Սելավները քշել-տարել են բեռնատար մեքենաները
minval.az կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանի Գախի շրջանում սելավները մի շարք հետևանքների են հանգեցրել, երեկվանից չդադարող հորդառատ անձրևները շրջանում ցեխաքարային զանգվածահոսքեր են առաջացրել:
Որոշ տեղերում հոսքերը քանդել են գետի հենք հանդիսացող պատերը և քշել-տարել հարևանությամբ գտնվող ծանր տեխնիկան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատար մեքենան: Մեքենաներն օգտագործման համար պիտանի չեն: