Հա՛յ ազգ, քո բոլոր խնդիրները կլուծվեն Նիկոլին հեռացնելով. Խաչիկ Ասրյան


Ամենօրյա ռեժիմով՝ Հայաստանի հարյուրավոր ու հազարավոր քաղաքացիներ համոզվում են, որ Հայաստանի գործող իշխանությունը ոչ միայն անընդունակ է լուծել Հայաստանի առջև ծառացած խնդիրներն, այլ իր ապաշնորհ, օտարահպատակ, նյութապաշտ էության պատճառով հարուցում է նորանոր խնդիրներ:

Գյուղացիները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անում՝ պահանջելով հնարավորություն տալ իրենց՝ իրացնելու իրենց իսկ քրտինքով աճեցրած միրգն ու բանջարեղենն, ուսման բարձր առաջադիմություն ունեցող դիմորդները պահանջում են՝ իրենց սովորելու և իրենց գիտելիքներով Հայաստանի զարգացմանը մասնակցելու հնարավորություն տալ, մտավորականներն ու սովորական շարքային քաղաքացիներն ըմբոստանում են Հայ գրականությունը դպրոցական դասագրքերից օտարելու և հայի տեսակը Երկիր մոլորակի երեսից մշակութային ցեղասպանության միջոցով բնաջնջելու թուրքաբարո քաղաքականության դեմ, ռեստորանների ու հյուրանոցների տերերն ու տասնյակ հազարավոր շարքային աշխատակիցներ չգիտեն ինչպես հոգալ իրենց ու իրենց ընտանիքների հանապազօրյա հացի խնդիրը, գազի գնի բարձրացումը բերել է համընդհանուր թանկացման և ընչազրկության: Հասարակության ավելի ու ավելի լայն շերտեր են համոզվում, որ հասարակական դժգոհությունների շահարկման միջոցով օտար և հակահայ ուժերի կողմից Հայաստանում իշխանության բերված իշխանական խմբակը, որն օրվա առաջին կեսին կատարում է իր տերերից ստացած առաջադրանքները, իսկ մյուս կեսին, ոտնահարելով օրենքներն ու հանրային բարոյականության նորմերը, ժամանակ անցկացնում ճոխ և սանձարձակ խնջույքների սեղանների շուրջ, թքած ունի հասարակական խնդիրների վրա. իսկական պուշկինյան՝ «Խրախճանք ժանտախտի ժամանակ»:

Սիրելի՛ հայրենակիցներ, մենք բոլորս պետք է հստակ գիտակցենք, որ առանձին ու տարանջատ բողոքի ցույցերով հնարավոր չէ հասնել մեզ մտահոգող խնդիրների լուծմանը:
Հայաստանն այլևս գերված է հայի տեսակը մերժող, անազգ ու անհայրենիք, օտարահպատակ և նյութապաշտ ուժերի կողմից: Քանի դեռ այս մարդիկ շարունակում են տնօրինել Հայաստանի իշխանական լծակները՝ հայ գյուղացին, բանվորը, առևտրականն ու մտավորականը, գործարարն ու տաքսու վարորդն, ուսանողն ու շինարարը զրկված են լինելու արարելու, հզոր Հայաստան կառուցելու ու բարեկեցիկ կյանքով ապրելու հնարավորությունից: Ավելին, այս այլասերվածների իշխանության երկարաձգման դեպքում, մենք ամեն օր ականատեսն ենք լինելու Հայաստանի պետական ինստիտուտների քայքայմանը, հայոց ազգային սուրբ արժեքների պղծմանը, տնտեսական ու սոցիալական վիճակի վատթարացմանը:

Պետականակործան և ազգակործան այս ընթացքը հնարավոր է կասեցնել միայն մեր հայրենիքի ազատագրման միջոցով, որն էլ հնարավոր է ոչ թե անջատ-անջատ բողոքի գործողություններով, այլ միասնական և համազգային 50.000-ոց հանրահավաք կազմակերպելով, «ՆԻԿՈԼԻՆ հեռացնելով» և Հայաստանում ազգային-պետական իշխանություն ձևավորելով:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը կոչ է անում բոլորիդ՝ լցվել պայքարի վճռականությամբ և հաղթանակի հավատով՝ հանուն մեր սուրբ Հայաստանի ազատության և մեր ու մեր սերունդների արժանապատիվ ու բարեկեցիկ ապագայի:

Շատ շուտով մենք ձեզ կոչ ենք անելու միասնաբար դուրս գալ հրապարակ, և մեր հայրենիքը վերադարձնել իր բնականոն զարգացման ընթացքին, որը սկիզբ է առել Հայկ Նահապետից, հզորացվել Տիգրան Մեծով, խորացվել Նարեկացիով, Քուչակով և հասել մինչև մեր օրերը:
Մեր ընթացքն անկասելի է, մեր Հավատքն՝ անպարտելի, մեր հաղթանակն՝ անխուսափելի:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան

դիտվել է 576 անգամ
Լրահոս
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով Կորած ՄԻՊ-ի փնտրտուքները շարունակվում են. մտահոգ քաղաքացիները կարող են միանալ որոնողական աշխատանքներին «Սամվել Վարդանյանի հանդեպ կտտանքները մեկ բան են ցույց տալիս, ռեժիմի անձնակազմը վախենում են հանրությունից». Ստեփան Դանիելյան Իշխանությունների կողմից լայն թափ են ստացել ազատ խոսքի նկատմամբ ոտնձգությունները․ ընդդիմադիր խմբակցություններ Հայաստանն իսկապես կրճատել է իր գործունեության շրջանակը ՀԱՊԿ-ի հետ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Դումանյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Ժաննա Անդրեասյանի՞ Պուտինն ու Ռայիսին քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը» Պենտագոնի խորհրդականներն ահազանգում են, որ ՌԴ-ն մի քանի ամսվա ընթացքում կարող է գրավել Խարկովը Հայոց ցեղասպանությանն անդրադարձը` թե՛ վկայությունները, թե՛ մամուլի հրապարակումները, չեն դադարել 1915-ի ավարտով. Գայանե Մանուկյան ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը Վթարվել է Վանաձորն ու 13 այլ բնակավայրեր սնող մայրուղային ջրատարը Խարանը հայ ոստիկանի համբավի վրա մնալու է․ Մի փոքր էլ վաղվա մասին մտածեք Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին "Հրեշ" Անդոն հետքայլ է անում Freedom House-ը հիշատակել է ՀՀ խորհրդարանի նախագահի՝ քաղաքացու վրա թքելու հետևանքների բացակայությունը Նիկոլի խուլիգանապետությունը Նիկոլի ընտանեկան թերթով սպառնացող այս "կենդանին" ի՞նչ է նախընտրում, որ իրեն "պադեզդում ծեծեն, թե՞ "զուգարանում սպանեն"... ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը, կինը, դուստրը, որդին, եղբայրը հրավիրվել են Դատախազություն Ով է երգել Աննա Հակոբյանի ընթրիքին Ո՞րն է ոստիկանության մասնագիտությունը` մարդ առևանգելը, մարդ ջարդե՞լը, թե՞ լռությամբ հանցագործության մասնակից դառնալը․ Աբրահամյան ՀՀ-ն պետք է կողմնորոշվի ՀԱՊԿ անդամակցության հարցում. գլխավոր քարտուղար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am