Իրավապահները փնտրում են 6-ամյա աղջկան բռնաբարության փորձ անող տղամարդուն /տեսանյութ/
Life.ru-ի փոխանցմամբ՝ Օմսկում անծանոթ տղամարդու կողմից 6-ամյա աղջկա բռնաբարության փորձը տեսագրվել է: Կադրերում երևում է, որ տղամարդը հետապնդում է երկու երեխաներին մինչև շքամուտք, ընդ որում անչափահասներից մեկը նրա համար պահում է դուռը:
Կասկածյալը բռնում է նրանցից մեկին: Ինչպես երևում է տեսանյութում, երեխան փորձում է դուրս պրծնել նրա գրկից: Ի վերջո տղամարդը վայր է գցում երեխային աստիճանների վրա և փախուստի դիմում:
Իրավապահները որոնում են տեսանյութում պատկերված տղամարդուն: Հարուցվել է քրեական գործ: