Փաշինյանի «վատությունը» Ալեն Սիմոնյանին
Ադեկվատ միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի եւ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի միջեւ միջադեպի գործով օրերս մեղադրանք առաջադրվեց Դանիելյանին: Մեզ հասած լուրերով՝ իրավապահների այսօրինակ ցինզմը անակնկալ է եղել թե Դանելյանի, թե Ալեն Սիմոնյանի համար: Թվում էր, թե երկուսն էլ միջադեպի առթիվ պարզաբանումներ ներայացրեցին եւ թեման սպառված էր, բայց պարզվեց՝ ոչ:
Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն անձամբ է հրահանգել մեղադրանք առաջադրել, քանի որ ցանկանում է թիմին էլ պահել ասեղների վրա, լարվածության մեջ եւ հանրության որոշակի խմբի թիրախում: