Իրանում ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող ահաբեկչական խմբավորման ղեկավարին ձերբակալել են
Իրանական IRIB հեռուստառադիոընկերությունը հայտնում է, որ Իրանի իրավապահ մարմինները ձերբակալել են ահաբեկչական խմբավորման ղեկավարին, որն, իրանական կողմի վարկածով, գործում է ԱՄՆ-ի աջակցությամբ:
Խոսքը Ջամշիդ Շարմահդի մասին է, որը գլխավորել էր «Թոնդար» խմբավորումը: IRIB-ի տվյալներով՝ ահաբեկչական կազմակերպությունը կանգնած է 2008 թվականին Շիրազի մզկիթներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևում, ինչի հետևանքով ավելի քան 10 մարդ էր մարհացել, մոտ 200-ը՝ վիրավորվել: