Ալիևի վրահաս վախերը

Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատը» հայտարարեց, որ իրավապահները ձերբակալել են կուսակցության ևս երկու ակտիվիստների, ինչպես նաև խուզարկություն իրականացրել կուսակցության նախագահության անդամներից մեկի տանը։
Հետապնդումների այս ալիքը Ադրբեջանում սկսվեց հուլիսի 15-ին Բաքվում տեղի ունեցած ցույցից հետո, որի մասնակիցներից մի քանիսը ներխուժել էին խորհրդարան։ Այս գործի առնչությամբ արդեն ձերբակալվել են ընդդիմության մոտ չորս տասնյակ ներկայացուցիչներ, նրանց մեղադրանք է ներկայացվել սահմանադրական կարգի տապալումից մինչև պետական գույքի ոչնչացում։ Թեև նախաքննությունը դեռ չի ավարտվել, սակայն, նախագահ Ալիևը կատարվածի ողջ մեղավորությունը դրել է ընդդիմության վրա։

Ադրբեջանի ընդդիմության ղեկավարներից մեկը՝ «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին, կոչ է արել երկրի իշխանություններին ձերբակալել իրեն՝ փոխարենն ազատ արձակելով վերջին երկու շաբաթներին ճաղերի ետևում հայտնված կուսակցական ակտիվիստներին։ Այս մասին Քերիմլին հայտարարել է չորեքշաբթի երեկոյան՝ ընդդիմադիր կայքերից մեկի ուղիղ եթերում։

Հարցազրույցի ընթացքում Քերիմլին նաև խոստացել է իր աջակիցներին ազատ արձակելու դեպքում հրաժարական ներկայացնել կուսակցության ղեկավարի պաշտոնից, ինչպես նաև այդ պաշտոնում չառաջադրվել Ժողճակատի՝ աշնանը կայանալիք համագումարի ընթացքում։ Ալի Քերիմլին նշել է. «Ձերբակալված կուսակցական ակտիվիստների մեծ մասը ընդհանրապես չի մասնակցել Բաքվում կազմակերպված ցույցին»:

Պարզից էլ պարզ է, որ Ալիևին ընդամենը առիթ էր հարկավոր, որպեսզի նոր հարձակում սկսի Ադրբեջանի ընդդիմադիրների հանդեպ, որոնք ի դեպ, հուլիսյան ռազմական գործողություններից հետ առանձնապես ակտիվ էլ չեն եղել: Բայց դա բոլորովին չի հետաքրքրում իշխանություններին. Ալիևն անցել է գործի, կարծես, ուշադրություն է ցանկանում շեղել՝ հուլիսյան ռազմական գործողություններում կրած ձախողումների համար:

Ամերիկյան հեղինակավոր պարբերականներից մեկը՝ The Washington Post-ը, կոշտ քննադատել է Ադրբեջանի առաջնորդին` որակելով նրան անզուսպ բռնապետ, որի գործողությունները սեփական ընդդիմախոսների դեմ մտահոգիչ պետք է լինեն բոլորի համար:

«Իլհամ Ալիևն ափերից դուրս է եկել», - գրել է խմբագրականը՝ միանգամից հիշեցնելով, որ մինչ այդ էլ Ադրբեջանի նախագահը առանձնապես բարյացակամ չի եղել անկախ լրագրողների կամ ընդդիմախոսների հանդեպ: «Փետրվարյան խորհրդարանական ընտրություններից հետո միջազգային դիտորդներն արձանագրել էին իրական քաղաքական մրցակցության լիակատար բացակայություն», - փաստում է The Washington Post-ը՝ շարունակելով. - «Հիմա էլ՝ կորոնավիրուսի համաճարակի, նավթի գնանկման ու Հայաստանի հետ լարվածության ֆոնին պարոն Ալիևը հանկարծ բացահայտել է թշնամիների «հինգերորդ շարասյունը»` ի դեմս ընդդիմության, ու սկսել են նրանց բանտերը նետել»: «Ալիևի զայրույթի նոպաները սպառնում են հողին հավասարեցնել Ադրբեջանի անկախ քաղաքական ուժերի վերջին մնացորդները», - զգուշացնում է The Washington Post-ը` մանրամասն պատմելով ընթերցողին, թե ինչպես էր դեռ մարտին Ադրբեջանի առաջնորդը հրապարակավ խոստացել պայքարել կորոնավիրուսի համաճարակի դեմ և այդ համատեքստում խոսել «դրսի ֆինանսավորմամբ աշխատող ներքին թշնամիների» մասին, որոնց «մեկուսացումը դարձել է պատմական անհրաժեշտություն»:

Ամերիկյան պարբերականը փաստում է, որ այս ելույթից հետո հուլիսի 12-ին սկսվեց հայ-ադրբեջանական բախումը, որը կողմերի միջև առաջին ընդհարումն էր 2016 թվականից ի վեր: «Բաքվում բանակի պաշտպանությանը նվիրված ցույց սկսվեց: Մի խումբ ցուցարարներ կարճ ժամանակով ներխուժել էին խորհրդարան, մինչև ոստիկանությունը նրանց դուրս կհաներ, զայրացած ամբոխը նաև մի քանի ոստիկանական մեքենա էր շրջել: Ալիևն այս ցույցն օգտագործեց որպես պատրվակ` «հինգերորդ շարասյանը» հետապնդելու համար», - գրում է The Washington Post-ը, ընդգծելով՝ միջադեպի հաջորդ օրը երկարաշունչ ելույթում Ալիևը հարձակվեց Ադրբեջանի ամենամեծ ընդդիմադիր ուժի` «Ժողովրդական ճակատ»-ի վրա:

Ամերիկյան պարբերականը հիշեցնում է, որ լարված այդ օրերին ընդդիմադիր ուժի առաջնորդ Ալի Քերիմլին ելույթ էր ունեցել հօգուտ զինված ուժերի ու հայտարարել`«մենք կանգնած ենք մեր պետության ու բանակի կողքին»: «Ադրբեջանի նախագահի համար, սակայն, այս խոսքերը ոչ մի նշանակություն չունեն», - փաստում է The Washington Post-ը՝ շարունակելով - «Ալիևը թիրախավորեց ընդդիմադիրներին, հայտարարեց, թե «պետք է վերջ դնել հինգերորդ շարասյանը», խոստացավ գնալ կուսակցության «կեղտոտ ու կոռումպացված առաջնորդների, վախկոտների ու դասալիքների հետևից»: «Ավելին, Ալիևը պնդել էր, թե ընդդիմադիր կուսակցությունը «հայերից վատն է», - գրում է խմբագրականն ու փաստում` առաջնորդի այդ ելույթից հետո Ադրբեջանի անվտանգության ուժերը սկսեցին ձերբակալել ընդդիմադիր կուսակցության անդամներին ու աջակիցներին:

Ըստ The Washington Post-ի աղբյուրների, այս պահի դրությամբ Ալիևի վարչակազմը ազատազրկել է առնվազն 120 մարդու, որոնց թվում ընդդիմադիր կուսակցության առաջնորդներ ու լրագրողներ կան: Մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ ու կառույցներ դատապարտել են ընդդիմության դեմ բռնաճնշումների հերթական այս ալիքը: «Երկաթյա բռունցքով ընդդիմախոսներին ոչնչացնելու` Ալիևի քաղաքականությունը հակասում է ժողովրդավարությանը, և հենց այդ է պատճառը, որ այս անզուսպ բռնապետի գործողությունները պետք է մտահոգության առարկա դառնան յուրաքանչյուրի համար», - եզրափակել է The Washington Post-ի խմբագրականը:
ԱՄՆ արձագանքում է Ադրբեջանում ընդդիմադիր գործիչների ու ընդդիմախոսների ձերբակալություններին, որոնք համընկան հայ-ադրբեջանական սահմանային բախումների հետ: ԱՄՆ Պետդեպարտամենտն էլ օրեր առաջ կոչ էր արել Ադրբեջանին համաճարակը պատրվակ չդարձնել` ընդդիմադիր ձայներն ու հանրային քննարկումները լռեցնելու համար: «Ալիևի արտաքին քաղաքական գերատեսչությունը շտապեց արձագանքել Պետդեպին անհիմն մի մեկնաբանությամբ»:

Արձանագրվել է, որ Ադրբեջանում իշխանությունները ձերբակալում և բռնաճնշումների են ենթարկում ընդդիմադիր գործիչներին և լրագրողներին: Բռնության այս ալիքը հաջորդեց հայ-ադրբեջանական սահմանային բախումներին: Վաշինգտոնը կոչ է անում Բաքվին պատշաճ հետաքննել ոստիկանության բռնությունների և բռնաճնշումների մասին հաղորդումները՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:
Հաշվի առնելով Ալիևի կեցվածքը, կարելի է եզրակացնել, որ նա բավական անհանգստացած է, և չի բացառում որևէ զարգացում, որը կարող է սպառնալ իր իշխանությանը: Մյուս կողմից նա փորձում է հասարակության ուշադրությունը շեղել այլ թեմաների ուղղությամբ, որպեսզի չքննադատվի հուլիսյան ռազմական գործողությունների համար:

Հակառակ դեպքում ինչպե՞ս բացատրել Ադրբեջանում ընդդիմադիր որևէ ակտիվություն չցուցաբերող քաղաքական ուժի նկատմամբ ներկայիս անհասկանալի արշավը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2183 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանի խոսուն լռությունը՝ Արայիկ Հարությունյանի հարցով Փաշինյանի «վատությունը» Ալեն Սիմոնյանին Ո՞վ է Սևանի ամենամեծ ափի՝ White Shorja-ի գրանցված սեփականատերը և ինչ առնչություն ունի «Իմ քայլը»-ի պատգամավոր Հայկ Սարգսյանի և վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ.tert.am (լուսանկարներ) Բոլորդ մաֆիոզ եք. Փաշինյանը սպառնացել է գործարարներին Փաշինյանի երջանկության մեխանիկան ուրիշին վատություն անելն է Ոչ Սաակաշվիլի կդառնա, ոչ էլ վստահելի Պուտինի համար Մոսկվայի հզոր պատասխանը. Թուրք-ադրբեջանական զորավարժությունները դեռ «շատ ջուր կտանեն» Շենքի բակում հայտնաբերվել է ցած նետված քաղաքացու դին Չինական «XINJIANG Economical Information Exchanging Association for Central and West Asia» հարթակն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին Մաշտոցի պուրակի այգու ծառերը կտրում են, բետոնապատում, բայց տարիներ առաջ բարձրացված աղմուկի հեղինակները չկան ու չկան /տեսանյութ/ Պարզաբանումներ թուրքերի հետ արված պրոեկտի մասին. Արտակ Մովսիսյան/տեսանյութ/ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Առ այսօր չեմ ստացել ինձ ամենամյա արձա­կուրդից հետ կան­չելու կար­­գա­­դրություն. Արևիկ Պետրոսյան Երևանի ավագանու «Իմ քայլի» անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանն է, ով պայքարում էր Մաշտոցի պուրակի պահպանման համար. ԲՀԿ-ական Հասկանալի է՝ Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետը չի կարող աշխատել այլ՝ իր քաղաքական ուժին ոչ հարիր ոճով. Լոռու մարզպետ Արմենդարբինյաններից մինչեւ Կարգին Հայկո. փարիսեցիության շքերթ Քծնանք, անվստահություն, ներքին վախեր․ իշխանության որակները․ Մարինե Սուքիասյան Կկասեցվի Սևանի «Սպիտակ Շորժա» հանգստի գոտու գործունեությունը, կապամոնտաժվեն ժամանցի ենթակառուցվածքները․ Ռոմանոս Պետրոսյան Լռելով դուք կործանելու եք էս մի բուռ հողի վրա կառուցված պետությունը ՍԴ մասին օրենքը չստորագրելով՝ Նախագահը դրսևորել է անգործություն՝ կոպիտ կերպով խախտելով Սահմանադրությունը Ժամանակին, երբ քաղաքի ինչ-որ հատվածում մեկ չորացած ծառ էր հատվում, վայնասուններն էին բարձրացնում, պաստառներ էին պատառոտում․ բա հիմա ո՞ւր են էդ «հատուկջոկատայինները» Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. Niva-ն բախվել է ցանկապատին և մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել բնակչի տան տարածքում Փաշինյանի երեք հենակաստիլները Թուրք-ադրբեջանական զորավարժություններն ուղեկցվում են կեղծ տեղեկատվությամբ. Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 4-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը և «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը: Թեմա՝ Մաշտոցի պուրակի ծառահատման շուրջ բարձրացված աղմուկ, քաղաքապետարանի պարգևատրումներ Հուլիսի 4-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ՙՙԵրևանի այլընտրանքային քաղաքապետարան՚՚ նախաձեռնող թիմի համաղեկավարներ Սարգիս Տեր-Եսայանը և Սոնա ԱղեկյանըԼ Թեմա՝ Պոպոք-պնդուկ փարթի՝ մայրաքաղաքն ախտահանելու փոխարեն, Երևանի քաղաքապետրանի պարգևավճարներ, ապօրինի ծառահատումներ, մայրաքաղաքային պատահական հրդեհներ ու էլի շատ թերացումներ: Հուլիսի 4-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: Թեմա՝ կրթական նոր չափորոշիչներ, որոնք հանգեցրել են հասարակության լայն շերտերի՝ գիտնականների, մանկավարժների եւ խնդրով մտահոգ մարդկանց անհանգստությունների, Մարգարիտա Սիմոնյանի արձագանքը, Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը քննադատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` 2005 թականին արված արտահայտությունները, անդրադարձ թեմային, ընդդիմության մոբիլիզացում, կորոնավիրուս, ինչ բացթողումներ ... Հրավիրում ենք Ձեզ՝ ներկա գտնվելու «Թովմասյան Բարեգործական Հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ կազմակերպված բարեգործական միջոցառման ամփոփիչ մամլո ասուլիսին: Երկուշաբթի 14:00 , Dvin Music Hall Օգոստոսի 3-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Թեմա` կրթական համակարգ, նախարարի գործողությունները, հայ գրականության և հայոց պատմության շուրջ ստեղծված աղմուկ, նոր չափորոշիչներ: Սահմանային լարվածություն, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի հարցազրույցը, կորոնավիրուսային համաճարակ: Օգոստոսի 3-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Պարացելսուս» ՀԿ հիմնադիր Նունե Ներսիսյանը, քաղաքական գործիչ Արագած Ախոյանը և «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը: Թեմա` սահմանամերձ Աչաջուր համայնքի ծննդատան փակում, նախարարի քայլերը, սահմանային լարվածություն, արդյոք հանգուցալուծում ստացավ ՍԴ շուրջ ստեղծված թնջուկը, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի հարցազրույցը, կորոնավիրուսային համաճարակ: Օգոստոսի 3-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը: Թեմա` սահմանային լարվածություն, արդյոք հանգուցալուծում ստացավ ՍԴ շուրջ ստեղծված թնջուկը, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի հարցազրույցը, կորոնավիրուսային համաճարակ: Հուլիսի 31-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Ռազմական, հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը և ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը: Թեմա` սահմանային լարվածություն, զորավարժություններ` Նախիջևանում, կորոնավիրուսային համաճարակ, ներքաղաքական իրավիճակ: Հուլիսի 31-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Վոլոդիա Հովհաննիսյանը: Թեմա` սահմանային լարվածություն, զորավարժություններ` Նախիջևանում, կորոնավիրուսային համաճարակ, ներքաղաքական իրավիճակ: Հուլիսի 31-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Թեմա` սահմանային լարվածություն, զորավարժություններ` Նախիջևանում, կորոնավիրուսային համաճարակ, ներքաղաքական իրավիճակ:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub