Ինչո՞ւ են ոմանք այսքան «վառված» Հայ Առաքելական եկեղեցուց

«Փաստ»-ը գրում է. Նորություն ասած չենք լինի, եթե նշենք, որ Հայ Առաքելական եկեղեցին անուրանալի դերակատարություն է ունեցել հայ ժողովրդի կյանքում։ Եկեղեցին դարեր շարունակ հայ մարդու հոգևոր ինքնությունը կերտող հիմնասյուներից մեկն է եղել։

Եվ եկեղեցին ոչ միայն դիմակայել է ժամանակի փորձությանը, այլև դարերի ընթացքում ավելի է բարձրացել եկեղեցու հեղինակությունը։ Քրիստոնեության ուսմունքը քարոզելուց, տարածելուց ու պահպանելուց զատ, եկեղեցին իր վրա է վերցրել նաև ազգային տարաբնույթ հարցերի ու խնդիրների լուծման, նաև ազգապահպանման կարևորագույն գործը: Մեր եկեղեցին բոլոր ժամանակներում կյանքի ու մահվան կռիվ է տվել երկիրն ու ազգը պահպանելու համար: Արժե հիշել այն բազում ճակատամարտերը, ուր զինվորին մարտի մղող ոգին եղել են հավատն ու հայրենիքին նվիրվածությունը։

Եվ պատահական չէ, որ եկեղեցին իր ուրույն հետագիծն ունի հայոց պատմության քառուղիներում։ Տարբեր ժամանակաշրջաններում օտար նվաճողները, հալածանքների և հետապնդումների ենթարկելով հայոց եկեղեցուն, ի վերջո համոզվել են, որ դրանք անիմաստ են, քանի որ այն ներմուծված է ժողովրդի հոգեկերտվածքի մեջ՝ այն պարզ բանաձևի ներքո, թե եկեղեցին ժողովուրդն է։

Անգամ խորհրդային կարգերի հաստատումից հետո աթեիզմի տարածման քողի ներքո, երբ հեղաբեկյալ ժամանակաշրջան սկսվեց Հայ Առաքելական եկեղեցու բազմադարյան պատմության մեջ ու եկեղեցու դեմ արշավ սկսվեց, որոշ ժամանակ անց նույնիսկ խորհրդային իշխանությունները ստիպված եղան փոխել իրենց մոտեցումը եկեղեցու նկատմամբ և ընդունել նրա մեծ նշանակությունը հայ ժողովրդի կյանքում։

Արդյոք պատահակա՞ն էր, որ 1945 թվականի ապրիլի 19-ին Մոսկվայում Ի. Ստալինի հետ հանդիպման ժամանակ հենց կաթողիկոսի տեղապահ Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանն է բարձրացրել Արևմտյան Հայաստանի հողերի խնդիրը, իհարկե ոչ։ Եթե նույնիսկ օտարները ստիպված են լինում հաշվի նստել հայոց եկեղեցու հետ, ապա կարելի է պատկերացնել, թե որքանով պետք է կարևորվեր եկեղեցու առաքելությունը նորանկախ Հայաստանի գոյության ընթացքում։

Դա է պատճառը, որ գործող Սահմանադրության 18-րդ հոդվածում նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: Սակայն պարզվում է, որ եկեղեցու՝ օրենքներով և Սահմանադրությամբ ամրագրված առանձնահատուկ կարգավիճակը խանգարում է իշխանական որոշ շրջանակների։

Խնդիրն այն է, որ այն ուժերը, որոնք մեծ դերակատարություն են ունեցել 2018 թվականին իշխանափոխության իրականացման հարցում, հետևողականորեն գրոհում են Հայ Առաքելական եկեղեցու դեմ և իշխանությունների միջոցով փորձում են եկեղեցու կարգավիճակը հավասարեցնել կրոնական մյուս միավորումներին։

Այս հանգամանքով է պայմանավորված, որ արդեն իսկ մամուլում տեղեկություններ են շրջանառվում եկեղեցու լայն լիազորությունները նվազեցնելու՝ անգամ գույքահարկի և եկամտահարկի հետ կապված հարցերում նոր հստակեցումներ մտցնելու վերաբերյալ։

Իսկ այսպիսի ակնարկները նշանակում են, որ իշխանություններն իրենց ունեցած մտադրությունները փորձելու են առաջիկայում ամրագրել օրենսդրական մակարդակով։ Ավելին, իշխանության մեջ կամ իշխանությանը մերձ փափուկ տեղավորված որոշ արևմտյան գրանտակերներ արդեն իսկ չեն թաքցնում, որ իրենց փափագն է Սահմանադրությամբ Հայ Առաքելական եկեղեցին հավասարեցնել մյուս կրոններին կամ հավատաճյուղերին:

Եվ քանի որ Հայաստանը գնում է նոր սահմանադրական փոփոխությունների ճանապարհով, ապա, շատ մեծ է հավանականությունը՝ նոր փոփոխություններով եկեղեցուն առանձնահատուկ կարգավիճակ չի վերապահվի։

Ըստ էության, այսպիսի քայլերը ոչ միայն անարգանք են հայոց պատմության մեջ Հայ Առաքելական եկեղեցու ունեցած պատմական առաքելության նկատմամբ, այլև ուղղակի հարված են հայ ժողովրդի հոգևոր ինքնությանը։

Սակայն հարցն այն է, թե Հայաստանի քաղաքացիների գերակշռող մեծամասնությունը, որ Առաքելական եկեղեցու հետևորդ է, արդյոք կհանդուրժի՞, որ դրսի ուժերը Հայաստանին հակաազգային օրակարգ պարտադրեն։

Կարծում ենք՝ ոչ: Նաև հուսով ենք, որ գոնե այս հարցում իշխանությունները կփորձեն առողջ մտածողություն ու տրամաբանություն ցուցաբերել և օրենսդրական դաշտ չբերել դրսի որոշ ուժերի ու նրանցից սնվող ՀԿ-ների օրակարգը, այլապես եկեղեցու դեմ ուղղված որոշումները բացասական հետևանքներ կարող են ունենալ հենց իրենց հետագա պաշտոնավարման համար։

դիտվել է 383 անգամ
Լրահոս
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... Գուցե եզրակացություն անե՞ք.... Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը և բողոքի ակցիայի 96 մասնակից Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ Իշխանականները, ժեխը և փթիրը հավի "հիշողություն" ունեն...
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am