Խայտառակություն․ ով է որոշել Նիկոլ Փաշինյանի փոխարեն

Կառավարությունը որոշում է կայացրել Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը։ Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխություններից եւ ՍԴ մասին օրենքի ընդունումից հետո դադարեցվում է երեք դատավորների լիազորությունները, խոսքն Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի, Հրանտ Նազարյանի մասին է: Նրանց փոխարեն թեկնածուներ պետք է առաջադրի կառավարությունը, Հանրապետության նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը: Կառավարությունն, ինչպես ասում են՝ արեց իր քայլը, հերթը մյուսներինն է, շշուկներ կան, որ Արմեն Սարգսյանը հնարավոր է առաջադրի արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի թեկնածությունը, մյուս թեկնածուն էլ թերեւս կլինի Վարչական դատարանից, ոչ հայտնի կին դատավոր: Թվում էր, թե կառավարության առաջադրած թեկնածուն եւս հանրությանը անհայտ թեկնածու է, որի թեկնածության վրա կառավարությունը թերևս կանգ է առել որպես ապաքաղաքականացված թեկնածու՝ զերծ մնալով ավելորդ քննադատությունից։ Քանզի ավելի քան մեկուկես տարի իշխանությունները ՍԴ գործող կազմը քանդելու եւ իրենց կամակատար դատարանը ստեղծելու հակաօրինական ճանապարհին էին եւ այդքանից հետո նոր քննադատություները հեչ տեղին չէին լինելու:

Բայց ավելի ուշ պարզ արձավ, որ Նիկոլ Փաշնյանն ու իշխանությունը ավելի խայտառակ առաջադրում, քան այս պարագայում է չէին կարող անել:
Վահրամ Ավետիսյանը Դավիթ Ավետիսյան որդին է, վերջինս հայտնի է որպես կոռումպացված, նախկին իշխանության կամակատար դատավոր։ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահն էր, դատավորների միության նախկին փոխնախագահ ը: Այսօր շատերը վերհիշեցին Դավիթ Ավետիսյանի <<փառահեղ>> գործունեությունը: Նրա «խմբագրմամբ » էին Սերժ Սարգսյանի օրոք կայացվում քրեական գործերով բոլոր դատավճիռները։ Չկար գեթ մեկ դատական ակտ, որը նախապես չհամաձայնեցվեր Դավիթ Ավետիսյանի հետ։ Նա Վճռաբեկի քրեական պալատի նախագահ է նշանակվել 2008 թվականի հունվարի 1-ին։ Քրեական արդարադատության ոլորտում նրա դերակատարումը եւ դատավորներին հնազանդեցնելու, նախագահականից կառավարելու գործընթացը հենց Դավիթ Ավետիսյանն է իրականացրել։
Ավետիսյանը հանրության հիշողության մեջ հատկապես մնացել է Մարտի 1-ի գործերով վճիռները դակելով։ Նրա վճռով է անազատության դատապարտվել նախկին քաղբանտարկյալ, ներկայումս Դանիայում և Շվեդիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը՝ դատապարտվելով 5 տարվա ազատազրկման։ Ավետիսյանի վճռով 5 տարվա անազատության է դատապարտվել նաև Աշոտ Մանուկյանը, 6 տարվա անազատության է դատապարտվել Արամ Բարեղամյանը, որի վերաբերյալ վերջերս Վճռաբեկ դատարանը արդարացման դատական ակտ կայացրեց։
Թեկնածու Վահրամ Ավետիսյանի հոր՝ Դավիթ Ավետիսյանի թեթև ձեռքով են անփոփոխ մնացել նաև նախկին քաղբանտարկյալ, ներկայումս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի վերաբերյալ 7 տարվա անազատության վճիռները։
Այսինքն Սերժ Սարգսյանի տասնամյա իշխանության ընթացքում գրեթե բոլոր քրեաքաղաքական վճիռները կայացվել են նրա կողմից, սակայն իր որդին այսօր կարող է համարվել նոր Հայաստանի ՍԴ դատավորի թեկնածու եւ լինել պակաս նախկին, քան Հրայր Թովմասյան է ու ՍԴ մյուս դատավորները, որոնց հեռացնում են ՍԴ-ից միայն մեկ պատճառով, որ իրբ եղել են նախկինների կամակատարը:
Հատկանշական է, որ Դավիթ Ավետիսյանի դեմ ժամանակին մշտական պայքար են մղել այսօրվա թավշիստները: Բոլոր միջոցառումները, որոնց նա մասնակցել է, առանց միջադեպ չեն անցել: Համացանցի որոնողական աշխատանքնեը ի հայտ բերեցին մի նյութ, համաայն որի իրավական թեմայով ֆորումներից մեկի ժամանակ Ավետիսյանի ելույթի ողջ ընթացքում «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը «Կառավարությունը սպանում է, դատավորները քողարկում», պաստառով կանգնել է նրա առջեւ: Նշենք, որ Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը դեռ պետք է քննարկվի և ընդունվի կամ չընդունվի Ազգային ժողովի կողմից։

Անի Սահակյան

դիտվել է 5296 անգամ
Լրահոս
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am