Բոլորը հոգնեցին Ալիևից այդ նախադասությունը սպասել՝ բացի Փաշինյանից

Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես բացառեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման հնարավորությունը, քանի դեռ հայ-ադրբեջանական լարվածությունը չի հանգուցալուծվել։ «Մեզ համար անընդունելի են սպառնալիքներով Հայաստանը բանակցային գործընթացի մեջ ներքաշելու փորձերը», - ռուսական РБК-ին տված հարցազրույցում ասել է նա, ընդգծելով՝ թող որևէ մեկը պատրանքներ չունենա, թե կարող է Հայաստանի հետ խոսել սպառնալիքների լեզվով։

Փաշինյանը նշել է, որ մի քանի անգամ՝ հրապարակային և աշխատանքային միջավայրում խորհուրդ է տվել Իլհամ Ալիևին Հայաստանի հետ սպառնալիքների լեզվով չխոսել, քանի որ «դա որևէ արդյունքի չի բերի»։

Փաստացի Փաշինյանը նախապայման է դրել: Շատ լավ՝ ինչպե՞ս է հասնելու Փաշինյանը իր առաջ քաշած հրադադարի խախտման դեպքերի մոնիտորինգի և քննության մեխանիզմի ստեղծմանը, որի մասին 2016թ. ապրիլյան պատերազմից հետո պաշտոնական Երևանը շարունակ պնդում էր, իսկ 2018թ. «թավշյա հեղափոխությունից» հետո՝ Փաշինյանի իշխանությունը հարկ էլ չէր համարում հիշատակել: Արդյունքում Բաքուն դրա մասին առանց այն էլ չէր ցանկանում հիշել, այժմ՝ ի՞նչ է փոխվելու, որ Ալիևը համաձայնի Փաշինյանի հիշեցրած դիրքորոշմանը:

Իրականում Բաքուն օգտագործելու է Փաշինյանի առաջ քաշած պայմանը՝ Հայաստանին ներկայացնելով որպես ապակառուցողական կողմ:

Երեկ Բաքուն նման փորձ արդեն արեց:

Պաշտոնական Բաքուն հայտարարել է, թե անընդունելի է համարում բանակցությունների վերսկսման համար նախապայմաններ առաջադրելու՝ Հայաստանի փորձերը։ «Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ ներկայիս ստատուս-քվոն անընդունելի է», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան, անօգուտ որակելով «բանակցային ձևաչափը և խնդրի բուն էությունը փոխելու՝ պաշտոնական Երևանի փորձերը»։

Նկատենք, ռուսական РБК-ին տված հարցազրույցում, Փաշինյանը ընդգծել էր, որ ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր է կարգավորել միայն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ. «Եթե Ադրբեջանի նախագահն ուզում է, որ Հայաստանի վարչապետը ներկայացնի Լեռնային Ղարաբաղը բանակցությունների սեղանի շուրջ, ստացվում է, որ նա ասում է, որ Ղարաբաղը Հայաստան է։ Հակառակ դեպքում, ինչո՞ւ պետք է Հայաստանը ներկայացնի Լեռնային Ղարաբաղը»։

Փաշինյանը վերահաստատել է դիրքորոշումը, որի մասին հայտարարում է իշխանության գալու առաջին իսկ օրից՝ խնդիրը հնարավոր է լուծել միայն այն ժամանակ, երբ բանակցություններին կմասնակցեն նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի քվեն ստացած ներկայացուցիչները։

Արցախի մասնակցության հարցը Փաշինյանի իշխանությունը ներկայացնում է 2018թ.-ից սկսած: Այդ մասին բարձրաձայնելուց բացի՝ պարզ չէ, թե ինչ աշխատանք է տարվում օրինակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Երբ Փաշինյանն այդ մասին հայտարարում է՝ Բաքուն անմիջապես հակադարձում է, թե տեսեք՝ Հայաստանը ցանկանում է փոխել ձևաչափը:

Հիմա կամ Հայաստանը հստակ պետք է պայման դնի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի առջև, կամ՝ պետք է շարունակի բանակցել առայժմ առանց Արցախի մասնակցության:
Փաշինյանը նաև հիշեցրել է՝ Ադրբեջանի առաջնորդը մինչ օրս անարձագանք է թողել նաև իր առաջարկած բանաձևը, ըստ որի հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ադրբեջանի և Ղարաբաղի ժողովուրդների համար. «Ես նաև առաջարկել եմ հայերին ու ադրբեջանցիներին դադարեցնել միմյանց հասցեին վիրավորանքները սոցիալական ցանցերում, իրենց դնել դիմացինի տեղը և փորձել հասկանալ՝ ինչո՞ւ են հայերն այդպես մտածում, կամ՝ ինչո՞ւ են ադրբեջանցիները այդ կարծիքին»։

Երևի թե բոլորը հոգնեցին Ադրբեջանի նախագահից այդ նախադասությունն ակնկալել՝ բացի Փաշինյանից: Ինչպես կարելի է աչքի առաջ տեսնել ալիևյան ռեժիմի ռազմատենչ, խաբեբա ու նենգ էությունն ու ակնկալել, որ նա մի օր կարող է հայտարարել, որ ԼՂ խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ու Արցախի համար:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1791 անգամ
Լրահոս
Հայոց ցեղասպանությանն անդրադարձը` թե՛ վկայությունները, թե՛ մամուլի հրապարակումները, չեն դադարել 1915-ի ավարտով. Գայանե Մանուկյան Ավանեսյանը՝ Առողջապահության նախարարությունում եւ «Ուիգմորում» խուզարկությունների մասին (video) ՊԱԳ-ի տնօրենը՝ ԱԱԾ-ի խուզարկության մասին Իրանի դեսպանը դիմում է Հայաստանին ու Ադրբեջանին (video) Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում Համբերե՛ք, մեկ ամսից կտրուկ փոփոխություն է լինելու․ Արդարադատության նախկին նախարարի տեղակալ (video) Ահավոր ա, տատ ու թոռ իրար ծոց են քնում, ասել եք՝ կլուծեք շենքի հարցը․ ավագանու անդամը՝ Ավինյանին (video) Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ալիևը ԼՂ-ում էթնիկ զտում արեց, մարդիկ թիրախավորվեցին հայ լինելու համար (video) «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար, հիշեք՝ Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը» (video) Մի հատ էս աղբը մաքրեք ստեղից, հերիք եղավ. Մանուկ Սուքասյան Կարող եք հաչալ, ձեր ականջները կտեսնեք՝ իշխանություն չեք տեսնի․ Ավինյանը ափերից դուրս եկավ (video) Հաագայի դատարանում Հայաստանը ներկայացնող պրոֆեսոր Շոն Մերֆին ցուցադրել է Ադրբեջանի, այսպես կոչված, «Ռազմավարի թանգարանից» լուսանկարներ Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի Բերման է ենթարկվել ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը Քիչ առաջ ես մի սարսափելի տեղեկություն ստացա․ այս դեպքի հետևում կոնկրետ կանգնած են ՔՊ-ականները․ Զոհրաբյան (video) Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելը հնարավոր է բացառապես ոստիկանության ղեկավարության ցուցումով. փաստաբան ԱՄՆ-ն չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին Քոչարյա՛ն, զեկույցդ ու՞ր է․ 44-օրյա պատերազմի զոհերի անուն-ազգանունները դե հրապարակիր․ Ղազարյան (video) Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը Իսրայելի նոր հարձակման դեպքում Իրանի պատասխանը կլինի ավելի կոշտ ու արագ. Ալի Բաղերի Նույնիսկ Հաագայի դատարանը չի կարողացել կանգնեցնել Ադրբեջանի ռասսայական քարոզարշավը. Եղիշե Կիրակոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am