Նիկոլ Փաշինյանի խոսուն լռությունը՝ Արայիկ Հարությունյանի հարցով

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած կառույցի շուրջ սկանդալները չեն դադարում։ Բարձր միավոր հավաքած դիմորդների բողոքներին, չափորոշիչների աղմկահարույց հանրային քննարկմանը զուգահեռ՝ ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում Հայաստանի պետական տնտեսագիտոկան համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսության շուրջ։

Ինչպես հայտնի է, հուլիսի 17-ին՝ ռեկտորի ընտրության օրը, ԲՈԿ-ը նրան զրկեց գիտությունների դոկտորի գիտական աստիճանից, առանց որի Գալոյանն իրավունք չունի զբաղեցնել ռեկտորի պաշտոնը։ Դիանա Գալոյանն իհարկե բողոքարկել է ԲՈԿ-ի որոշումը, որի հիմքով էլ ԿԳՄՍ նախարարությունը վարչական վարույթ է սկսել։ Պարզվում է՝ վարչական վարույթի նիստին ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը գնացել է փաստաբանի հետ միասին, սակայն նախարարությունում թույլ չեն տվել, որ փաստաբանը ներկա գտնվի վարույթին, և Գոգյանը փաստաբանի հետ միասին լքել է նիստը։ Այս մասին Սմբատ Գոգյանը գրառում է կատարել իր ՖԲ էջում․ <<ԲՈԿ-ի նախագահի 2020 թվականի հուլիսի 9-ի կայացված 103Ա որոշմամբ հարուցվել էր վարչական վարույթ, և հուլիսի 17-ի 107Ա հրամանով որոշում էր կայացվել անվավեր ճանաչել 2015 թվականի փետրվարի 17-ի 5Ա-վ2 հրամանով Դիանա Գալոյանին Ը.00.06-միջազգային տնտեսագիտություն մասնագիտության տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասին որոշումը։

Դրան ի պատասխան՝ տիկին Դիանա Գալոյանի կողմից ներկայացվել էին վարչական բողոքներ, և նախարար Արայիկ Հարությունյանի որոշմամբ հարուցվել է վարչական վարույթ։ Կարևոր է արձանագրել, որ բողոքաբերի բոլոր փաստարկներն ուղղված են եղել ընթացակարգային հարցերին` առանց գրագողության բուն փաստերին անդրադառնալու: Այնուամենայնիվ, ընթացակարգային խախտումների վերաբերյալ տիկին Գալոյանի փաստարկները նույնպես անհիմն են: Վարույթի շրջանակներում հուլիսի 31-ին՝ ժամը 12։00-ին, ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանը հրավիրվել էր ԿԳՄՍՆ՝ ԲՈԿ-ի փաստարկները ներկայացնելու: Նիստին ներկա էին վարույթն իրականացնող ԿԳՄՍ նախարարության երեք ներկայացուցիչները, տիկին Գալոյանն իր փաստաբանի հետ, ինչպես նաև Սմբատ Գոգյանն ու այս վարույթի շրջանակներում ԲՈԿ-ի շահերը ներկայացնող փաստաբան Սայադ Բադալյանը: Վարույթն իրականացնողները չթույլատրեցին, որ Սայադ Բադալյանը մասնակցի նիստին՝ Սմբատ Գոգյանին հորդորելով օգտվել ԲՈԿ-ի աշխատողների կամ ԿԳՄՍՆ իրավաբանական վարչության աջակցությունից:
Նշենք, որ ԲՈԿ-ը չունի իրավաբան, իսկ ԿԳՄՍՆ իրավաբանական վարչությունից հուլիսի 22-ին ելք արված և նախարարի կողմից հուլիսի 27-ին ստորագրված գրությամբ ԲՈԿ-ին հայտնել են, որ ԲՈԿ-ը սխալ է վարվել: Ստացվում է, որ վարույթը վերահսկող, որոշում կայացնողը (ԿԳՄՍ նախարարը) և ԿԳՄՍՆ իրավաբանական վարչությունը (ԲՈԿ-ի շահերը ներկայացնելու պարտավորվող մարմինը) ի սկզբանե արտահայտել են վարույթի վերաբերյալ իրենց դիրքորոշումը, իսկ վարույթն իրականացնողները չեն թույլատրում, որպեսզի ԲՈԿ-ը ներկայանա սեփական փաստաբանով՝ փոխարենը հորդորելով շահերի պաշտպանության համար դիմել հենց ԿԳՄՍՆ իրավաբանական վարչությանը։
ԲՈԿ-ի շահերի պրոֆեսիոնալ պաշտպանության անհնարինության պատճառով ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանը հրաժարվել է մասնակցել լսումների ընթացքին և Սայադ Բադալյանի հետ լքել է լսումները՝ հուլիսի 31-ին իր գրավոր դիրքորոշումն ուղարկելով վարույթն իրականացնողներին>>,- նշել է նա:

Սմբատ Գոգյանը նաև տեղեկացրել է, որ վարույթն իրականացնողներից մեկը նույնպես հուլիսի 17-ին հրապարակավ հայտարարել էր, թե ԲՈԿ-ը սխալ է վարվում՝ (https://hraparak.am/post/0ceacdb35645237f596e23559b1ae20a) ։ Այսինքն՝ Գոգյանն ակնարկում է, թե նա չի կարող անաչառ որոշում կայացնել։ <<Այս գործի շրջանակներում ակնկալում ենք հրապարակային և բաց քննարկումներ, ինչը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության բնագավառի համար հայեցակարգային այս հարցում գտնելու ճիշտ լուծում, լուծում, որը կանխորոշելու է մոտակա տարիներին ՀՀ-ում բարձրագույն կրթության կառավարման մասնագիտական ու հատկապես բարոյական տեսանկյունը: Ահա ԲՈԿ-ի ներկայացրած դիրքորոշումը (https://www.bok.am/node/12929)>>,- իր գրառումը եզրափակել է Սմբատ Գոգյանը։

Օրենքով ՀՊՏՀ կառավարման խորհրդի՝ ռեկտոր ընտրելու վերաբերյալ որոշումը պետք է հաստատի կառավարությունը։ Կառավարությունը, սակայն, կարծես թե չի շտապում վավերացնել Դիանա Գալոյանի ընտրության արդյունքը։ Թերևս դա տրամաբանական էլ չի լինի, քանի դեռ Դիանա Գալոյանին աստիճանազրկելու մասին ԲՈԿ-ը որոշումը չեղյալ չի հայտարարվել։ Այս խառնիճաղանջ սկանդալների ֆոնին բավականին հետաքրքիր է հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի խոսուն լռությունը՝ իր հավատարիմ զինակցի՝ Արայիկ Հարությունյանի անվան շուրջ չդադարող աղմուկի վերաբերյալ։

Նիկոլ Փաշինյանը չի խոսում բարձր միավոր հավաքած դիմորդների մասին, որոնք չեն ընդունվել նախընտրելի ֆակուլտետներ։ Նիկոլ Փաշինյանը ձայն-ծպտուն չի հանում հանրակրթության առարկայական չափորոշիչների և ծրագրերի մասին, այն դեպքում, երբ ակադեմիական ողջ հանրությունը ուղղակի մերժում է ԿԳՄՍ նախարարության հրապարակած գրականության և պատմության առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը։ Նիկոլ Փաշինյանը չի անդրադառնում ՀՊՏՀ ռեկտորի ընտրությանը, միաժամանակ չի ընդունում նաև Սմբատ Գոգյանի՝ ԲՈԿ նախագահի պաշտոնից ազատվելու դեռ երեք ամիս առաջ գրված դիմումը։ Հավանաբար Նիկոլ Փաշինյանը Արայիկ Հարությունյանի հետ կապված ինչ-որ քաղաքական տեխնոլոգիա է ուզում գործարկել, որն առայժմ թաքուն է պահում։

Նաիրա Բաղդասարյան

 

դիտվել է 4255 անգամ
Լրահոս
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ Իշխանականները, ժեխը և փթիրը հավի "հիշողություն" ունեն... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը Գերիների հարցով կակտիվանան Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն» 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am