայում ես՝ «Ֆիրդուսի» հարցը լուծված չի…»,-Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց քաղաքական ու հասարակական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:

Լրագրողի դիտարկմանը, թե քաղաքապետը մետրոյի նոր կայարաններ է խոստացել, Գ. Եղիազարյանն արձագանքեց՝ «Իշի զատկին», ապա հիշեցրեց քաղաքապետ Մարությանի նախընտրական խոստումները. «Ասում էր՝ մեկ տարում լիֆտերի հարցը լուծում էր, այսօր բարձրահարկի բնակիչներն ահով, դողով, սարսափով չեն նստում վերելակ, որովհետև չեն իմանում՝ տուն կհասնե՞ն, թե՞ չեն հասնի: Այդ ամեն ինչը մոռացվեց. այս երկու տարի կես ծպտուն չկա՝ ինչ պետք է լինի: Աղբը արդեն խոլերա էր գցում Երևան քաղաքի մեջ. եթե խնդիրը ձեռքի հետ 2 միլիոն դոլարն օգտագործելն էր… սիրուն գծագրվեց այդ ամեն ինչը, պարզվեց՝ այդ ֆիրմային պետք է հանեինք, հես ա տուգանքներ կտանք, լրջագույն միլիոնավոր դոլարներ պետք է տուգանվեն, և արդյունքում հա, այսօր խոլերան չի սպառնում քաղաքին. այդ միլիոնավոր դոլարներն ում էլ տային, ոչ միայն աղբարկղերը կմաքրեին…»։

դիտվել է 1048 անգամ
Լրահոս
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով Կորած ՄԻՊ-ի փնտրտուքները շարունակվում են. մտահոգ քաղաքացիները կարող են միանալ որոնողական աշխատանքներին «Սամվել Վարդանյանի հանդեպ կտտանքները մեկ բան են ցույց տալիս, ռեժիմի անձնակազմը վախենում են հանրությունից». Ստեփան Դանիելյան Իշխանությունների կողմից լայն թափ են ստացել ազատ խոսքի նկատմամբ ոտնձգությունները․ ընդդիմադիր խմբակցություններ Հայաստանն իսկապես կրճատել է իր գործունեության շրջանակը ՀԱՊԿ-ի հետ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Դումանյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Ժաննա Անդրեասյանի՞ Պուտինն ու Ռայիսին քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը» Պենտագոնի խորհրդականներն ահազանգում են, որ ՌԴ-ն մի քանի ամսվա ընթացքում կարող է գրավել Խարկովը Հայոց ցեղասպանությանն անդրադարձը` թե՛ վկայությունները, թե՛ մամուլի հրապարակումները, չեն դադարել 1915-ի ավարտով. Գայանե Մանուկյան ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը Վթարվել է Վանաձորն ու 13 այլ բնակավայրեր սնող մայրուղային ջրատարը Խարանը հայ ոստիկանի համբավի վրա մնալու է․ Մի փոքր էլ վաղվա մասին մտածեք Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին "Հրեշ" Անդոն հետքայլ է անում Freedom House-ը հիշատակել է ՀՀ խորհրդարանի նախագահի՝ քաղաքացու վրա թքելու հետևանքների բացակայությունը Նիկոլի խուլիգանապետությունը Նիկոլի ընտանեկան թերթով սպառնացող այս "կենդանին" ի՞նչ է նախընտրում, որ իրեն "պադեզդում ծեծեն, թե՞ "զուգարանում սպանեն"... ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը, կինը, դուստրը, որդին, եղբայրը հրավիրվել են Դատախազություն Ով է երգել Աննա Հակոբյանի ընթրիքին Ո՞րն է ոստիկանության մասնագիտությունը` մարդ առևանգելը, մարդ ջարդե՞լը, թե՞ լռությամբ հանցագործության մասնակից դառնալը․ Աբրահամյան ՀՀ-ն պետք է կողմնորոշվի ՀԱՊԿ անդամակցության հարցում. գլխավոր քարտուղար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am