Շուկան փակել են, որ Սամվել Ալեքսանյանի գործին չխփեն

Կասյան փողոցում տարիներ շարունակ գործող գյուղատնտեսական շուկան իշխանությունները որոշել են փակել՝ պատճառաբանությամբ, թե շաբաթ-կիրակի օրերին գործող շուկան խանգարում է հարակից շենքերի բնակիչներին։ Իրականում, սակայն, պատճառն այն է, որ գյուղշուկան «խփում էր» հարևանությումբ գործող սուպերմարկետների, մասնավորապես Երևան Սիթիի գործին։

Հիշեցնենք, որ արտադրող տնտեսվարողներն անցած հինգշաբթի՝ կառավարության նիստի օրը, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել և պահանջում էին վերաբացել Կասյանի գյուղմթերքների տոնավաճառը։ Տեղի ունեցածը հատկապես համավարակի պայմաններում ուղղակի տարօրինակ է․ փաստորեն Մոսկվայում հայ արտադրողին հնարավորություն է տրվում անարգել իրացնել սեփական մթերքը, այդ նպատակով ռուսաստանահայ ազդեցիկ գործարարները անվճար տարածքներ են տրամադրում, մինչդեռ հարազատ երկրի մայրաքաղաքում հայ գյուղացին զրկվում է իր ստեղծածն իրացնելու իրավունքից։

Փաստորեն Հայաստանի հեղափոխական իշխանությունը միայն բառերով է սիրում ու սրտիկում ՀՀ հպարտ քաղաքացուն, որին, հիշեցնենք, դեռ 2018 թվականի ապրիլին Նիկոլ Փաշինյանը երջանկություն էր խոստացել։ Հիմա Փաշինյանին հավատացող այս հպարտ երջանիկներին ասում են՝ դու մեզ խանգարում ես, քո աճեցրած ապրանքը մի վաճառի այնտեղ, որտեղ գործունեություն են ծավալում նոր Հայաստանի սիրելի գործարար /նախկինում նա օլիգարխ էր / Սամվել Ալեքսանյանը։ Նրան պատկանող Երևան Սիթի սուպերմարկետներն այդ տոնավաճառների պատճառով հանգստյան օրերին սպառման կտրուկ անկում էին ունենում։ Ընդ որում, իշխանությունները այդ փաստը չեն էլ թաքցնում։ Ահավասիկ Արաբկիր վարչական շրջանի տարածած հաղորդագրության մեջ բառացիորեն նշվում է հետևյալը․

«Կոմիտասի պողոտայի սկզբնամասում հանգստյան օրերին կազմակերպվող գյուղմթերքի շուկան տարիներ շարունակ հարուցել է հարակից շենքերի բնակիչների դժգոհությունը։
Դա պայմանավորված է եղել թե՛ հակասանիտարական վիճակով, թե՛ աղմուկով, թե՛ մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակումներով։

Մեկ այլ խնդիր են շուկայի գործունեության հարուցած անհավասար մրցակցային պայմանները, որոնք հարուցել են նաև առևտրի կրպակների աշխատակիցների և տնտեսվարողների դժգոհությունը։ Քաղաքային իշխանությունների կողմից շուկայի գործունեության համար տրված թույլտվության ժամկետն ավարտվել է 2020 թվականին և նույն վայրում նույն ձևաչափով առևտուր իրականացնելու նոր թույլտվություն քաղաքային իշխանությունների կողմից չի տրամադրվել՝ հաշվի առնելով վերը նշված և մի շարք այլ հանգամանքներ, այդ թվում՝ բազմաթիվ քաղաքացիների դժգոհությունները։
Գյուղատնտեսական շուկայում իրենց ապրանքը վաճառող ֆերմերներին առաջարկում ենք տեղափոխվել Կոմիտասի ծածկած շուկա, որի սեփականատիրոջ հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություն, որի համաձայն հանգստյան օրերին ֆերմերները շուկայում ԱՆՎՃԱՐ տարածք կունենան:

Սա, կարծում ենք, օպտիմալ լուծում է, որը կօգնի վերացնել Արաբկիրի կարևոր հրապարակներից մեկում հակասանիտարական միջավայրը, կարգավորել երթևեկության կաթվածահար վիճակն ու հարակից շենքերի բնակիչներին կվերադարձնի իրենց անդորրը: Ի դեպ, տարիներ շարունակ տարածքում գործող շուկան կոլապս չէր առաջացնի, եթե ժամանակի ընթացքում այստեղ չկենտրոնանային նաև այլ վարչական շրջաններում նախկինում գործող նմանատիպ շուկաները, որոնց համար հրապարակի ֆիզիկական չափերը ուղղակի բավարար չեն։

Գյուղատնտեսության զարգացմանը և գյուղմթերքի իրացմանն անշուշտ, պետք է նպաստել, մյուս կողմից, դա պետք է կազմակերպել այնպես, որ չխախտվեն հարյուրավոր քաղաքացիների իրավունքները, պահպանվեն համակեցության կանոնները և բնակիչները չզրկվեն հանգստյան օրերին անդորրի հնարավորությունից։
Նշենք նաև, որ քաղաքային իշխանությունները , գյուղատնտեսական ապրանքների վաճառքը մայրաքաղաքում առավել կազմակերպված դարձնելու նպատակով գյուղմթերքի շուկայի կազմակերպման համար տրամադրել են տարածք ՝ «Հրազդան» ստադիոնի հարևանությամբ, որը հարելով մի քանի վարչական շրջանների՝ առևտրի համար կարող է լինել շատ ավելի շահեկան և հարմարավետ։
Նոր վայրում գյուղմթերքի առևտրի կազմակերպումը կազատի Արաբկիրի բնակիչներին բազմաթիվ անհարմարություններից, իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը կունենա Մհեր Մկրտչյանի անվան հրապարակը մեծ արտիստին արժանի մշակութային հրապարակ դարձնելու հնարավորություն»,- ասված է վարչական շրջանի տարածած հայտարարության մեջ։

Շատ հետաքրիքր է, թե ինչ անհավասար մրցակցային պայմանների մասին է խոսքը․ այն մասին, որ գյուղացին, օրինակ, 1 կգ պոմիդորը վաճառում է 120 դրամով, և այդ դեպքում սուպերմարկետում վաճառվող 250 դրամանոց պոմիդորն առնող չի՞ լինի։ Ամբողջ աշխարհում արտադրողը, հատկապես գյուղմթերք արտադրողը, ստանում է բացառիկ արտոնություններ և խրախուսումներ, որպեսզի հանկարծ չհրաժարվի հող մշակելուց, մեզ մոտ իշխանությունը մտահոգվում է վերավաճառողների գործը զարգացնելու դարդով։ Կամ հետաքրքիր է, թե ովքե՞ր են բողոքող բնակիչները՝ նրա՞նք, ովքեր այդ նույն տարածքում կրպակներ ունեն և կրկնակի թանկ գնով վերավաճառում են գյուղացուց ջրի գնով ձեռք բերած միրգն ու բանջարեղենը և հարստանում գյուղացու քրտնքի հաշվին։ Իրականում շուկայի գոյությունն ամենաշատը ձեռնտու էր տարածքի բնակիչներին, որոնք էժան գնով առաջին ձեռքից մթերք գնելու հնարավորություն ունեին։
Ինչ վերաբերում է շուկայում կաննոները չպահպանելու խնդրին, ապա քաղաքային իշխանությունը նրա համար է, որպեսզի սահմանի կանոններ և հետևի, որ դրանք պահպանվեն։ Կանոնները կարելի է պահել կամ չպահել ցանկացած վայրում։ Այլ հարց, որ հատուկ ստեղծվել է բարձիթողի վիճակ, որպեսզի արդարացվի շուկայի փակումը։ Իսկ շուկան փակել են, որ Սամվել Ալեքսանյանի գործին չխփեն։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 7312 անգամ
Լրահոս
Սորոսականների հերթական հաղթանակը ԱլՋազիրայի հայտնի հարցազրույցի ընթացքում «ծեծ ուտելուց» հետո, Ալիեւի որոշ պաշտոնյաներ դեռեւս ուշքի չեն եկել. Արսեն Խառատյանը «Հաքքինազ»-ի նյութի մասին Մարությանից 2 տարի պահանջվեց Փաշինյանի պահվածքը գեղական կրուտիտ է․ Ռուսաստանի զենքը՝ անվտանգությանս համար, Արեւմուտքի իդեոլոգիան՝ իշխանությունս ամրապնդելու համար Այրվել է 10 բնակարան, որից 2-ը՝ մասնակի․ նոր մանրամասներ Արմավիրի Պտղունք համայնքում բռնկված հրդեհից Առողջապահության նախարարությունը ծխախոտի դեմ պայքարելուց հետո անցել է այքոսներին Գրիշա Թամրազյանի հրաժարականի հետքերով․ ինչ է սպասվում Դիանա Գալոյանին Արտաշատում «Nissan»-ը դուրս է եկել ճանապարհից եւ բախվել ճամփեզրի էլեկտրական սյանը Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի գործունեությունն իր հսկողության տակ է պահում Փաշինյանը. Ինչ կա մտքին Արմավիրի Պտղունք գյուղում բռնկված հրդեհի հետևանքով մարդկային և գույքային վնասներ չկան Արյունաբանականի թեման չմարսած՝ Թորոսյանն օրերս մեկ այլ «բորշչ» հրամցրեց . Փաշինյանը նրա սխալներն է խմբագրում Վիզաների ազատականացման հարցում լավ նորություններ կունենանք համավարակն ավարտելուց հետո ԲՀԿ-ի դեմ արշավանքը նոր ծավալներ է ստանում Իշխանական խմբակցության անհանգստությունը. Ինչ է սպասվում հրաժարականներից հետո Թանկ կոսմետիկա, պարֆյում, մինչեւ 150 հազարանոց սեղանի հաշիվներ. Իշխանությունը բարգավաճում է «Արտ Լանչ»-ի անբարեխիղճ աշխատանքն ու աթոռը կորցրած պաշտոնյան Անձնավորված քայլերի տիրույթում. գործ ունենք «խռովկան երեխայի» սինդրոմի հետ ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլ կլինի. կրքերը թեժանում են ՀԱԿ-ականների դժգոհությունը Փաշինյանից շատ է մեծացել Միշուստինը կհանդիպի՞ Գագիկ Խաչատրյանի հետ 60 մլն եվրո՝ վիրուսի և դատավորների համար Զատկից հետո կարմիր հավկիթ Իշխանությունը «կքցի՞» Երվանդ Խունդկարյանին. խմորումներ ՍԴ-ում «Նիկոլ Փաշինյանը նպատակ չունի հայկական շահը առաջ մղել ո՛չ երկրի ներսում, ո՛չ էլ առավել ևս միջազգային հարթակներում». Աննա Մկրտչյան Եթե «Հայաստան 2050»-ը լիներ ամբողջական, ապա պիտի ներկայացվեր առնվազն 100-200 էջանոց ամփոփում, որտեղ կխոսվեր գոնե մի քանի սցենարի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը: Թեմա՝ ներքաղաքական պրոցեսներ, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, տարածաշրջանային զարգացումներ, Թուրքիայի կողմից հնչեցվող սպառնալիքները Սեպտեմբերի 25-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռեֆորմիստական կուսակցության նախագահ Վահան Բաբայանը: Թեմա՝ ներքաղաքական պրոցեսներ, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, տարածաշրջանային զարգացումներ, Թուրքիայի կողմից հնչեցվող սպառնալիքները Սեպտեմբերի 25-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Թեմա՝ ներքաղաքական պրոցեսներ, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, տարածաշրջանային զարգացումներ, Թուրքիայի կողմից հնչեցվող սպառնալիքները Սեպտեմբերի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը: Թեմա՝ ներքաղաքական պրոցեսներ, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, տարածաշրջանային զարգացումներ, Թուրքիայի կողմից հնչեցվող սպառնալիքները Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12:00, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը: ԹԵՄԱ՝ թուրք-ադրբեջանական քաղաքականությունը Արցախի հարցում. ներքին և արտաքին սպառնալիքները: Սեպտեմբերի 25-ին ժամը 13.00 Աղաբաբյանս հյուրանոցում (Նազարբեկյան թաղամաս (Հյուսիս-Արևմտյան Գ-3 թաղամաս), 25/5 շենք, հեռ. 098(043) 50 93 50) տեղի կունենա Գինեսի քառակի ռեկորդակիր Ռոման Սահրադյանի և Դյուցազնագրքի հանձնաժողովի նախագահ պարոն Վարդան Թովմասյանի ասուլիսը: Թեմա՝ աշխարհում առաջին անգամ հենց Ռոմանը մեկ րոպեում կատարել է պտտաձողի վրա գոտկատեղի շուրջ 38 ետ պտույտներ և սահմանել Գինեսի ռեկորդների գիրքի պատմության մեջ առաջին նմանօրինակ ռեկորդը: Հավաստագիրն արդեն Հայաստանում է: ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանի ասուլիսը: Թեմա- Ուսուցիչների թեստավորման գործընթաց, հանրապետությունում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը: Հարգելի գործընկերներ. Սեպտեմբերի 25-ին, ժամը 11.00-ին Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Կառավարման եւ գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Թեմա՝Վարկեր և կորոնավիրուս: Ի՞նչ մեխանիզմներ են անհրաժեշտ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 418 սենյակ Սեպտեմբերի 25-ին, ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ում տեղի կունենա մամուլի ասուլիս «ԱԺ մոնիտորինգ. 7-րդ գումարման Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները» թեմայով։ Բանախոսներ՝ - Բաբկեն Թունյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր - Միքայել Մելքումյան, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր - Գևորգ Գորգիսյան, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր - Լուսինե Վասիլյան, «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար - Մարիամ Բարսեղյան, «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի խմբագիր Սեպտեմբերի 25-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: ԹԵՄԱ՝ Ղարաբաղյան թեմայով վերջերս Բաքվից և այլ մայրաքաղաքներից կատարված հայտարարությունների և հնարավոր զարգացումների մասին:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub