Ռ․ Քոչարյանը դեռ առիթ կունենա անդրադառնալ իրեն վերագրվող մեղադրանքներին․ Արթուր Ղազինյան

Վերջին մի քանի օրերի ընթացքում բազմաթիվ օգտատերերից հարցեր եմ ստանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի վերաբերյալ։ Մարդիկ ցանկանում են իմանալ իմ դիրքորոշումը, կարծիքը նրա կողմից հնչեցրած մտքերի, գաղափարների և որակումների վերաբերյալ։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը:


«Նախ ցանկանում են փաստել, որ երկրորդ նախագահի խոսքը սպասված էր, քանի որ վերջին երկու տարիներին, Փաշինյանի թեթև ձեռամբ, ամբողջ ներքաղաքական գործընթացները պտտվում էին նրա անձի շուրջ, ինչի անխուսափելի հետևանքն էր Քոչարյանի անձի նկատմամբ ձևավորված հանրային մեծ ուշադրությունը։

Հարցազրույցը, պետք է փաստեմ, կոգնիտիվ դիսոնանս առաջացրեց հայ հասարակության մոտ, քանի որ սովոր լինելով երկրի առաջին դեմքերի զազրախոսության, պաթոսի և պոռոտախոսության, մարդիկ ականատես եղան զուսպ, հավասարակշռված և փաստարկված խոսքի։

Հարցազրույցի հիմքում պետությունն էր, սպառնացող վտանգներն ու մարտահրավերները, պատճառներն ու հետևանքները։ Նա ձեռնպահ մնաց իր անձին առնչվող խնդիրների արծարծումից, իրեն ուղղված մեղադրանքների մեջ խորանալուց և արդարանալու որևէ փորձից։ Չմեղադրեց ոչ մեկին, չանձնավորեց իր խոսքը, չթիրախավորեց ու չպիտակավորեց այսօրվա իշխանություններին։ Ուղղակի հստակ մատնանշեց թույլ տրված սխալները, թերացումները, վեր հանեց երևույթների ու իրողությունների վերաբերյալ ձևավորված խեղված ու աղավաղված պատկերացումները։

Կարճ ասած Ռոբերտ Քոչարյանն իրեն դրսևորեց որպես պետական գործիչ, ինչը ուղիղ հակադրության մեջ մտավ Հայաստանում հաստատված «ժողովրդի սրտի» իշխանության հետ։ Վայելելով այդ իշխանության ողջ պերճանքն ու թշվառությունը, դատարկախոսությունը, արարելու, ստեղծագործելու և կառուցելու անկարողությունը, մեր հասարակությունը հնարավորություն ունեցավ համեմատել պետական մտածողությունը անձնական ներքին վախերի ու հույզերի հետ, պետական իշխանությունը ժողովրդի իշխանության հետ, գտնել տարբերությունները, վերաիմաստավորել անցածը և իրողություններին նայել այլ դիտանկյունից։

Կարծում եմ, Քոչարյանը դեռ առիթ կունենա անդրադառնալ իրեն վերագրվող մեղադրանքներին և կներկայացնի իր դիտարկումները դրանց վերաբերյալ։ Այդժամ մենք բոլորս հնարավորություն կունենանք սթափ գնահատելու փաստերը, ապացույցները, զգացական հարթությունից տեղափոխվել գիտակցական հարթություն, սթափ ուղեղով վերլուծել իրավիճակը, անել համապատասխան հետևություններ ու կայացնել մեր պետության ապագայի համար կարևոր ընտրություն. պետական իշխանություն, թե՞ ժողովրդի իշխանություն»։

դիտվել է 1193 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am