Մարտական պատրաստականության բարձր աստիճան. Թուրքական ռազմական ուղղաթիռները Նախիջևանում են

ՀՀ ԶՈՒ զորքերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների 2020 պլանի համաձայն` այսօր վաղ առավոտյան ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կողմից զինված ուժերի առաջին շարակարգի միավորումները, զորամասերը և կենտրոնական ենթակայության ուժերի մի մասը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների՝ նպատակ ունենալով ստուգելու զորքերի մարտունակությունը, ստեղծված իրավիճակում արագ գործելու ունակությունները, ճշտելու հաստիքային, տրված և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը, անցկացնելու ստորաբաժանումների և կրակի կառավարման մարզումներ՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ, տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ զորավարժությունների ընթացքին զուգահեռ ՀՀ ԶՈՒ-ի մի մասը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների՝ նպատակ ունենալով ստուգելու զորքերի մարտունակությունը: Հայաստանն էլ, ըստ ամենայնի, որոշեց թուրք-ադրբեջանական միասնությանը ցույց տալ, որ զգոն է և թույլ չի տա սադրանքներ:

Մենք ուշադիր լսում ենք, թե ինչի մասին է խոսում մեր հարևան երկրի գերագույն հրամանատարը, Արցախում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «Ինքն օգտագործել է «քանի ուշ չէ», նման արտահայտություն է արել, որ հայկական ուժերը պետք է լքեն իր նշած տարածքները», - ասել է Տոնոյանը։ ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է՝ Հայաստանի վարչապետն ու Արցախի նախագահը, ընդհակառակը, խաղաղասիրական կոչեր են անում։

«Մեզ համար անհասկանալի են այսպիսի արտահայտությունները, ուղղակի ես, որպես Պաշտպանության նախարար, կուզենայի հասկանայի՝ «քանի ուշ չէ»-ն դա ե՞րբ է, որովհետև մեր վերլուծական կարողությունները թույլ չեն տալիս հասկանալու՝ երբ է այդ ուշը», - նշել է Տոնոյանը։

ՀՀ պաշտպանության նախարարն ասել է, որ նույն արտահայտություններն անում են նաև Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության որոշ պաշտոնյաներ՝ հայտարարելով, որ պատրաստ են գործողություններ սկսել, միայն սպասում են հրամանի։ «Նախ առաջինը՝ այնպես չէ, որ մենք չենք սպասում նմանատիպ հրամանի, երկրորդը՝ Տավուշում գործողությունները, որոնք իրականացվեցին, դրանք վառ ապացույցն էին, որ շատ կարճ ժամանակահատվածում, չնայած հակառակորդը օգտագործեց գերժամանակակից միջոցներ, հաջողության չհասավ, հակառակը, ունեցավ բազմաթիվ կորուստներ», - ասել է Դավիթ Տոնոյանը։

Ավելի վաղ, հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել էր, որ Թուրքիա-Ադրբեջան համատեղ զորավարժությունների մարտավարական բնույթը մտահոգիչ չէ, սակայն կարևոր է, որպեսզի զորավարժությունները չվերածվեն սադրիչ գործողությունների Հայաստանի սահմանին։

Իր հերթին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել ու շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մուսուլմանական գլխավոր տոներից մեկի՝ Քուրբան Բայրամի առիթով: «Անադոլու» գործակալության հաղորդմամբ, հեռախոսազրույցի ժամանակ նախագահները ուրախությամբ արձանագրել են, որ «թուրք-ադրբեջանական հարաբերություններն օրեցօր ամրապնդվում են», և հույս են հայտնել, որ «այս սերտացումը կշարունակվի նույն ոգով»:

Ալիևն ու Էրդողանը անդրադարձել են նաև օրերս մեկնարկած TurAz Kartalı-2020 («ԹուրԱզ Արծիվ-2020») Ադրբեջան-Թուրքիա համատեղ լայնածավալ զորավարժություններին` ընդգծելով, որ «այն ցույց տվեց երկու երկրների բարեկամությունն ու եղբայրությունը այլ լույսի ներքո»: Ալիևը կրկին երախտագիտություն է հայտնել Էրդողանին վերջին շրջանում «Ադրբեջանին ցուցաբերած վճռական աջակցության համար», հաղորդում է թուրքական գործակալությունը:

Նկատենք, որ Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ուղղաթիռները Նախիջևանում են: Հուլիսի 29-ից Ադրբեջանի տարածքում մեկնարկել են «TurAz» թուրք-ադրբեջնական համատեղ զորավարժությունները, որոնք կընթանան 2 փուլով՝ ցամաքային և օդային։ Օդուժի զորավարժությունները կանցկացվեն հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Քյուրդամիրում ու Եվլախում: Իսկ ցամաքային ուժերի զորավարժությունները տեղի կունենան օգոստոսի 1-ից 5-ը Բաքվում և Նախիջևանում:

Թուրքական աղբյուրը հայտնում է, որ օդային զորավարժությունների շրջանակներում Նախիջևան են ուղարկվել Թուրքիայի զինված ուժերին պատկանող T-129 ATAK, Sikorsky UH-60 BlackHawk ռազմական ուղղաթիռներ, ինչպես նաև A400M ռազմաբեռնատար ինքնաթիռ։

Իսկ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը սոցցանցում անդրադարձել է Ադրբեջանի հետ անցկացվող համատեղ զորավարժություններին՝ առիթը բաց չթողնելով ևս մեկ անգամ աջակցություն հայտնելու Բաքվին։

Օքթայը նախ տեղեկացրել է, որ Ադրբաջանում երկու երկրների ցամաքային ու օդային ուժերի մասնակցությամբ լայնածավալ զորավարժությունները մեկնարկել են, ապա ավելացրել հուլիսյան մարտերի առաջին օրվանից բոլոր թուրք պաշտոնյաների շուրթերից հնչող հետևյալ միտքը․ «Միշտ և ցանկացած պայմաններում շարունակելու ենք մեր համատեղ ընթացքը եղբայրական Ադրբեջանի հետ։ Մեր բոլոր հնարավորություններով մեր եղբայրների կողքին ենք»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6667 անգամ
Լրահոս
Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգել են քաղաքացուն, փորձել են հանել հագուստը․ փաստաբանի ահազանգը (video) Թաղում էինք գնացել, հանգուցյալի տուն Նիկոլն էլ եկավ. ոսկեպարցիներ (video) Փաշինյանը հասկանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևորության գինը․ Լավրով (video) Ալիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (video) Վարդանաշենցիկ փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան Չկասկածե՛ք, Տավուշը հանձնելու փուլում սրանք անցնելու են քաղաքական սպանությունների. Հովհաննես Իշխանյան (video) Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հեսա զանգեմ Սասուն Միքայելյանին, տես ոնց ա Ավինյանը տալու ձկներս. առևտրական (video) Փաշինյանի հենց այդ սխալը լինելու է ճակատագրական․ Արշակ Կարապետյան (video) Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքները Խաչատուր Սուքիասյանն ասել է՝ Նիկոլը «մարդասպան է». Վոլոդյա Հովհաննիսյան (video) Անդրանիկ Քոչարյան, դե դու էլ հենց հիմա հավաքագրի Գյումրու երկրաշարժից թալանածդ . քաղաքացի (video) «Խի՞ պտի տանեք իմ քրտինքը, էս ի՞նչ եք անում»․ փողոցային առևտուր անող կին (video) Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ․ Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է (video) Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն Ոսկեպարի բնակիչը հույս ունի, որ ադրբեջանցիների հետ փոխանակում կանեն (video) Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Թքել եմ Նիկոլի ու իրա կնգա երեսին»․ առևտրական պապիկ (video) Խոշտանգման ժամանակ ոստիկաններից մեկը պահել է Սամվելի բերանը՝ որպեսզի չգոռա. Փաստաբան (video) Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Միջազգային զեկույցն անդրադարձել է ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ շանտաժներին ու ճնշումներին Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am