Մոսկվան Փաշինյանի ոչ միայն արցունքներին, այլև ժպիտներին չի հավատում

Փաշինյանին ինչ-որ կերպ հաջողվել էր ռուսական քիչ թե շատ նկատելի լրատվամիջոց «կպցնել» և հարցազրույց տալ: Թե ինչպես է հաջողվել, կարևոր չէ: Իսկ այն, որ այս օրերին անհրաժեշտ էր, որ ռուսական քարոզչալրատվական դաշտում, ինչպես ասվում է՝ «առաջին ձեռքից» հնչեցվի Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը, իսկապես կարևոր է: Չնայած Նիկոլ Փաշինյանի՝ «երկու ոտքից կաղ» ռուսերենին (մարդն, ի վերջո, օտար լեզվով էր խոսում) ու բառակրկնության նյարդայնացնող խոսելաոճին: Կարևորը, ինչպես ասվում է նման դեպքերում, որ ասելիքն ու դրանով արտահայտված մտքերը հասկանալի լինեն:

Իսկ ի՞նչ էր ասում Փաշինյանը: Նրա խոսքն ուր էր գնում «որսկանի գյուլլի պես», բայց թումանյանական մեկ այլ որսկանի: Շատերն, թերևս, դիտած կլինեն Փաշինյանի հարցազրույցը ռուսական РБК-ին, իսկ ովքեր չեն դիտել՝ «Յութուբն» օգնական: Ուստի միանգամից անցնենք մեր արձանագրած դիտարկումներին:

Ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի սահմանագոտի-առաջնագծում մարտական գործողությունների հետ կապված Թուրքիայի գերակտիվացումը Հայաստանի գործող իշխանությունը ոչ միայն նկատել է, գնահատել, այլև լրջորեն անհանգստացել է և վերջապես գլխի ընկել, որ առանց Ռուսաստանի ներգրավման՝ դեպքերի ընթացքը կարող է շատ ավելի վատ զարգացումներ ստանալ: Դրանից է գալիս Նիկոլ Փաշինյանի ներկայիս անզուսպ մղումը՝ ամեն գնով ցույց տալ, որ ինքը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների վաղեմի ու համոզված կողմնակիցն է, որ Ռուսաստանը չունի ավելի լավ բարեկամ Հայաստանում, քան ինքը՝ Նիկոլ Վովայևիչն է: Այդ ենթատեքստում է նաև այն, որ իշխող ռեժիմի հատուկենտ նկատելի ռուսամետ դեմքերից Վաղարշակ Հարությունյանը վերջին օրերին իշխանամետ լրատվամիջոցների հարցազրույցների տաղավարների գրեթե անփոխարինելի հյուրն է: Երևի միայն «բարի գիշեր, երեխաներ» հաղորդմամբ չի հանդես եկել:

Բայց արդյոք ազնի՞վ է «պաշտպանյալը»՝ իր այդ դրսևորումներում ու մղումներում, ըստ այնմ՝ որքանո՞վ է համոզիչ: Հասկանալի է, որ «պաշտպանյալը» այս դեպքում Վաղարշակ Հարությունյանը չէ:

Այդ հարցը միառժամանակ առկախ թողնելով՝ դիտարկենք Փաշինյանի հարցազրույցի ևս մեկ շեշտադրում: Այն «ֆռիկը» կամ մանիպուլյատիվ հայտարարությունը, թե՝ «հակառուսական» կամ, որ նույնն է՝ Սորոսից ֆինանսավորվող ՀԿ-ները գրանցվել և գործել սկսել են դեռ նախկին՝ ռուսամետ համարվող իշխանությունների օրոք: Բա եթե նրանք այդքան վատն էին, ինչո՞ւ չէին հետապնդվում կամ ինչո՞ւ էր թույլատրվում նրանց գոյությունը:

Թե Հայաստանի պետության դեմ աշխատելու հանձնարարական ունեցող սորոսական այդ ողջ «կոհորտան» երբ է գրանցվել, նախ՝ երկրորդական է: ՀՀ նախկին իշխանությունները վարել են հավասարակշռված արտաքին քաղաքականություն, համագործակցել թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի հետ, և ժողովրդավարական ընթացքի, այդ թվում՝ ԵԽ անդամակցության հետ շաղկապված համաձայնությունները հնարավորինս հարգել են: Այո՛, նաև նման խնդրահարույց կազմակերպությունների գործունեությունը առնվազն պաշտոնապես չի արգելվել: Բայց հարցը ոչ թե այդ է, այլ այն, որ սորոսական այդ «գիլդիան» հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու հետ է հնարավորություն ստացել անմիջականորեն ներգրավվել Հայաստանի պետական համակարգում, ունենալ իրական ազդեցություն՝ որոշումների մշակման և ընդունման վրա, ներթափանցել անգամ ազգային անվտանգության համակարգ, իրավապահ-քննչական մարմիններ, օրենսդիր ու գործադիր մարմիններ, զբաղվել առանցքային օրենքների մշակմամբ և այլն:

Այսինքն, խնդիրն այն է, որ հակահայ և ռուսաստանատյաց Սորոսը՝ իր մանկլավիկների միջոցով, Նիկոլ Փաշինյանի «թավշյա իշխանափոխության» փայատեր է, շահառու և, գործնականում՝ համակառավարիչ: Սա՛ է խնդիրը, ոչ թե այն, թե որ թվին դրա սատանայական շոշափուկները ներթափանցեցին «Հայոց լիս աշխարհը»:

Ավելին, անձամբ Նիկոլ Փաշինյանը, տարիներ շարունակ, եղել է Հայաստանում հակառուսականության (Ռուսաստանի և հայ-ռուսական համագործակցության դեմ) գլխավոր «բանախոսներից» մեկը: Հիմնական «բարձրախոսը», եթե կարելի է այդպես ասել: Ո՞վ էր շարունակ խոսում այն մասին, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը կործանարար ու վնասակար է Հայաստանի համար, որ օր առաջ պետք է դուրս գալ այդ միությունից: Ո՞վ էր հայտարարում, թե «ապրիլյան պատերազմը» Ռուսաստանն է հրահրել և այլն, և այլն:

Կարևորն այն է, որ իր ամբողջ նախորդ գործունեությամբ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ արել է, որպեսզի նկատվի ու ընկալվի որպես ընդգծված հակառուսական, հայ-ռուսական համագործակցության դեմ տրամադրված գործիչ:

Ու ի՞նչ պիտի մտածեին Ռուսաստանի իշխող վերնախավում, երբ նման մեկը իրենց ռազմավարական դաշնակից Հայաստանում գալիս է իշխանության: Հավատալու են ոչ արարատյան կոկորդիլոսի արցունքների՞ն, թե՞ քծնաշողոմ ժպիտներին: Մոսկվան, որքան հայտնի է, արցունքներին չի հավատում: Այս դեպքում տեղին է ասել, որ Փաշինյանի ժպիտներին էլ չի հավատում:

Առավել ևս, երբ նույն այդ Փաշինյանը, առաջինն ինչ ձեռնարկում է որպես իշխանություն, հայ-ռուսական համագործակցության ու դրա որակական զարգացման գործում շոշափելի ներդրում ունեցած նախկին նախագահների, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի դեմ մտասևեռուն հետապնդումն է:

Վերը առկախված հարցի պատասխանը, կարծում ենք, ակնհայտ է: Նման գործչի հանդեպ, ինչպիսին է Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի արտաքին-քաղաքական առանցքային գործընկեր-պետության ղեկավարությունը վստահության հիմքեր չունի: Այո, Ռուսաստանի դաշնակիցը (համամիտ ենք Փաշինյանի ասածին) Հայաստանի Հանրապետությունն է, ոչ թե սոսկ այս կամ այն գործիչը: Բայց երբ դաշնակից երկրում իշխանության է գալիս մի գործիչ, որի մինչ այդ ծավալած գործունեությունը հենց այդ դաշինքը կամ համագործակցությունը խափանելուն էր նպատակաուղղված, ով էլ լինի, հետևություններ կանի: Առավել ևս, երբ տեսնում են, թե ինչպես են «սորոսականները» տրցակներով դասավորվում կառավարական, իշխանական օղակներում և ռուսաստանատյաց սուբյեկտներին իշխանության կողմից ինչ ասպարեզ և աջակցություն է ցուցաբերվում:

Հենց միայն այն փաստը, որ այս լարված օրերի ընթացքում Ռուսաստանի ղեկավար Պուտինը գոնե մեկ պրոտոկոլային զանգ չկատարեց ռազմավարական դաշնակից Հայաստանի գործող ղեկավարին, այնքան խոսուն է, որ նույնիսկ հավելյալ մեկնաբանության կարիք չկա:

Արմեն Հակոբյան

7or.am 

դիտվել է 523 անգամ
Լրահոս
Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությունների մասին հաղորդումների աճով․ Freedom House Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Գնդապետ Մախսուդյանի հետ դաժան ձևով են վարվել, հիվանդանոցում է. Բագրատ Սրբազան Սուրեն Պետրոսյանին մտադիր են մեղադրել իբր խուլիգանություն կատարելու համար․ հայտարարություն Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից. թուրքագետ Ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը, չկա իրավական գնահատական... թյուրքագետ Ոստիկանական վայրագություններից տուժած գնդապետը հոսպիտալացվել է. նորից կհետազոտվի Այսօր Գյումրին ընդվզումների պատ կկազմի Առաջին անգամ արքեպիսկոպոսի շուրթերից անեծք և նզովք լսեցի, աղոթենք, որ հենց այս գիշեր այն կպնի հասցեատիրոջը․ Տիգրան Աթանեսյան Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է ՀՀ սահմանային տարածքներում․ Վեհափառ Հավաքվում ենք ժամը 12:00-ին կառավարության շենքի մոտ. Վահագն Չախալյան Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար Անհնազանդության ակցիաներ՝ ժամը 16:00-ին Բերման են ենթարկում մի մարդու, ով այս շարժման ամենաակնառու ոգեշնչողներից և նախաձեռնողներից է Արամ Սարգսյա՜ն, Վազգենն է ազատագրել Ոսկեպարի տարածքները, օկուպա՞նտ էր, որ հիմա Նիկոլ ես պաշտպանում Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին կեսգիշերն անց ծածուկ Երեւան են բերել Ժողովո՛ւրդ, հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյոք խաղաղության դաշինք ստեղծել դահճի ու զոհի միջև, հնարավո՞ր է համերաշխություն նրա հետ.իհարկե, ո՛չ և բյուր անգամ ո՛չ. Արշակ Սրբազան Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու Սա դեռ թատրոնի առաջին արարն է Ամաչում են մարդամեջ դուրս գան Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան Ստահոդ լուրեր տարածելով, թիրախավորվելով Հայ Առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, չէք կարող կասեցվնել ժողովրդական ընդվզումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին…
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am