Մի կողմ դրեք անառողջ ամբիցիաներն ու փորձեք գործ անել. Իվետա Տոնոյանը՝ «Իմ քայլի» պատգամավորին

ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Անկեղծորեն, վաղուց արդեն այլևս դադարել եմ զարմանալ, երբ իշխող ուժի այս կամ այն պատգամավոր, սեփական անձի գոյության մասին հիշեցելու նպատակով գործածում է Գագիկ Ծառուկյանի անունը: Հայկական իրականության մեջ հաճախ հանդիպող, բայց վաղուց արդեն էժան դարձած երևույթ: Խոսքն այս պարագայում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի մասին է, որին երաժիշտ-կատարողների հետ ԲՀԿ նախագահի նախօրեի հանդիպումը, կարծես, հանգիստ չի տալիս: Ես, իհարկե, հասկանում եմ, որ մեկ նախադասության մեջ Գագիկ Ծառուկյանի անունը մի քանի անգամ հիշատակելու տողատակերում թաքնված է սեփականի անձի ճանաչելիությունը դույզն-ինչ բարձրացնելու նպատակը, սակայն նմանօրինակ փորձերը հանրության խելամիտ զանգվածի համար ոչ միայն զավեշտալի են, այլև արդեն ձանձրալի:

Ուշադրություն...քաղաքական դիվիդենտներ հավաքելու մասին խոսում է մի մարդ, որի քաղաքական ամբողջ թիմը՝ վերևից ներքև, բառի ամենաբուն իմաստով թքած ունի բոլոր այն մարդկանց վրա, որոնք այս շրջանում հասել են ողբերգական վիճակի, որոնք կանգնած են օրվա մի կտոր հացը վաստակելու խնդրի առաջ և որոնց արդեն այլ բան չի մնացել, քան բարձրացնել իրենց բողոքի արդարացի ձայնը: Եթե ձեր հիշողությունը թիթեռի կյանք ունի, ապա հանրության տարբեր շերտերը՝ ռեստորանային ոլորտի ներկայացուցիչներից մինչև դիմորդներ և գյուղմթերք վաճառողներ, շատ լավ հիշում են կառավարության շենքի մոտ անցկացրած ամեն մի բողոքի ակցիա,որոնց միակ պատասխանը ձեր քար անտարբերությունն էր ու արհամարհանքը:

Եթե մենք պատրաստակամություն ենք հայտել հանդիպելու և լսելու նրանց, ապա դուք զբաղված եք եղել ընդամենը մեկ բանով՝ փռել ասֆալտին, ծեփել պատերին , քարշ տալ մարդկանց ոստիկանական բաժանմունքներ: Մի բան, որը ձեր մոտ փառահեղ է ստացվում: Այո՛, «Բարգավաճ Հայաստան»-ը և Գագիկ Ծառուկյանը մշտապես հանդիպել, հանդիպում և հանդիպելու են բոլոր այն մարդկանց հետո, որոնք ունեն խնդիրներ: Եվ այո՛, մենք մեր հնարավորության սահմանում անելու ենք առավելագույնը այդ մարդականց օգնելու, նրանց հոգսը թեթևացնելու համար, որքան էլ դա ձեր սրտով չլինի, և որքան էլ դուք կոմպլեքսավորվեք դրանից: Ի տարբերություն ձեզ, մեր համար մարդը արժեք է, և ոչ թե քայլելու, բռնելու կամ տուգանելու մատերիալ:

Ինչ վերաբերում է տիկին Դավոյանի պայծառ մտքի մյուս փայլատակմանը, թե հաջորդ հանդիպումը ֆեյսբուքյան ստատուս գրողների հետ է լինիելու, ապա ասեմ, որ պատգամավորը մի բան հաստատ շփոթել է: Ֆեյսբուքյան իրականությունում ապրում եք դուք, ձեր ամբողջ օրը ֆեյսբուքում անցկացնում եք դուք, ֆեյսբուքյան ստատուսներ գրելով ինքնահաստատվելու փորձեր անում եք դուք, մարդկանց հոգսերը հումորի ու ծաղրի առարկա դարձրել եք դուք: Գոնե հիմա, երբ ձեզանից դժգոհ մարդիկ օր-օրի ավելանում են, մի կողմ դրեք անառողջ ամբիցիաներն ու փորձեք գործ անել, կամ գոնե ցույց տալ, որ անում եք: Հակառակ դեպքում փրկության հույսն անգամ անիմաստ կլինի»:

դիտվել է 334 անգամ
Լրահոս
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am