Առ այսօր չեմ ստացել ինձ ամենամյա արձա­կուրդից հետ կան­չելու կար­­գա­­դրություն. Արևիկ Պետրոսյան

Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանը հուլիսի 23–ին կարգադրություն է ստորագրել ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին ու Արևիկ Պետրոսյանին արձակուրդից հետ կանչելու վերաբերյալ: Արևիկ Պետրոսյանն առ այսօր կրագադրությունը չի ստացել։ Այս մասին և ՍԴ դատավորին հետ կանչելու ընթացակարգի մասին ընդհանրապես NEWS.am–ը զրուցել է ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանի հետ։

Տիկին Պետրոսյան, օրերս NEWS.am- ում հրապարակվեց տե­ղեկատվություն, որ Սահմա­նա­դրա­կան դատարանի նախագահի լիա­զո­րու­թյուն­ները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանը Ձեզ հետ է կանչել ար­ձա­կուրդից: Ստացել ե՞ք արդյոք համապա­տաս­խան կարգա­դրու­թյունը:


Սահմանադրական դատարանի աշխատակազմի աշ­խա­տակիցներից մեկը օրերս անձնական հաղորդագրություն էր ուղարկել, գրելով ընդամենը, որ եղել է ինձ ար­­­­­­ձա­­կուր­դից հետ կան­­­չե­լու կարգադրություն: Անգամ դրան ծա­նոթանալով, հենց առա­ջի­կա աշ­խա­տան­քա­յին օրը` հուլիսի 27-ին, գրություն եմ ուղարկել պարոն Խաչատրյա­նին, որով, ի թիվս այլնի, փորձել եմ ճշտել, թե համա­պա­տաս­խա­նո՞ւմ է հիշյալ տեղե­կու­թյունն իրա­կանությանը, եթե այո, ապա իրազեկել եմ, որ ար­ձա­կուրդի իրա­­վուն­քի իրաց­­ման շրջա­նակում վե­րա­կանգնում եմ առողջությունս, և, որ այն դեռ առնվազն երկու շաբաթ պետք է ըն­թանա:

Ինչո՞ւ եմ նշվածը կատարել գրությամբ, քանի որ տեղեկացել էի նաև, որ ար­ձա­կուրդից հետ կան­չե­լու կարգա­դրու­թյունն ինձ փոխա­ն­ցում են փոս­տով: Նման պահանջ չի դրվել: Որոշվել է պաշ­տո­­նական ըն­թա­­ցա­կար­գով, խնդրեմ: Երևի ցան­կացել են ապա­հովել պատ­շաճ ծա­նուցում, որն իրա­վունք­ների պաշտ­պա­նության cօոditiօ siոe qսa ոօո (պայման, առանց որի հնարավոր չէ) կարևոր պայման է: Իհարկե, այդ դեպքում նաև կարևոր և անհ­րա­ժեշտ պայ­ման է այն, որ պետք է առկա լինի այդ ծա­նու­ցումը փաս­տա­ցի ստա­նա­լու հա­վաս­տումը: Ի դեպ, հիշյալն ամ­րագրված է նաև Սահմանա­դրա­­կան դատա­րա­նի որոշում­նե­րով, այդ թվում` վերջերս ըն­դունված ՍԴՈ-1529 որոշ­մամբ, որով զե­կուցող դա­տա­վորը հենց պարոն Խա­չատր­յանն էր:

Առ այսօր փոստով կամ որևէ այլ եղանակով չեմ ստացել ինձ ամենամյա արձա­կուրդից հետ կան­չելու կար­­գա­­դրություն:

Սահ­մա­նադրական դատարանի դատավորը չպետք է իրեն արձակուր­դից հետո կան­չելու կար­գա­դրության մասին տեղեկանա աշխատակիցների անձնական հաղորդա­գրու­­թյուն­նե­րով կամ մամուլից, այն էլ ոչ լիարժեք: Ե՞րբ է պարոն Խա­չատր­յանն ստո­րագրել այդ կար­գադրությունը, ի՞նչ պատճա­ռա­­բա­նությամբ, ի՞նչ ժամկետից սկսած և ի՞նչ ժամկե­տով է հետ կանչել արձա­կուր­դից: Սրանք հարցեր են, որոնց պա­տաս­խանները չունեմ:

Պարոն Թովմասյանին ևս Աշոտ Խաչատրյանը հետ է կանչել ար­ձա­կուրդից: Դեռ չենք կապվել պարոն Թովմասյանի հետ: Տեղյակ ե՞ք արդյոք՝ նա ստացե՞լ է հա­մա­պա­տաս­խան կարգա­դրու­թյուն: Անհրաժեշտությո՞ւն էր արդյոք երկու դատավորին միա­ժամանակ արձակուրդից հետ կանչելը:

Նախորդ շաբաթվա վերջին եմ զրուցել պարոն Թովմասյանի հետ: Այդ պահի դրությամբ նա ևս չէր ստացել:

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի երկու դատավորին միաժա­մա­­­նակ արձակուրդից հետ կանչելուն, ապա նշեմ, որ այո այդ հարցադրումը կա, սա­կայն, չեմ կարող պատասխանել պարոն Խա­չատրյանի փոխարեն: Նշեմ միայն, որ ըն­թացիկ գործերով Սահմանադրական դա­տա­րանի բնա­­կանոն գոր­ծու­նեու­թյունն ապա­հովելու, Սահմանադրական դա­տա­րա­նի նիս­տերի իրա­վա­զոր լինելու համար բա­վա­րար է Սահմանադրական դատարանի հինգ դա­տավորի ներկայությունը, այսինքն եղած տեղեկատվության պարագայում կարող եմ ասել, որ երկրորդ դատավորին արձակուրդից կանչելու անհրաժեշտություն չկար, սակայն կրկնում եմ՝ պարոն Խաչատրյանը պետք է այդ հարցի պատասխանի։

Մինչ այս դեպքը գործնականում ի՞նչ ընթացակարգով է Սահմանա­դրա­­կան դա­տա­­րանի նախագահը Սահմանադրական դատարանի դատավորին հետ կանչել ար­ձա­կուրդից:

Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման ընթացքում թե պարոն Հարությունյանը, և թե պարոն Թովմասյանը Սահմանա­դրա­­կան դա­տա­­րանի դա­­­տավորին ամենամյա արձակուրդից հետ են կանչել, այսպես կոչված գործընկերային փոխհարա­բերու­թյուն­նե­րի շրջանակներում, նախ` նախապես զրու­ցել են Սահմանադրական դատարանի դատավորի հետ, տեղեկացրել են արձակուրդից հետ կանչելու անհրաժեշտության և ժամկետների մասին, սակայն նաև ճշտել են գործնականում ինչ խնդիրներ կարող են լի­նել դատավորի արձակուրդից հետ կանչելու դեպքում, քանի որ դատավորը կարող է բա­ցակայել, այդ թվում` երկրից, ունենա առողջական խնդիրներ, այլ հարգելի պատ­ճառ­ներ, դրանք պար­զելուց հետո միայն, եթե առկա չեն նման խնդիրներ, ստորագրել են հա­մա­պա­տաս­խան կարգադրությունը և ապահովել դրա տրամադրումը, որը եղել է աշխա­տան­քային կարգով և դատավորն այն ստացել է: Այդ դեպքում արդեն անգամ խնդիր չի եղել փաս­տացի կարգադրությունը երբ է ստացվել: Հիմա էլ նման ընթացակարգը խնդիր հարուցել չի կարող:

Այսինքն, պարոն Խաչատրյանը, որպես Սահմա­նա­դրա­կան դատարանի նա­խագահի լիա­զո­րու­թյուն­ները ժամանակավորապես կատարող, նախընտրում է աշխա­­տել վարչահրամայական մեթոդներով: Դա անփորձության արդյունք է, թե՞ կարող են լինել այլ պատճառներ, որոնք միտված են արհեստական խնդիրներ ստեղծելուն:

Վարչա­հրա­­մայական մե­թոդների գործելաոճ Սահ­մա­նադրական դատարանում չի եղել և չի կա­րող լինել:

Սահմա­նա­դրա­կան դատարանի նախագահի լիա­զո­րու­թյուն­ների ժամանակա­վորա­պես կատարումը պարոն Խաչատրյանի առաջին փորձն է: Կարծում եմ որևէ խնդիր չի հարուցում Սահմանադրական դատարանի բնականոն գործունեության ապա­­­­հովման փորձ ունեցող իր գործընկերների հետ խորհրդակցելը:

Ինչ վերաբերում է արհեստական խնդիրներ ստեղծելուն միտված պատճառ­նե­րին, ապա դրանց տեղյակ չեմ: Դա կլինի ցավալի արձանագրում:

Առ­կա են Սահ­մա­նա­դրա­կան դա­տա­րանի բնականոն գոր­ծու­նեությունն ապա­­­հովելու հետ կապ­­ված հարցեր, որոնք աշ­խա­տանքի վերադառ­նա­լուց հետո, անշուշտ, կդարձ­­վեն քննարկ­ման առարկա:

դիտվել է 635 անգամ
Լրահոս
Տավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան Արգավանդի մի շարք հասցեներում երեկվանից դադարեցվել է գազամատակարարումը Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Անվտանգային ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ անհամեմատ աճելու Կոնջորյանի արտահայտությունը, թե իբր Տավուշից ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին՝ ՍՈւՏ է. Համբարյան ՏԵՂԵԿԱՆՔ № 46՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար Տավուշի գյուղերը հանձնած Փաշինյանը հիմա էլ ասում է՝ դեռ պիտի հաստատենք՝ Արծվաշենը հայկակա՞ն է (video) Ի՞նչ միայն Տավուշի գյուղեր․ լսե՛ք՝ Նիկոլից ինչ են նաև կորզել ադրբեջանցիները․ Գագիկ Համբարյան (video) Արա Սերժի՞կ, բա արի տունդ առ․ Արա Վարդանյան (video) Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյանը մանրամասնել է (video) Եթիմնե՛ր, ասելիք չունե՞ք՝ ձեր պատճառով Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել․ Արա Վարդանյան (video) ՀՐԱՏԱՊ․մինչև Ալավերդի հասնելու են ադրբեջանցիները․ գազատարը կարող են պայթեցնել․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Լարված իրավիճակ․ Կիրանցում ոստիկանները փորձել են խանգարել մարդկանց ու ստացել պատասխան․ Իշխանյան (video) 38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում Սահմանադրության 116-րդ հոդվածի հիմքով՝ քաղաքական և ռազմական բնույթ կրող միջազգային փաստաթղթի տակ ցանկացած պաշտոնյայի ստորագրություն չունի իրավական ուժ». Գևորգ Դանիելյան Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից. «Հրապարակ» Փաշինյանը բացառապես թուրքական նարատիվներ է հնչեցնում. Վադիմ Արությունով Մանրամասներ․ ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում Առաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am