Արայիկ Հարությունյանը չգիտի Հայոց պատմությունը. Անդրանիկ Փաշային «վերջնականապես ջախջախելու» վերաբերյալ նամակը կեղծ է

  AntiFake.am-ը գրում է. Հուլիսի 30-ին «Yerkir.am» կայքում ««Մարտահրավեր՝ թշնամական կերպարներին». թուրքական հայեցակարգ՝ ԿԳՄՍՆ-ի չափորոշիչներում» վերտառությամբ հետաքննական հոդված էր հրապարակվել, որում խոսվում էր հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագծի հեղինակների՝ Թուրքիայի հետ կապի մասին: Ըստ «Yerkir.am»-ի հետաքննության` նոր չափորոշիչները հիմնականում պաշտպանվում են հասարակական շրջանակների այն ներկայացուցիչների կողմից, ովքեր բացահայտորեն կամ քողարկված կերպով զբաղվում են ԼԳԲՏ համայնքի քարոզով կամ իրավունքների պաշտպանությամբ, ակտիվ համագործակցություն ունեն «Բաց հասարակության հիմնադրամների» հետ, ընդգրկված են թուրքական և Թուրքիայի հետ սերտորեն առնչվող մի շարք ծրագրերում, հաճախ ակտիվորեն դատապարտում են կամ ծաղրում ազգային ավանդույթները, ազգային դաստիարակչական ծրագրերը՝ փոխարենը քարոզելով կեղծ խաղաղասիրություն, աշխարհաքաղաքացիություն, համաշխարհայնացում և այլն: Բացի այդ, վերոհիշյալ շրջանակները ամենաակտիվ կերպով ներգրավված են չափորոշիչների մշակման մեջ՝ որոշ առարկաների պարագայում էլ գլխավորում կամ համակարգում են թիմի աշխատանքները:

Անդրադառնալով «Yerkir.am»-ի ղեկավար կազմին՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությանը, և հրապարակված ոչ իշխանահաճո հրապարակմանը, երեկ՝ հուլիսի 31-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ի աջակցություն չափորոշիչ մշակողների, ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել է, թե Զորավար Անդրանիկին թուրքերին հանձնող և Հայաստանի անկախության վերականգնմանը դեմ արտահայտվող ուժն այսօր կրթական չափորոշիչ մշակողներին Թուրքիայի պատվեր կատարող է հայտարարում:

«Ամբողջ կյանքներդ ծառայեցիք Ձեր նեղ խմբակային շահին և այդպես էլ չհասկացաք, թե որն է պետական շահը: Կրթության ռեֆորմը տեղի է ունենալու` անկախ ձեր աղմուկից»,- գրել է Հարությունյանը:

Արայիկ Հարությունյանին օգնության էին հասել կեղծ օգտահաշիվները, որոնք Հարությունյանի խոսքերը «հիմնավորելու» համար վերջինիս գրառման տակ տարածում էին պատմաբան Ջոն Կիրակոսյանի «Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը» մենագրությամբ շրջանառության մեջ դրված Անդրանիկ Փաշային «վերջնականապես ջախջախելու» վերաբերյալ նամակը, որի իսկությունը արխիվային փաստաթղթերով և զորավար Անդրանիկի կենսագիրների գրքերով չի հաստատվել:

Տարածվող նամակում մասնավորապես գրված է:

«Նորին գերազանցություն Մեծարգո Օսմանյան կառավարության զինվորական մինիստր` Էնվեր փաշային». Կոստանդնուպոլիս

Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատիվ ունի հայտնելու Ձերդ գերազանցությանը, հանուն մեր բարեկամության, իրազեկ դարձնել Ձեզ այն մասին, որ Անդրանիկ փաշան խուսափել է մեր կառավարությունից, իմանալով, որ զինվորական դատի պիտի ենթարկվի մեր զինվորական մինիստրին չենթարկվելու համար: Անդրանիկ փաշան տաճկահպատակ հայերից կազմել է առանձին զորաբանակ, նպատակ ունենալով անցնել Ջուլֆայի կամուրջը և Խոյի ու Սալմաստի շրջանում միանալ Վանից նահանջող ժողովրդին: Նա մտադիր է ուժեղ բանակ կազմել, ստեղծել սեպարատ պետություն և հարձակվել ձեզ վրա: Խնդրում ենք միջոցներ ձեռք առնել նրան վերջնականապես ջախջախելու համար:

Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահ` Հ. Քաջազնունի

Հայաստանի Հանրապետության զինվորական մինիստր` Արամ փաշա Մանուկյան

Հայաստանի կառավարության խորհրդի նախագահ` Սահակյան

Հուլիսի 17-ին, 1918թ.»:

Անդրադառնալով տարածվող նամակին` ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ասել է, որ չի հանդիպել նման նամակի: «Կարող է շինծու փաստաթուղթ լինել»,- նշել է Մելքոնյանը:

Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի գնահատմամբ` նամակը կեղծիք է՝ առանց որևէ կասկածի: Վերջինիս խոսքերով` դեռևս խորհրդային ժամանակներում որոշ պատմաբանների կողմից շրջանառության մեջ դրված այս նամակը իրականության հետ որևէ կապ չունի։ «Այդ կեղծ նամակում նշված է, թե ստորագրողներից մեկը Քաջազնունին է, այնինչ այդ ժամանակ Քաջազնունին գտնվում էր Թբիլիսիում։ Հուլիսի 19-ին է նա Թբիլիսիից շարժվել դեպի Երևան։ Այսինքն՝ այդ հեռագիրը լինել չէր կարող», - նշել է Վիրաբյանը: Անդրադառնալով նամակը «ստորագրած» Հայաստանի Հանրապետության զինվորական մինիստր Արամ Փաշա Մանուկյանին, Վիրաբյանը հայտնել է, որ Արամ Փաշան երբեք զինվորական մինիստր չի եղել և այդ ժամանակ Մանուկյանն ընդամենը ներքին գործերի մինիստր էր և գտնվում էր Երևանում: Նամակի ներքո «ստորագրություն» թողած Հայաստանի կառավարության խորհրդի նախագահ Սահակյանին անդրադառնալով էլ` Վիրաբյանը հայտնել է. «Կառավարության խորհրդի նախագահ չէ, նա եղել է պառլամենտի նախագահ՝ օգոստոսի 1-ից»:

Տարածվող նամակին նաև անդրադարձել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, ով նշել է, որ նամակը կեղծ է տարածվել է կուսակցությանը վարկաբեկելու համար:

Պատմական փաստերը վկայում են, որ հուլիսի 17-ին Արամ փաշան գտնվում էր Երևանում, իսկ Սահակյանը և Քաջազնունին՝ Թբիլիսիում, հետևաբար՝ տարածվող նամակը գոյություն ունենալ չէր կարող:

Կարող ենք փաստել, որ ապատեղեկատվության հոսքից բողոքող ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը չի տիրապետում Հայոց պատմությանը, և լավ կլիներ, որ նախարարը սկսեր Հայոց պատմություն ուսումնասիրել և չզբաղվեր ապատեղեկատվության տարածմամբ:

 

 

  AntiFake.am

դիտվել է 2106 անգամ
Լրահոս
Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան Ստահոդ լուրեր տարածելով, թիրախավորվելով Հայ Առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, չէք կարող կասեցվնել ժողովրդական ընդվզումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին… Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել.Սերժ Սարգսյանը` Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին Իր հայրենի հողի համար պայքարող գնդապետ Մախսուդյանին պատմությունը կհիշի, իսկ իշխող քաղաքական խմբակն ու նրա սպասարկուները կհայտնվեն պատմության աղբանոցում. Արամ Ավետիսյան Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ. Վահե Դավթյան Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Ե՞րբ է Սաշան գեներալի կոչում ստանալու Նիկոլի ստախոս Տարոնի հերթական "մուտիտը" Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... ՇՏԱՊ. Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին. վերլուծական Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը․ վերլուծական «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն» Քայլիստ դավաճանները պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը... Գագիկ Համբարյան ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am