Թուրքիան ու Ադրբեջանը «թքած ունեն» Մոսկվայի քայլերի վրա

Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ են անցկացնելու, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

«Համաձայն Ադրբեջանի ու Թուրքիայի Հանրապետությունների միջև ռազմական համագործակցության համաձայնագրի ու տարեկան պլանի՝ մեր երկրում կանցկացվեն համատեղ լայնամասշտաբ մարտավարական զորավարժություններ՝ երկու երկրների ցամաքային զորքերի ու օդուժի մասնակցությամբ։ Համատեղ զորավարժություններում ներգրավվելու են անձնակազմերը, զրահամեքենաներ, հրետանային համակարգեր ու ականանետեր, ինչպես նաև երկու երկրների ռազմական ավիացիան ու ՀՕՊ համակարգերը»,- ասվում է հայտարարության մեջ։

Ցամաքային զորքերի ներգրավմամբ զորավարժություններն անցկացվելու են Բաքվում ու Նախիջևանում օգոստոսի 1-5-ը։ Իսկ ռազմական ավիացիայի մասնակցությամբ զորավարժությունները պլանավորվում է անցկացնել հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում (Գանձակ), Քյուրդամիրում ու Եվլախում։

Այսինքն, ադրբեջանական հուլիսյան հարձակումից երկու շաբաթ անց, երբ ողջ միջազգային հանրությունը լարվածությունը մեղմացնելու, բանակցությունների վերադառնալու, սադրանքները բացառելու քաղաքականություն է տանում՝ հորդորելով կողմերին կառուցողական դաշտ վերադառնալ և բովանդակային բանակցություններ վարել, Թուրքիան ու Ադրբեջանը «թքած ունենալով»՝ ուժի ցուցադրության հերթական փորձն են անում:

Հայտնի է, որ զորավարժությունները համարվում են լարվածություն առաջացնող միջոցառում, այն էլ՝ նոր սրացման ֆոնին:

Թուրքիայի ու Ադրբեջանի քայլը լուրջ հարված է նաև Ռուսաստանի ջանքերին: Մի քանի օր առաջ Ռուսաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց էր ունեցել թուրք գործընկերոջ հետ, որի ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, Մոսկվան ընդգծել էր հայ-ադրբեջանական հակամարտության հարցում հավասարակշիռ մոտեցում որդեգրելու և կողմերի վրա զսպող ազդեցություն թողնելու կարևորությունը` իրավիճակի հետագա սրացումը կանխելու, սահմանի անվտանգությունը երաշխավորելու և ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ ջանքերը ակտիվացնելու համար:
Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության, Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն պայմանավորվել էին զարգացնել Մոսկվայի և Անկարայի փոխգործակցությունը` ի շահ տարածաշրջանի կայունացման:

Հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին սկսված բախումներից հետո Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարեց, թե հայերը «անպայման պատասխան կտան իրենց արածի համար»:

Բազմիցս նույնպիսի կամ նման բովանդակությամբ հայտարարություններով են հանդես եկել Թուրքիայի նախագահը, արտաքին գործերի նախարարը և նախարարությունը, խորհրդարանականները, Ազգային անվտանգության խորհուրդը:

Պաշտոնական Երևանը դատապարտել է այդ հայտարարությունները՝ շեշտելով, մասնավորապես, որ Անկարան «այս մոտեցումներով հանդիսանում է Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության սպառնալիքը»:

Ու հիմա՝ Անկարան ու Բաքուն, կարծես, արհամարհելով ԵԱՀԿ Մինսկի խմբի, ողջ միջազգային հանրության կոչերը՝ գնում են հերթական սրման:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4945 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am