Հայկ Մարությանի սիրտը «Ռաֆաելլո» եւ «Բելոչկա» է նախընտրում. քաղաքապետարանը 30 կգ շոկոլադ եւ 40 կգ էլ «պոպոք-պնդուկ» է գնել. lurer.com

Երեւանի քաղաքապետարանում նախընտրում են թանկարժեք շոկոլադներ ուտել: Գնումների armeps համակարգից ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ, որ մեկ ամիս առաջ քաղաքապետարանը բարձրորակ վեց-յոթ տեսակի 30 կիլոգրամ շոկոլադ է գնել: Միայն 10 կիլոգրամ տուփերով «Ռաֆաելլո» են գնել, մնացած 20 կիլոգրամը «Ալյոնկա», «Բելոչկա», «Միշկա», «Վեչերնի զվոն», «Կռասնայա շապչոկա» եւ «Վդախնավենի» տեսակի շոկոլադներ են: Շոկոլադների մեկ կլիոգրամի համար քաղաքապետարանը վճարել է 8888 դրամ, իսկ ընդհանուր աժրեքը կազմել է 266 հազար դրամ: Պատվերի առաքման վերջանաժամկետն էլ սեպտեմբերի 30-ն է: Բացի այս՝ քաղաքապետարանը նաեւ մեկ կլիոգրամ «Մոնարխ» տեսակի լուծվող սուրճ է գնել: Մեկ կիլոգրամի համար վճարելով 39 հազար դրամ: Ընդհանուր վճարվել է 300 հազար դրամ: Սրանից զատ քաղաքապետարանում նաեւ ընկուզեղենի ախորժակ ունեն: Այս տարի «պոպոք-պնդուկ»-ին Հայկ Մարությանի ղեկավարած կառույցը վճարել է 360 հազար դրամ: Մեկ կիլոգրամը 9000 դրամով 40 կիլոգրամ ընկուզեղեն են գնել: Ութ կիլոգրամ սեւ սուրճի համար վճարել են 47 հազար դրամ, յոթ հազար դրամի 20 կգ շաքարավազ են գնել եւ վեց հազար դրամի 10 կգ շաքար: Շոկոլադը, սուրճի տեսականիները եւ «պոպոք-պնդուկ»-ը քաղաքապետարանը գնել է «Բլամմո» ՍՊԸ-ից:

Ուշագրավ է, որ այս ՍՊԸ-ն, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստորի տվյալների, հիմնադրվել է 2019 թվականի նոյեմբերի 25-ին՝ այս իշխանության օրոք: Նույն աղբյուրի համաձայն՝ հիմնադիրը Մարտին Սարգսյանն է: Առավել ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ «Բլամմո» ՍՊԸ-ն 2020 թվականի հունիսի 30-ի դրությամբ ունի ընդամենը մեկ աշխատակից: Այս մասին տեղեկանում ենք զինապահովության «1000 դրամների» հիմնադրամին կատարված վճարումներից: ՍՊԸ-ն կատարել է ընդամենը 1000 դրամի վճարում:

Ի դեպ, նաեւ այս ընկերության դեպքում հնարավորություն տրված չէ նայել նախորդ ամիսների վճարումները, ինչպես հնարավոր է մյուս ընկերությունների դեպքում: Ընդամենը ութ ամսվա գործունեության պատմություն ունեցող «Բլամմո» ՍՊԸ-ն 2020 թվականից սկսած միլիոնավոր դրամների ապրանքնատեսակներ է մատակարարում պետական այլ կառույցների եւս: Օրինակ Ֆինանսների նախարարությունը 8 մլն 400 հազար դրամի շենքերի մաքրման ծառայություն է ձեռք բերել այս տարվա մարտին, քննչական կոմիտեն 3,4 մլն դրամի գրասենյակային նյութեր, պետական վերահսկողական ծառայությունը 1,4 մլն դրամի կենցաղային եւ տնտեսական ապրանքներ, վարչապետի աշխատակազմը՝ 2 մլն դրամի ծաղիկներ, պաշտպանության նախարարությունը գնել է 6 մլն դրամի մակարոն եւ այլն: Բացի այս՝ «Բլամմո» ՍՊԸ-ն այլ պետական կառույցների եւս ծառայություն է մատուցել մինչեւ մեկ մլն դրամի շրջանականերում: Հետաքրքիր է՝ ինչպես է ստացվում, որ դեռ մեկ տարվա պատմություն չունեցող ՍՊԸ-ին պետականա կառույցները միլիոնավոր դրամների գնումների պատվերներ են տալիս:

դիտվել է 1922 անգամ
Լրահոս
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր Տաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվել 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Խորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Ներկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Հայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-ի Ալե՛ն, Նիկո՛լ, գալիս են ձեր հետևից, դե սպասեք․․․ Միկա Բադալյան (video) Ի՞նչ կարգավիճակ ունի Ռուբեն Վարդանյանը Բաքվում․ ի՞նչ է սպասվում նրա ճակատագրին (video) Ոսկեպար, Բաղանիս․․․ Ադրբեջանը Հայաստանի ներսից պատերազմ է սկսում․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին՝ կիրառելով մոտ 100 անօդաչու, «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռ Հռոմի պապն այցելել է բանտ և լվացել 12 կնոջ ոտքերը. առաջին անգամ ծեսին մասնակցել են միայն կանայք (լուսանկարներ) Փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ iPhone Ի՞նչ է պատասխանել Պուտինը Փաշինյանի՝ ինչու է ղարաբաղցիներին թողել բախտի քմահաճույքին, հարցին Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath «Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է…». Համբարյան «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին Ալե՛ն, եթե այդքան փխրուն ես, բա ասելիք չունե՞ս, երբ քեզ ասացին՝ «անբարոյականի վաստակ»․ Աննա Մկրտչյան (video) «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am