«А теперь я Наташа!»

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հարցազրույցը ռուսական «РБК»–ին ծրագրային էր։ Նա հայտարարում էր ռուսաստանահպատակ դառնալու իր պատրաստակամության մասին։

Դա, իհարկե, շուստրի գեղցիություն էր, քանզի Մոսկվան արցունքներին չհավատալու հատկություն ունի։ Հատկապես երբ այդ արցունքները թափում է մեկն, ով իր «աղջիկ» ժամանակներում հայտարարել էր, որ 2016–ի ապրիլյան պատերազմը հրահրել էր Ռուսաստանը, որպեսզի Ադրբեջանին մտցնի ԵԱՏՄ, ով նաև խորհրդարանական խմբակցության ղեկավարի կարգավիճում նախաձեռնել էր ԵԱՏՄ–ից ՀՀ–ի դուրս գալու գործընթաց։

Տավուշյան մարտերից, Թուրքիայի արձագանքից ու լայնամասշտաբ պատերազմի վտանգից հետո Փաշինյանը հասկացել է, որ Մոսկվայի հանդեպ ինքն իրեն շատ սխալ է պահել, որի մասին նրան Կրեմլից հիշեցրին Մարգարիտա Սիմոնյանի միջոցով։ Իսկ ինչո՞ւ հիմա հիեցրեցին։ Քանզի տարածաշրջանում վառոդի հոտ է գալիս ու Մոսկվայում բռնել են Նիկոլի շատ ցավոտ տեղից, գիտեն, որ խաղեր չի կարող տալ։ Նիկոլն էլ գիտի, որ խաղեր չի կարող տալ, քանզի հայ–թուրքական պատերազմից խուսափում է բացառապես ՌԴ–ի շնորհիվ։

Նիկոլը հիմա լացում է, որպեսզի Մոսկվան իրեն հավատա, բայց նրա այդ վարքագիծը նույնքան դեմ է ՀՀ ինքնիշխանության պաշտպանության գաղափարին, որքան Մոսկվայի հետ ոչ դաշնակցային հարաբերություն հաստատելը մինչև տավուշյան բախումները։ Մի ծայրահեղությունից մյուսի գիրկն ընկնելը և օրվա կուրսով առաջնորդվելը ոչ մի կապ չունի ինքնիշխանության հետ։ Հակառակը։

Փաշինյանը հարցազրույց տվեց ռուսական ալիքին, որպեսզի հայտարարի՝ «А теперь я Наташа!»։ Հիմա նա «նատաշայական» քաղաքականություն է փորձելու վարել ՀՀ–ի ներսում կամ այդպիսի քաղաքականության իմիտացիա անել։ Սփյուռքի հարցերով զբաղվող կառույցի կադրային ջարդն այդ «օպերայից» էր։ Ավելի հեռուն գնալու համար, սակայն, նա պետք է շատ լուրջ քայլեր անի, այն է՝ ձերբազատվի իր իշխանության սորոսաթուրքական փայատերերից։ Իսկ դա նշանակում է աշխատանքից հեռացնել օդիոզ նախարարներին՝ Արայիկ Հարությունյանից մինչև Արսեն Թորոսյան։

Չի բացառվում, որ Նիկոլը ավելի համարձակ քայլերի գնա՝ օրենքով սահմանված կարգով կալանավորի 5–րդ շարասյանը՝ «ծռերի» վերնախավին, պատգամավորական մանդատից զրկի «Իմ քայլը» խմբակցության «կանաչ» թևին, այն թևին, որը դեմ է Ամուլսարի հանքի շահագործմանը։

«Նատաշա» դառնալու ձգտումը Նիկոլին կարող է մղել ինքն իրեն ռուսամետ համարող Վաղարշակ Հարությունյանին միանգամից մի քանի պաշտոնի նշանակել, քանզի իր շրջապատում այլ մարդ չկա. բոլորը հակառուսականության վրա փող աշխատած ու իրենց կյանքի իմաստը Ռուսաստանին հայոհյելու մեջ տեսած քայլարած են։

Փաշինյանը պետք է օգտագործի Վաղարշակին, տուն ուղարկի Անդրանիկ Քոչարյանին, իսկ Արամ Զավենի Սարգսյանին հանդիպի բացառապես Դավալուի բոստաններում։

Եվ ամենակարևորը, վարչապետ Փաշինյանը «նատաշա» դառնալու համար պետք է խստորեն դատապարտի ընդդիմադիր Նիկոլի բոլոր հայտարարությունները և փորձի համացանցից ջնջել իր այն հիմար ելույթները, որոնք նա ունեցել է՝ էժանագին միավորներ հավաքելու և սորոսաթուրքական շրջանակներին հաշվետվություն տալու համար։

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մեզ ոչ թե «նատաշայի» կարգավիճակ ունեցող պետության ղեկավար է պետք ՌԴ–ի հետ հարաբերություններում, այլ արժանապատիվ ու բանիմաց քաղաքականություն վարող լիդեր։ Մոսկվայի հետ դաշնակցային հարաբերությունները չի կարելի փչացնել Նիկոլի պես ու նույն Նիկոլի պես չի կարելի դրանք վերականգնել գավառամիտ քծնանքով։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 1450 անգամ
Լրահոս
Ռազմական օդանավերը տոնական թռիչք կատարեցին Երևանի երկնքում, որին հետևում էր Նիկոլ Փաշինյանը /տեսանյութ/ Սա բեռ չէ, ծանրություն չէ. Օնիկ Գասպարյան Այս կառավարությունը պիտի գոյություն ունենա՞ մինչև 2050 թվականը․ Փաշինյան Էս դասալիք իշխանությունն իրավունք չունի Եռաբլուր բարձրանալու. Մարգարիտա (Մարոզ) Խաչատրյան (video) 3 մլն քաղաքացի կարելի է ընդգրկել այն նույն ցուցակում, որ ՀՀ քաղաքացիները ՌԴ «լրտեսներն» են. Բալասանյան Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը հետմահու պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով Նիկոլ Փաշինյան, ո՞վ ես դու, մի դասալիք, որը «Մարտի 1-ի» զոհերի հարազատներին ասաց՝ ցեխ շպրտեն մեզ վրա.Խլղաթյան (video) Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել Ըստ Փաշինյանի՝ այսօր անկախության 20-րդ տարեդարձն է (տեսանյութ) Զգում եք չէ՞, որ Ալիևին Նիկոլը երբեք չի պատասխանում Հլը կամ էլի, ես ու դու ենք դատական պրոցեսների մեջ. Մարգարիտա (Մարոզ) Խաչատրյանը՝ Խաչատուրովին (video) Անմար կրակն էլ մարեց Նիկոլի ձեռքում (տեսանյութ) Վայ, Պողոս Ամուլսարիկյանը քո «կլասիկ-ռազմավարական» ցավը տանի, Փաշինյա՜ն Դրսից հատուկ նպատակով կարող են ասել՝ Ղարաբաղը ծախել են եւ Հայաստանում փոթորիկներ կբարձրանան. Փաշինյան Ինչ եղանակ է սպասվում «Չի կարելի այդպիսի հայտարարություն անել». Բալասանյանը՝ Փաշինյանին (video) Նիկոլ Փաշինյանը ձախողել է ամեն ինչ, ու նա պետք է կամավոր հեռանա. Վիտալի Բալասանյան (video) Կործանիչների օղակը Երեւանի երկնքում տոնական թռիչք կատարեց /տեսաշար/ «Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է Թովուզի ուղղությամբ մարտական կորստի մասին». Ալեն Ղուլյան Երկրապահի անունը չի փոխվի, քանի որ դա ստեղծել է Վազգեն Սարգսյանը, դա անջնջելի է. Սասուն Միքայելյան (video) «Պատասխանը ոչ միայն անբավարար էր, այլև չի նշվել հստակ թիվ». օգտատերը՝ ԿԳՄՍ փոխնախարարին Հայաստանում գործակալներ կան, որը մտահոգիչ է. դա ԱԱԾ-ի խնդիրն է. Սասուն Միքայելյան (video) ...այլ ոչ թե ընկած հրեշտակների, կեղծ առաքյալների և աշխարհիկ սրբերի երեսպաշտությամբ «Դոսյե»-ի զեկույցի փաստերով քննություն արդեն սկսվել է. ԱԱԾ տնօրեն (video) Արթուր Վանեցյանը թող առաջին հերթին մտածի իր օրոք եղած գաղտնալսումների մասին. Քյարամյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը և համաճարակաբան Ն. Գրիգորյանը: Թեմա՝ Սննդային թունավորման դեպքը, ինչու է լռում ՍԱՊԾ-ն, Առողջապահության նախարարության և պատկան մարմինների անտարբերությունը Սեպտեմբերի 22-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Թեմա՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե Հայաստանը ձախողել է բանակցությունները, որ դրանք տապալված են հայկական կողմի մեղքով, հայկական կողմի արձագանքը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մինչեւ 2050 թվականի ռազմավարության գաղափարները, ներքաղաքական այլ իրողություններ Սեպտեմբերի 21-ին` ժամը 12:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր Գագիկ Գինոսյանը: Ասուլիսի թեման՝ Անկախության օր, սեփական տեսակի գիտակցում, արվեստագետի դերն ազգային արժեքների և ինքնության պահպանման գործում: Հրավիրում ենք լուսաբանելու: Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Սեպտեմբերի 21-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը և «Կին ազատամարտիկների միության» նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը: Թեման՝ «Անկախության օր. մեր անցած ճանապարհն ու քաղած դասերը: Ազգային ազատագրական պայքարը և նրա ջատագովները»: Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 13-րդ հարկ: Հարցերի դեպքում զանգահարել՝ 077 400-955: Հարգելի լրագրողներ, մեր ասուլիսներն այսուհետ տեղի կունենան Չարենց 1բ շենք, 3-րդ հարկ, 18 բնակարան հասցեում, Արմնյուզ ՀԸ-ի հարևանությամբ: Սեպտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ռազմագետ Վան Համբարձումյանը: Թեմա՝ Ամուլսարի ռազմական վտանգը, տեղի ունեցած զորավարժություններից հետո թուրքական զորքերի ներկայությունը Նախիջևանում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա արաբագետներ Արաքս Փաշայանի, Արմեն Պետրոսյանի ասուլիսը: Թեմա- Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունները, միջազգային հանրության արձագանքը, արաբական երկրների քայլերն ընդդեմ թուրքական քաղաքականության: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով Սեպտեմբերի 18-ին` ժամը 11:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը: Թեմա՝ խաղողագործները բողոքում են խաղողի մթերման գնից, առատ բերքը՝ գլխացավանք: Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Հարգելի գործընկերներ, սեպտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին «Արարատ» մամուլի ակումբի հյուրն է MHS Հոգեկան առողջության ծառայության տնօրեն, Առողջապահության ազգային ինստիտուտի հոգեբուժության ամբիոնի դասախոս, հոգեբույժ, հոգեթերապևտ Արամ Հովսեփյանը։ Թեմա՝ ագրեսիայի առաջացման պատճառները։ Հարգելի լրագրողներ, մեր ասուլիսներն այսուհետ տեղի կունենան Չարենց 1բ շենք, 3-րդ հարկ, 18 բնակարան հասցեում, Արմնյուզ ՀԸ-ի հարևանությամբ: Սեպտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքագետ Վիգեն Հակոբյանը և ՙՙՀանուն սոցիալական արդարության ՚՚ կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը: Թեմա՝ Արտակարգ դրության ավարտ, կարանտինի սկիզբ, ի՞նչ ունենք և ինչ է սպասվում: Արտակարգ դրության 6-ամսյա ռեժիմի քաղաքական և սոցիալ-տնտեսական արդյունքները: Հարգելի լրագրողներ, մեր ասուլիսներն այսուհետ տեղի կունենան Չարենց 1բ շենք, 3-րդ հարկ, 18 բնակարան հասցեում, Արմնյուզ ՀԸ-ի հարևանությամբ: Սեպտեմբերի 18-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա՝ Հայաստանի սոցիալական առաջընթացի իրական վարկանիշը:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub