Պաշտոնից ազատման հրամանը՝ սկուտեղի վրա


Լրատվամիջոցները հերթական անգամ «բռնացրել են» բարձրաստիճան պաշտոնյայի, որը խախտել է արտակարգ դրության կանոնները։ Այս անգամ օրինախախտը ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանն է, որը ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ խնջույքի է մասնակցել Գագիկ Ծառուկյանին պատկանող «Ծիրանի» ռեստորանային համալիրում: Լրագրողները հաշվել են մոտ երկու տասնյակ ծառայողական մեքենա, ինչպես նաեւ ճանապարհային ոստիկանության ուղեկցող մեքենաներ: ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տեսնելով՝ ոստիկանապետը հեռացել է:
Խնջույքի առիթը, ըստ ԶԼՄ-ների, Արցախի նորանշանակ ոստիկանապետ Հակոբջանյանի հայաստանյան այցն էր, ում տարել են հյուրասիրության, որը վերածվել է մեծ ու աղմկոտ տոնախմբության:
Մոտ մեկ ամիա առաջ աշխատանքից ազատվեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ համավարակի և կարանտինի պայմաններում որդու հարսանիքի խնջույքը կազմակերպելու համար։ Լրագրողները նկարել էին խնջույքը։ Արդյունքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան հեռացրեց աշխատանքից, քանի որ նա փաստացի խախտել էր պարետատան կանոնները:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը խիստ նկատողություն տվեց Երևանի թիվ 114 ավագ դպրոցի տնօրեն Ռ․ Կոստանյանին այն բանի համար, որ նա իր սաների ավարտական միջոցառման ժամանակ պարել էր։ Շրջանավարտների ավարտական միջոցոռումը տեղի էր ունեցել ոչ թե ռեստորանում, այլ տանը, բայց տեսագրությունը հայտնվել էր համացանցում։ Ըստ էության տիկին Կոստանյանը նախարարության կիրառած նկատողությունների հիմքով ամենայն հավանականությամբ կկորցնի պաշտոնը։
Տվյալ դեպքում նույն անօրինականությունը կատարել է նաև ոստիկանապետը․ նա խախտել է Պարետատան սահմանած կանոնները։ Եվ հիմա վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղղակի պարտավոր է չխախտել իր իսկ սահմանած խաղի կանոնները և շատ արագ ստարագրել ոստիկանապետի ազատման հրամանը։ Ի վերջո, ոստիկանությունն ի պաշտոնե հենց այն կառույցն է, որը պատասխանատվություն է կրում Պարետատան սահմանած կանոնների պահպանման համար։ Իսկ ոստիկանապետն ի պաշտոնե այն բարձրաստիճան պաշտոնյան է, որը պատասխանատու է իր ղեկավարած համակարգի արդյունավետ աշխատանքի համար։ Բայց ստացվում է, որ ինքն անձամբ է խախտում այն կանոնները, որոնք չպահպանելու համար ոստիկանները բերման են ենթարկում սովորական քաղաքացուն, և որի համար որոշ մարդիկ պաշտոն են կորցրել։
Եթե Նիկոլ Փաշինյանը պաշտոնից չազատի Վահե Ղազարյանին, կնշանակի՝ նոր Հայաստանում օրենքի առաջ բոլորը հավասար են, իսկ ոստիկանապետը՝ օրենքից դուրս է։
Հայկ Դավթյան

 

դիտվել է 13499 անգամ
Լրահոս
Ինչ է ասել Պուգաչովան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ Հենց այդ պահին ԱԱԾ-ն Նիկոլի հետևից է գնալու․ Սերգեյ Շաքարյանց (video) «Դրանք կեղտեր են»... Երվանդ Բոզոյան (video) Նիկո՛լ, չերազես ու դեռ կտեսնես․․․ Աննա Մկրտչյան (video) Դու՞ ես Հայաստանի կառավարությունը, որ հիմա էլ սպառնում ես արցախցիներին․ Շարմազանովը՝ Նիկոլին (video) Կա՛մ Պուտինը կոնկրետ խփում է, կա՛մ ՌԴ-ում նոր ահաբեկչություններ կլինեն. Երվանդ Բոզոյան (video) Արա՛, ի՞նչ ես յալվար ընկել, ինչի՞ ես ծախում էդ գյուղերը. Հրանտ Բագրատյանը հունից դուրս եկավ (video) Էս ո՞վ եք դուք․ Չեմբեռլենին գովերգող փոսթ՝ ՀՀ ԱԺ հանձնաժողովի պաշտոնական էջում Ալիևը հունվարին շատ պարզ խոսել է իր նպատակների մասին, Փաշինյանն էլ տեղյակ է՝ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն. Հայրապետյան «Փալասին խորհուրդ կտամ փնտրել ու գտնել մի հայ ճարտարապետ ու հարցնել՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին». Ռուբեն Մելիքյան Սիլվա Համբարձումյանը հիմա էլ ՔՊ-ականների դեմ է հաղորդում տալիս Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում Toyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը սպառնաց Սամվել Շահրամանյանին (video) Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է Ինչո՞ւ Կառավարությունը 3 տարում չի կարողանում Շուռնուխում 10 տուն կառուցել․ հարց Սյունիքի մարզպետին (video) Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am