Հիմնավոր կասկածներ կամ սուտասանի տունը կրակ ընկավ՝ ոչ ոք չհավատաց

«Հրապարակը» գրում է. «Սուտասանի տունը կրակ ընկավ՝ ոչ ոք չհավատաց։ Որքան էլ հիմա իշխանությունները փորձեն համոզել, որ հայի ինքնությունը վտանգված չէ, եւ իրենք հայկականությունը նվազեցնելու, ազգային արժեքները ոտնահարելու նպատակ չունեն, այլեւս հասարակությունը նրանց չի հավատում։

Չափից դուրս շատ են այն փաստերը, որոնք կողք-կողքի դնելիս անգամ ամենադյուրահավատ անձը չի կարող նման կասկածներ չունենալ։

Երկու տարվա ընթացքում բազում նման փաստեր են կուտակվել․ Երբ ամենաբարձր ամբիոնը տրամադրում են տրանսգենդերին, սեռափոխված սպորտսմենի մասին պետական միջոցներով ֆիլմ են նկարահանում, իսկ տրանսվիստիտները, մտնելով ոստիկանություն, ոստիկանների նկատմամբ բռնություն են գործադրում։

Երբ հայոց պատմությունն ու լեզուն ոչ մասնագիտական բուհերում դարձնում են ոչ պարտադիր, ապա գրականության դասագրքերից «հայ» բառն են հանում ու պատմություն-գրականություն առարկաների դասավանդման կասկածելի չափորոշիչներ են ընդունում։

Երբ եկեղեցու պատմությունը որպես առարկա վերացնում են, իսկ եկեղեցու դեմ տեւական պայքար ծավալած անձանց բուհական համակարգում բարձր պաշտոնների են նշանակում, իսկ կաթողիկոսին զրկում են պետական պահպանությունից։

Երբ հետեւողականորեն փորձում են իջեցնել Արցախի Հանրապետության կարգավիճակը, եւ ազգային անվտանգության հայեցակարգում ոչ մի տեղ չեն նշվում «Արցախի Հանրապետություն» եւ «Արցախի քաղաքացի» բառերը․․․ Այս եւ այլ փաստեր հիմնավոր կասկածներ են ծնում։ Մի՞թե ազգայինի դեմ «պատերազմ» է հայտարարված, եւ գլոբալիստների ձեռքը հասել է նաեւ Հայաստան։

Մի՞թե 2018-ին իշխանության եկած թիմն ու անձինք ինչ-որ կաշկանդվածություն ունեն այս հարցերում եւ ինչ-որ պարտավորություններ, որոնք հետեւողականորեն կյանքի են կոչում՝ հաղթահարելով հանրային դիմադրությունը»։

դիտվել է 847 անգամ
Լրահոս
Արա՛, ի՞նչ ես յալվար ընկել, ինչի՞ ես ծախում էդ գյուղերը. Հրանտ Բագրատյանը հունից դուրս եկավ (video) Էս ո՞վ եք դուք․ Չեմբեռլենին գովերգող փոսթ՝ ՀՀ ԱԺ հանձնաժողովի պաշտոնական էջում Ալիևը հունվարին շատ պարզ խոսել է իր նպատակների մասին, Փաշինյանն էլ տեղյակ է՝ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն. Հայրապետյան «Փալասին խորհուրդ կտամ փնտրել ու գտնել մի հայ ճարտարապետ ու հարցնել՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին». Ռուբեն Մելիքյան Սիլվա Համբարձումյանը հիմա էլ ՔՊ-ականների դեմ է հաղորդում տալիս Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում Toyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը սպառնաց Սամվել Շահրամանյանին (video) Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է Ինչո՞ւ Կառավարությունը 3 տարում չի կարողանում Շուռնուխում 10 տուն կառուցել․ հարց Սյունիքի մարզպետին (video) Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները Ներկա վիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. Շահրամանյան Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է (video) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձվեց մինչեւ տարեվերջ Արցախում քանի մարդ է մնացել Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am