ՍԴ մասին օրենքը չստորագրելով՝ Նախագահը դրսևորել է անգործություն՝ կոպիտ կերպով խախտելով Սահմանադրությունը

Սահմանադրության 129-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի ընդունած օրենքը Հանրապետության նախագահն ստորագրում և հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով: Եթե Հանրապետության նախագահը չի կատարում հոդվածում սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի /այսուհետ՝ ՍԴ մասին օրենք/ 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանրապետության նախագահը Ազգային ժողովի ընդունած օրենքը չստորագրելու դեպքում ԴԻՄՈՒՄ Է Սահմանադրական դատարան` Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով:

Վերոնշյալ դրույթների վերլուծությունից կարելի է եզրակացնել, որ օրենքի նախագիծը Նախագահի ստորագրման ներկայացնելուց հետո Նախագահն ունի երկու տարբերակ՝ կամ ստորագրել այն, կամ ուղարկել ՍԴ՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու համար։

Այսինքն՝ Նախագահի կողմից օրենքի չստորագրման դեպքում ԱԺ նախագահի կողմից այն ստորագրելու լիազորությունը ոչ թե հնարավորություն է տալիս Նախագահին չստորագրելու օրենքը /ավելին՝ ակնհայտ է, որ այդ երկու գործողություներից մեկի իրականացումն Սահմանադրության պահանջ է/, այլ միտված է պաշտպանելու իրավական պետությունը այնպիսի փակուղային իրավիճակից, երբ Նախագահը հրաժարվում է իր սահմանադրական պարտականության իրականացումից։

Նշվածը բխում է նաև նախագահի ինստիտուտի էությունից և տրամաբանությունից։ Այդ ինստիտուտը կարելի է որակել որպես վերքաղաքական, ինչը նշանակում է, որ օրենքի ստորագրումից հրաժարվելը կարող է բխել միայն Սահմանադրությանն առերևույթ անհամապատասխանությունից /որի դեպքում պարտավոր է դիմել ՍԴ/, այլ ոչ քաղաքական կամ անձնական դրդապատճառներից։

Այլ կերպ ասած, Սահմանադրությունը լուծում է նախատեսել՝ Նախագահի կողմից հակաիրավական վարքագծի դրսևորման արդյունքում հնարավոր կազուսը կանխելու նպատակով։

Փաստորեն, ՍԴ մասին օրենքը չստորագրելով՝ Նախագահը դրսևորել է անգործություն՝ կոպիտ կերպով խախտելով Սահմանադրությունը, ինչը կարող է հիմք հանդիսանալ նրան պաշտոնանկ անելու համար։

Պետք է արձանագրել, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հանրապետության նախագահը կամայականորեն՝ ըստ նպատակահարմարության է իրականացնում իր սահմանադրական պարտականությունները։

Նախկինում՝ ՍԴ դատավորի թեկնածու ներկայացնելու սահմանադրական պարտականությունն իրականացնելիս՝ համարելով, որ օրենքով նախատեսված 10-օրյա ժամկետը բավարար չէ ՍԴ դատավորի թեկնածու ընտրելու և Ազգային ժողովին ներկայացնելու համար, Նախագահն այդ հարցով դիմեց ՍԴ, և մինչև ՍԴ-ի կողմից համապատասխան որոշման կայացումը՝ խախտելով սահմանադրական օրենքով սահմանված իր պարտականությունը ՍԴ դատավորի հերթական թեկնածուին ներկայացրեց 10-օրյա ժամկետի խախտմամբ։

Ամփոփելով՝ կարելի է արձանագրել, որ Հանրապետության նախագահի կողմից իր սահմանադրական պարտականնություններն իրականացվում են կամայականորեն՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից և արհամարհելով ՀՀ օրենսդրական կարգավորումները, ինչը նույն օրենսդրության տրամաբանությամբ կարող է վերջինիս պաշտոնանկ անելու հիմք հանդիսանալ։

Հ. Գ. Բնականաբար, պաշտոնանկության գործընթացի մեկնարկն անհավանականության ժանրից է, քանի դեռ Նախագահը հլու-հնազանդ գործում է օրվա իշխանության հակաիրավական տրամաբանության շրջանակներում։

Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 443 անգամ
Լրահոս
Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել.Սերժ Սարգսյանը` Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին Իր հայրենի հողի համար պայքարող գնդապետ Մախսուդյանին պատմությունը կհիշի, իսկ իշխող քաղաքական խմբակն ու նրա սպասարկուները կհայտնվեն պատմության աղբանոցում. Արամ Ավետիսյան Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ. Վահե Դավթյան Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Ե՞րբ է Սաշան գեներալի կոչում ստանալու Նիկոլի ստախոս Տարոնի հերթական "մուտիտը" Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... ՇՏԱՊ. Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին. վերլուծական Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը․ վերլուծական «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն» Քայլիստ դավաճանները պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը... Գագիկ Համբարյան ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ Մարսելի արքեպիսկոպոսն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին Կանայք գոհ են Սասունից. Politik Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել․ Ալիև
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am