Նոր սադրանք Ալիևից. Հայկական եկեղեցին և հայ համայնքը տեռորի վտանգի առջև

Ադրբեջանական լրատվականները նախօրեին հայտնեցին, որ օգոստոսի 9-ին Թել-Ավիվ-Յաֆֆայում ի աջակցություն Ադրբեջանի և ադրբեջանցի զինվորի ակցիա է անցկացվելու: ԱՊԱ-ին ադրբեջանական սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեից հայտնել էին, որ ակցիան «Իսրայելում Ադրբեջանի տան» ղեկավար Շիրին Նեխամիա Միխաելի նախաձեռնությամբ կայանալու է հայկական կենտրոնի և հայ եկեղեցու առջև:

Իսրայելում Բաքվի միջազգային միջմշակութային կենտրոնի ղեկավար, «The Jerusalem Post» թերթի քաղաքական մեկնաբան Արյե Գուտը նշել է, թե ադրբեջանական սփյուռքը առաջին անգամ պատրաստվում է Իսրայելում համերաշխության լայնամասշտաբ ակցիա անցկացնել: Թույլատրված ակցիայի ընթացքում բարձրացվելու են Ադրբեջանի և Իսրայելի դրոշները, հնչելու են «Ղարաբաղը Ադրբեջան է», «Ղարաբաղը մերն է և մերը կլինի» լոզունգներ: Հասարակական կարգը վերահսկելու է Իսրայելի ոստիկանությունը: Նա նշել է, թե այդ ակցիան վկայում է ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների բարձր մակարդակի մասին:

«Նույնիսկ եթե Հայաստանը և նրան հովանավորող պետությունները չեն ցանկանում, որ այս ակցիան կայանա, այդ պատմական իրադարձությունը կայանալու է: Մենք Իսրայելում ադրբեջանական համայնքի մոբիլիզացիայի տեսանկյունից պատմական օր ենք ապրում»,-ընդգծել է զրուցակիցը: Արյե Գուտը նաև Իսրայելում բնակվող ադրբեջանական ծագում ունեցող հրեաներին կոչ է անում ակտիվորեն մասնակցել ակցիային:

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան գրառմամբ ահազանգել է Իսրայելում հայկական եկեղեցիների առջև Բաքվի, անձամբ Իլհամ Ալիևի կողմից հրահրվելիք սադրանքների և կրոնական ատելության հողի վրա բախումների մասին:

«Սադրանքի ահա այսպիսի հրավերներ են տարածվում 09.08.2020-ին Թել-Ավիվ-Յաֆֆոյի հայկական եկեղեցու առջև Իսրայելի ադրբեջանական համայնքում: Ամենայն հավանականությամբ, ինչպես Մոսկվայում եղավ, անկարգություններ տարածելու, հայկական տաճարների, խանութների, պարզապես, էթնիկ հայերի վրա հարձակվելու ցուցում է ստացվել Բաքվից: Անձամբ ես գտնում եմ, որ ժողովրդավարական երկրում յուրաքանչյուր համայնք սեփական կարծիք ունենալու, խաղաղ ցույցերում իր պահանջներն արտահայտելու իրավունք ունի: Բայց երբ ցույցեր անցկացնելու վայր ընտրված է ոչ թե քաղաքի կենտրոնը, ինչ-որ հրապարակ, այլ հատուկ հայկական եկեղեցու ու հայկական կենտրոնի միջև, սա սադրանքի ուղիղ ճանապարհն է:
Ստացվում է, որ բազմաթիվ ադրբեջանցի մուսուլմաններ միտինգի համար հավաքվելու, գնալու են հայկական տաճար, որը պաշտպանելու համար դուրս կելնեն քրիստոնյաները: Տաք գլուխներ կան բարիկադի երկու կողմում էլ, և Բաքվից էլ նրանց դրդում են: Մտածում եմ՝ դա ճիշտ չէ: Չի կարելի դիպչել հավատքին, չի կարելի եկեղեցիները, մզկիթները կամ սինագոգները հարաբերություններ պարզելու, սադրանքների վայր դարձնել:

Իսրայելի հայ համայնքի փոխարեն ես կդիմեի Իսրայելի ոստիկանություն՝ խնդրելով կրոնական անհանդուրժողականության հողի վրա բռնության բռնկումից խուսափելու համար արգելել ցույցի անցկացումը հայկական եկեղեցու առջև: Քրիստոնյաները և մուսուլմանները չպետք է դեմ-դիմաց հայտնվեն հարաբերություններ պարզելու համար, դա արդեն ժողովրդավարություն չէ, այլ քաոսի անմիջական ճանապարհ», գրել էր Լապշինը:

Հայտնի բլոգերի բարձրացրած անհանգստությունն, իհարկե, խիստ տեղին է: Իսրայելում հայ համայնքի քայլերն էլ պետք է համակարգվեն, որպեսզի հայերը բռնությունների զոհ չդառնան, ինչպես վերջերս տեղի ունեցավ Ռուսաստանում:

Բայց այստեղ Հայաստանի ԱԳՆ-ն էլ անելիք ունի: Պետք է հասնել նրան, որպեսզի Իսրայելում կրոնական գործիչները դատապարտեն ցույցի վայրի ընտրությունը, իսկ իրավապահներն արդեն իսկ ստանձնեն պատասխանատվություն հայկական կենտրոնների, տարբեր օբյեկտների պաշտպանության հարցում:

Թել-Ավիվը հրեաների, մուսուլմանների և քրիստոնյաների խաղաղ համակեցության խորհրդանիշ է համարվում, ինչպես կարելի է թույլ տալ ակցիայի անցկացում՝ հատուկ հայկական եկեղեցու հարևանությամբ: Դա ակնհայտ արդեն իսկ ցույց է տալիս, որ ադրբեջանցիները «ծրագրեր» ունեն:

Մի՞թե կարելի է թույլ տալ, որ քաղաքը կրոնական ատելության հարթակ դառնա...

Բացի այդ, չի կարելի բացառել, որ հայ համայնքի ակտիվիստների վրա հարձակումներ լինեն, նաև հայկական օբյեկտներում, որտեղ կարող են վանդալիզմի ակտեր տեղի ունենալ՝ եկեղեցիներ, համայնքային կենտրոններ, արձաններ, գերեզմաններ: Հետևաբար, Հայաստանի ԱԳՆ-ն արդեն պետք է կանխարգելիչ աշխատանքներ տանի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2792 անգամ
Լրահոս
Հայաստանում զինվորականներ կա՞ն... Այս ու՜ր ենք հասել... Վարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184 Սյունիքում հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը Սարսռել կարելի է այն մտքից, թե տավուշցիները ինքնապաշպանական խմբեր կստեղծեն պաշտպանվելու համար. Հովհաննիսյան Ոսկեպարցիները Փաշինյանին ասել են՝ դու ստեղ ամագ ունե՞ս, որ ուզում ես տարածք զիջես. Գառնիկ Դանիելյան (video) Որպես ազգ և պետություն մենք գոնե գիտակցո՞ւմ ենք, որ «քննարկում ենք» Հայաստանի մաս-մաս հանձնումը թշնամուն. Ոսկանյան Դավաճան, հող ծախող․․․ Ինչպես են Փաշինյանին դիմավորել Տավուշում (video) Հայաստանին է մոտենում է հաջորդ ցիկլոնը. տեղումները կվերսկսվեն ձյան ու անձրեւի տեսքով Չես գտնի ոչ մի ղեկավարի, որ ձեռքը վերցնի մի 3.000 դրամանոց խաղալիք ու յալանչու պես ընկնի այդ երկրի գյուղերն ու քաղաքները Ձյուն, բուք և մառախուղ․ Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին Հայտնի է Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթար-հրդեհի զոհերի ինքնությունը. Վարորդը ոստիկանության աշխատակից էր Միշել Տեր-Զաքարյան․ Թքած ունեմ՝ Մբապեն կմնա, թե կհեռանա ՀՀ բանկերի մեծ մասը մարտի 30-ից կդադարեցնի «Միր» քարտերի ընդունումը. «ՎՏԲ Հայաստան» Իջևանցիներին պետք է փրկել իջևանցիներից Խեղկատակի խաղալիքից Սևանա լիճը կտրած և հեռացված է ՀՀ տարածքից Գեղարոտ-Ծիլքար ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում «Ո՞նց ենք իրենց զորքն անցնելու, գնալու, մեր հողերը մշակենք»․ տավուշցիները՝ Փաշինյանի հանդիպումից հետո Կենտրոնի թաղապետի ենթակաների կաշառքի գործով վկային դատարան են բերել պատգարակով 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավոր Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով «Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում «Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում» Թևերի տակ դրված եվրա... բարձ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/ Արցախ/ Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մարտի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մարտի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մարտի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն էՍուրեն Սուրենյանցը Մարտի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am