Բոլորդ մաֆիոզ եք. Փաշինյանը սպառնացել է գործարարներին
Վերջերս Նիկոլ Փաշինյանը հանդիպում էր նախաձեռնել գործարարների հետ, որի մասին նաեւ պաշտոնական աղորդագրություն տարածվեց առ այն, թե նպաստելու են բիզնեսի զարգացմանը եւ այլն:
Մեզ հայտնի է դարձել, որ հանդիպումից օրեր անց նա կրկնել է գործարարների հետ հանդիպումը եւ նախատել, որ իր մոտից դուրս են գալիս, աջուձախ դժգոհում են: Հետո հոխորտացել է՝ «Ոնց ասեմ, էդպես էլ լինելու է, ականջերիդ օղ արեք, դուք բոլորտ մաֆիոզ եք. Որիդ մոտենամ , հազար գործ կհարուցեմ»,- ասել է թավշյա առաջնորդը եւ գործարարներին տուն ճամփել: