Սեպտեմբերի 1-ից բուհերում պաշտպանիչ դիմակների կրելը պարտադիր կլինի
ՌԴ ԿԳՆ-ն հայտնել է, որ երկրում նոր ուսումնական տարում համալսարաններում դիմակներ կրելը կդառնա պարտադիր պահանջ։ Բացառություն կարող է լինել միայն նրանց համար, ում մոտ կհաստատվի կորոնավիրուսին հակամարմինների առկայություն: «Դա թույլ կտա կազմակերպել ուսումնական գործընթացը՝ պահպանելով նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման կանոնները: Համալսարանները պետք է դիմակներ տրամադրեն ուսանողների և դասախոսների համար: Եթե մարդկանց մոտ հայտնաբերվեն հակամարմիններ, նրանք կկարողանան դասերի հաճախել առանց դիմակների: Դրա համար հարկավոր է վկայագիր ներկայացնել», - ասվում է հայտարարության մեջ: Դասախոսության ժամանակ դասախոսները կկարողանան հեռացնել դիմակը: Բացի այդ, համալսարանների բոլոր ուսումնական շենքերը պետք է ապահովված լինեն ջերմաչափության համակարգով` վարակի ռիսկը նվազեցնելու համար: Օտար երկրներից ժամանող ուսանողները ստիպված կլինեն պահպանել երկշաբաթյա կարանտին և վիրուսային թեստ անցնել ժամանումից հետո 10-12-րդ օրը։ Միայն դրանից հետո նրանց կթույլատրվի մասնակցել դասերին: