Օպերացիա՝ զենքի վաճառքի արգելք

Հուլիսյան ադրբեջանական սադրանքից ու ռազմական գործողություններից հետո կրկին, հերթական անգամ ակտուալ է դարձել Ադրբեջանին զենքի վաճառքի թեման:

Օրակարգային է ոչ միայն Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքը բանակցային գործընթացում, երբ տարիներ շարունակ Բաքուն մերժում է սահմանային միջադեպերի անցկացման մեխանիզմների իրագործման գաղափարը, այլև շարունակում է զինվել:
Ինչպես պետք է վարվել մի պետության հետ, որը սահմանային լարվածության օջախ է, դիվերսիոն գործողությունների նախաձեռնող և չի ցանկանում խաղաղություն:

Հայաստանը պետք է ստանձնի նոր գործելաոճ՝ հասնել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պահանջին՝ զենքի վաճառքի արգելքի: Պետությունները պետք է գիտակցեն, որ Ադրբեջանը վաղուց խախտել է ռազմական բալանսը և շարունակ զինվում է:

Օրերս նման հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի արտգործնախարարը:
Իսրայելը պետք է անմիջապես դադարեցնի Ադրբեջանին սպառազինության վաճառքը։ Այս մասին իսրայելական The Jerusalem Post թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նրա խոսքով, Ադրբեջանին վաճառված սպառազինությունն օգտագործվում է Հայաստանում քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելու համար։

Մնացականյանը նշել է, որ չնայած Իսրայելի ու Հայաստանի հարաբերությունները վերջին տարիներին բարելավվել են, Իսրայելը շարունակել է մահացու սպառազինության վաճառքն Ադրբեջանին, ինչը մեծ խնդիր է երկու երկրների համար։ «Ադրբեջանի հետ զենքի առևտուրը մահացու է, որովհետև Ադրբեջանը երբեք չի երկմտում այդ զենքերը քաղաքացիական ենթակառուցվածքների, քաղաքացիական բնակչության դեմ օգտագործելիս։ Մենք մշտապես արծարծելու ենք այս հարցը, դա միշտ մեր օրակարգի մասն է լինելու երկկողմ և բազմակողմ պլատֆորմերում։ Իսրայելը պետք է դադարեցնի մահաբեր բիզնեսն Ադրբեջանի հետ», – ասել է Մնացականյանը։

Անդրադառնալով հուլիսյան լարվածության օրերին հայկական զինուժի կողմից իսրայելական անօդաչու սարքերի խոցմանը՝ Մնացականյանն ասել է, որ Հայաստանն Ադրբեջանի դեմ գործել է անկախ զենքի ծագման երկրից։ «Մեր զինուժը չեզոքացրել է ադրբեջանական զենքերն անկախ դրանց ծագման վայրից», – ասել է Հայաստանի արտգործնախարարը։

Վերջերս Ադրբեջանը աղմուկ բարձրացրեց այն բանի համար, որ Սերբիան Հայաստանին զենք է վաճառել: Ահա, երեկ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Բելգրադում ասուլիսի ժամանակ ուշագրավ հայտարարություն է արել:

Նա հաստատել է, որ իր երկիրը զենք է վաճառել Հայաստանին՝ նշելով, սակայն, որ վերջին տարիներին Բաքվին վաճառված սպառազինության քանակն անհամեմատ ավելի մեծ է եղել։ «Թե՛ Ադրբեջանը և թե՛ Հայաստանը մեր բարեկամներն են։ Բայց վերջին մի քանի տարիներին մենք տասնապատիկ ավելի զենք ենք վաճառել Ադրբեջանին: Չգիտես ինչու, սակայն, որևէ մեկն այդ մասին չխոսեց, որևէ լրատվամիջոց չանդրադարձավ դրան», - տարակուսել է Սերբիայի նախագահը՝ ընդգծելով, ի դեպ, որ Ադրբեջանի նախագահի հետ շատ լավ հարաբերություններ ունի:

Ինչպես հայտնում է «Ազատությունը»՝ Սերբիայի իշխող Առաջադիմական կուսակցության գրասենյակում նախորդ շաբաթավերջին կայացած այս ասուլիսի ընթացքում Վուչիչն արձագանքում էր սերբական մամուլում տեղ գտած հրապարակումներին, որոնց համաձայն՝ Բելգրադն ու Երևանը սպառազինության ոլորտում վերջին տարիներին մի շարք լուրջ գործարքներ են կնքել: Բելգրադում լույս տեսնող НИН հանդեսը, մասնավորաբար, պնդել է, թե Հայաստանը շուրջ 5 միլիոն 800 հազար եվրոյի և 5 միլիոն 300 հազար դոլարի սերբական արտադրության զենք է գնել: Խոսքը, մասնավորապես, տարբեր տրամաչափի ականների և «Գրադ» կայանքների համար նախատեսված սպառազինության մասին է: Նույն աղբյուրի վկայությամբ՝ միայն 2019-ին Սերբիայից Երևան սպառազինությամբ 16 չվերթ է իրականացվել: Նույն լրատվամիջոցը նաև պնդում է, թե սերբական զենքի վերջին մատակարարումներն իրականացվել են հուլիսի 14-ին և 15-ին:

Սերբիայի նախագահի խոսքով՝ թեև ինքը Երևանի հետ կնքված գործարքները որոշակիորեն վիճահարույց է համարում, այնուհանդերձ, հենց նման մատակարարումներն են, որ հնարավորություն են տալիս երկրի ռազմաարդյունաբերական համալիրին խուսափել վերջնական անկումից:

«Իսկ ի՞նչ ենք անելու մենք ռազմաարդյունաբերական համալիրի հետ: Դուք ուզում եք, որ դրանում ներգրավված մարդիկ անգո՞րծ մնան: Սերբիայի ռազմաարդյունաբերական համալիրում 17 հազար մարդ է աշխատում, և հարկավոր է այնպես անել, որ նրանք պահպանեն աշխատատեղերը։ Բայց եթե ընդհանրացնենք, ապա հարց է ծագում՝ ո՞ւմ ենք մենք սպառազինություն վաճառելու ապագայում։ Ում էլ վաճառենք, միևնույն է, ենթարկվելու ենք քննադատության», -նկատել է Սերբիայի նախագահը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2760 անգամ
Լրահոս
Գնա՛, Կիկո՛լ, գե՛դինը լզե, Պուտինի վոտներուն պա՛չ արա, նրա վուտի ցի՛խը լկե... «Մի ընդունեք որպես լուրջ բան». հակառակորդը կեղծ որոշում է տարածում Սորոսականների հերթական հաղթանակը ԱլՋազիրայի հայտնի հարցազրույցի ընթացքում «ծեծ ուտելուց» հետո, Ալիեւի որոշ պաշտոնյաներ դեռեւս ուշքի չեն եկել. Արսեն Խառատյանը «Հաքքինազ»-ի նյութի մասին Մարությանից 2 տարի պահանջվեց Փաշինյանի պահվածքը գեղական կրուտիտ է․ Ռուսաստանի զենքը՝ անվտանգությանս համար, Արեւմուտքի իդեոլոգիան՝ իշխանությունս ամրապնդելու համար Այրվել է 10 բնակարան, որից 2-ը՝ մասնակի․ նոր մանրամասներ Արմավիրի Պտղունք համայնքում բռնկված հրդեհից Առողջապահության նախարարությունը ծխախոտի դեմ պայքարելուց հետո անցել է այքոսներին Գրիշա Թամրազյանի հրաժարականի հետքերով․ ինչ է սպասվում Դիանա Գալոյանին Արտաշատում «Nissan»-ը դուրս է եկել ճանապարհից եւ բախվել ճամփեզրի էլեկտրական սյանը Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի գործունեությունն իր հսկողության տակ է պահում Փաշինյանը. Ինչ կա մտքին Արմավիրի Պտղունք գյուղում բռնկված հրդեհի հետևանքով մարդկային և գույքային վնասներ չկան Արյունաբանականի թեման չմարսած՝ Թորոսյանն օրերս մեկ այլ «բորշչ» հրամցրեց . Փաշինյանը նրա սխալներն է խմբագրում Վիզաների ազատականացման հարցում լավ նորություններ կունենանք համավարակն ավարտելուց հետո ԲՀԿ-ի դեմ արշավանքը նոր ծավալներ է ստանում Իշխանական խմբակցության անհանգստությունը. Ինչ է սպասվում հրաժարականներից հետո Թանկ կոսմետիկա, պարֆյում, մինչեւ 150 հազարանոց սեղանի հաշիվներ. Իշխանությունը բարգավաճում է «Արտ Լանչ»-ի անբարեխիղճ աշխատանքն ու աթոռը կորցրած պաշտոնյան Անձնավորված քայլերի տիրույթում. գործ ունենք «խռովկան երեխայի» սինդրոմի հետ ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլ կլինի. կրքերը թեժանում են ՀԱԿ-ականների դժգոհությունը Փաշինյանից շատ է մեծացել Միշուստինը կհանդիպի՞ Գագիկ Խաչատրյանի հետ 60 մլն եվրո՝ վիրուսի և դատավորների համար Զատկից հետո կարմիր հավկիթ Իշխանությունը «կքցի՞» Երվանդ Խունդկարյանին. խմորումներ ՍԴ-ում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը: Թեմա՝ ներքաղաքական պրոցեսներ, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, տարածաշրջանային զարգացումներ, Թուրքիայի կողմից հնչեցվող սպառնալիքները Սեպտեմբերի 25-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռեֆորմիստական կուսակցության նախագահ Վահան Բաբայանը: Թեմա՝ ներքաղաքական պրոցեսներ, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, տարածաշրջանային զարգացումներ, Թուրքիայի կողմից հնչեցվող սպառնալիքները Սեպտեմբերի 25-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Թեմա՝ ներքաղաքական պրոցեսներ, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, տարածաշրջանային զարգացումներ, Թուրքիայի կողմից հնչեցվող սպառնալիքները Սեպտեմբերի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը: Թեմա՝ ներքաղաքական պրոցեսներ, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, տարածաշրջանային զարգացումներ, Թուրքիայի կողմից հնչեցվող սպառնալիքները Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12:00, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը: ԹԵՄԱ՝ թուրք-ադրբեջանական քաղաքականությունը Արցախի հարցում. ներքին և արտաքին սպառնալիքները: Սեպտեմբերի 25-ին ժամը 13.00 Աղաբաբյանս հյուրանոցում (Նազարբեկյան թաղամաս (Հյուսիս-Արևմտյան Գ-3 թաղամաս), 25/5 շենք, հեռ. 098(043) 50 93 50) տեղի կունենա Գինեսի քառակի ռեկորդակիր Ռոման Սահրադյանի և Դյուցազնագրքի հանձնաժողովի նախագահ պարոն Վարդան Թովմասյանի ասուլիսը: Թեմա՝ աշխարհում առաջին անգամ հենց Ռոմանը մեկ րոպեում կատարել է պտտաձողի վրա գոտկատեղի շուրջ 38 ետ պտույտներ և սահմանել Գինեսի ռեկորդների գիրքի պատմության մեջ առաջին նմանօրինակ ռեկորդը: Հավաստագիրն արդեն Հայաստանում է: ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանի ասուլիսը: Թեմա- Ուսուցիչների թեստավորման գործընթաց, հանրապետությունում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը: Հարգելի գործընկերներ. Սեպտեմբերի 25-ին, ժամը 11.00-ին Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Կառավարման եւ գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Թեմա՝Վարկեր և կորոնավիրուս: Ի՞նչ մեխանիզմներ են անհրաժեշտ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 418 սենյակ Սեպտեմբերի 25-ին, ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ում տեղի կունենա մամուլի ասուլիս «ԱԺ մոնիտորինգ. 7-րդ գումարման Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները» թեմայով։ Բանախոսներ՝ - Բաբկեն Թունյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր - Միքայել Մելքումյան, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր - Գևորգ Գորգիսյան, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր - Լուսինե Վասիլյան, «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար - Մարիամ Բարսեղյան, «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի խմբագիր Սեպտեմբերի 25-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: ԹԵՄԱ՝ Ղարաբաղյան թեմայով վերջերս Բաքվից և այլ մայրաքաղաքներից կատարված հայտարարությունների և հնարավոր զարգացումների մասին:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub