Գործարկել է արաբական աշխարհում առաջին ատոմակայանը
ria.ru-ի փոխանցմամբ՝ Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ և Դուբայի կառավարիչ Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումն այսօր հայտարարել է արաբական աշխարհում առաջին ատոմակայանի՝ «Բարաքա»-ի գործարկման մասին: «Բարաքա» ԱԷԿ-ը բաղկացած կլինի 5,6 մեգավատ ընդհանուր հզորությամբ չորս էներգաբլոկներից։
«Այսօր մենք հրապարակավ հայտարարում ենք արաբական աշխարհում առաջին խաղաղ ատոմային ռեակտորի գործարկման գործում ԱՄԷ-ի հաջողության մասին։ Մասնագետներին հաջողվել է բեռնել միջուկային վառելիքը, իրականացնել համալիր փորձարկումներ և հաջողությամբ ավարտել գործարկման գործողությունը: ԱՄԷ-ն պատրաստվում է «չորս ատոմային էլեկտրակայաններ շահագործել, որոնք կապահովեն պետության էլեկտրաէներգիայի պահանջարկի քառորդ մասը»»,-իր թվիթերյան էջում գրել է Դուբայի կառավարիչը։