«Ես և իմ թիմը պատրաստ ենք գիշեր-ցերեկ աշխատելով`լուծումներ գտնել, մեղմել ձեր խնդիրները, որ կարողանաք դիմանալ մինչև համավարակի ավարտը». Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը, շարունակելով տաբեր սոցիալական խմբերի հետ հանդիպումների շարքը, օրերս հանդիպել է երաժիշտ-կատարողների հետ՝ վերջիններիս խնդրանքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով այս ոլորտը կաթվածահար է եղել։ Զգալի թվով երաժիշտներ մնացել են առանց աշխատանք, ծառացել է սեփական ընտանիքները պահելու սուր խնդիրը։

«Մենք կորցրել ենք աշխատանք, մենք կորցրել ենք արժանապատիվ մարդ լինելու հնարավորությունը, մենք մեր քրտինքով դժվար աշխատանքով ապրում և պահում էինք մեր ընտանիքները, ոչ մեկից երբևէ ոչինչ չենք խնդրել։ Հիմա մենք կանգնած ենք սեփական երկրում ապրել չկարողանալու խնդրի առաջ։ Իշխանությունը ոչինչ չի ասում, մենք իշխանության համար գոյություն չունենք։ Մեզ մնում է մի բան՝ առաջին իսկ հնարավորության դեպքում՝ արտագաղթել երկրից»- շեշտում էին հանդիպման մասնակիցները։

Գագիկ Ծառուկյանը հանդիպման մասնակիցներին իր անվերապահ աջակցությունը հայտնելով, առաջարկեց միասին աշխատելով գտնել լուծումներ։

«Ես պատրաստ եմ, իմ թիմը պատրաստ է, գիշեր-ցերեկ աշխատելով առաջարկներ մշակել, լուծումներ գտնել, մեղմել ձեր խնդիրները, որ կարողանաք դիմանալ, մինչև համավարակի ավարտը։ Դուք իսկապես այն ոլորտն եք ներկայացնում, որտեղ ամեն աշխատած կոպեկը ազնիվ է՝ ձեր տաղանդի շնորհիվ, ձեր արդար քրտինքով դուք տուն էիք պահում։ Եվ հիմա, անկախ բոլոր բարդություններից, անթույլատրելի է, որ դուք հայտվեք նման վիճակում։ Վստահ եմ՝ լուծումներ կան, և մենք միասին կարող ենք գտնել դրանք»- նշել է Գագիկ Ծառուկյանը։

ԲՀԿ նախագահը հանձնարարեց «Ծառուկյան» հիմնադրամի փորձագետներին՝ ուսումնասիրել միջազգային փորձը, թե ո՛ր պետություններում ինչ հաջողված լուծումներ կան, կազմել կոնկրետ առաջարկների փաթեթ և ներկայացնել իրեն»,- ասված է Տոնոյանի գրառման մեջ։

դիտվել է 756 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am