«Քյալլագոզություն», անհեթեթություն․ ապուշություն․ Արայիկ Հարությունյանի «գլուխգործոցը»

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների եւ օրինակելի ծրագրերի նախագիծը, որն արդեն մի քանի օր է բուռն քննարկումների, կոշտ քննադատությունների է արժանացել: Քանզի հանրակրթական դպրոցի գրականության ուսումնառության հայեցակարգում, ներառված չեն 5-րդ դարի հայ պատմագրությունը, առակագրությունը, նաեւ այնպիսի հեղինակներ, ինչպիսիք են Խորենացին, Մաշտոցը, Նարեկացին, Շնորհալին, Քուչակը, Սայաթ-Նովան: «Հայ գրականություն» առարկան էլ խմբագրվել եւ դարձել է «Գրականություն»` իր մեջ ներառելով նաեւ արտասահմանյան գրականություն եւ հայ ժամանակակից հեղինակների գործեր:

Այսպիսի ծրագիր շրջանառության մեջ դնելը նշանակում է ծաղրել բնագավառը, հայ մարդուն` հայրենի արժեքներով դաստիարակելու փիլիսոփայությանը։ Փաստորեն կրթության նախարարության նախընտած արժեքները «Հուզանք ու զանգ» պերֆորմիստական ներկայացումն է, կամ սեռափոխված մարզիկի մասին ֆիլմը, բայց ոչ հայն ու հայկականությունը:

«Այսպիսի ծրագիր շրջանառության մեջ դնելու համար նախարարը պետք է տեղնուտեղը հրաժարական տա: Սա հրաժարականի հարց է, ոչ թե քննարկման կամ կոսմետիկ միջամտության, սա արմատական հարված է հայի ոգուն, հայությանը, սահմանին կռվող ու հայրենիք պաշտպանող զինվորի ուժին եւ ոգուն: Այսպիսի ծրագիր շրջանառության մեջ դնելն ուղղակի ամոթ է եւ խայտառակություն: Փաստորեն, հայ հին ու միջնադարյան գրականություն գոյություն չունի, որով պայմանավորված է հայ մարդու ազգային հիշողությունը: Բացակայում են ազգային արժանապատվությունն ու այնպիսի հեղինակներ, ինչպիսիք են Նարեկացին ու միջնադարյան գրականության մեր մյուս մեծերը»,-ասում է գրականագետ Դավիթ Գասպարյանը:

Խնդրի վերաբերյալ պատրաստվում են մի խումբ գրականագետներով բաց նամակով հանդես գալ՝ պահանջելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
Գրականագետ Սերժ Սրապիոնյանն էլ հակազգային ու հայակործան է բնութագրում ներկայացված ծրագիրը.<<Հայ աշակերտը, պատկերացնու՞մ եք, սովորելու ոչ թե ՀԱՅ գրականություն, այլ պարզապե՛ս գրականություն։ Եվ սա դեռ սկիզբն է։ Պարզվում է նաև՝ հին և միջնադարի գարականություն, որպես այդպիսին, չենք ունեցել, միայն Նահապետ Քուչակ և Սայաթ Նովա ենք ունեցել, այն էլ ոչ իբրև ուսումնասիրվող հեղինակներ, այլ ընդամենը համեմատության համար։ Թե ինչով և ինչքան են խանգարում Մ. Մաշտոցը, Մ. Խորենացին, Եղիշեն, Այգեկցին, Գոշը, Բուզանդը և միջնադարի մյուս մեծերը հայ աշակերտին «վերլուծելու» և «ինքնուրույն մտածողություն ձևավորելու», հայտնի է միայն Սատանային և մեկ էլ սույն «քյալլագյոզության» հեղինակներին»:

Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի հայ նորագույն գրականության ամբիոնի վարիչ Սեյրան Գրիգորյանն անհեթեթություն ու ապուշություն է որակում «Գրականություն» առարկայի նոր ծրագրի և չափորոշիչները.<<Ասում են՝ նախարարը և գործող կառավարությունը դեմ են ամենայն ազգայինին։ Միգուցե։ Բայց սա, պետական կարևորագույն հարց լինելուց բացի, նաև մասնագիտական հարց է։ Նախագիծը գրել են խիստ որոշակի մարդիկ՝ կիսագրագետ, անճաշակ, փնթի ձևակերպումներով հայ գրականությունը վերածելով վերացական, անորոշ ինչ-որ «գրականության»։

Ինձ դիմողներն ասում են, որ դիտավորյալ դուրս է մղվել հայ հին գրականությունը՝ Խորենացուց ու Նարեկացուց մինչև Սայաթ-Նովա։ Այո՛, բայց ոչ միայն։ Թե՛ միջին, թե՛ ավագ դպրոցում հայ հեղինակները տրված են սոսկ որպես իլյուստրատիվ նյութ։ Տասներկու տարի դպրոցում սովորած երեխան այդ ծրագրով այդպես էլ չի իմանա՝ ով է Եղիշե Չարենցը, ինչ կենսագրություն ունի, որ ստեղծագործությունը երբ է գրվել և ինչ բովանդակություն ու գեղարվեստական հատկանիշներ ունի։

Կարելի է ասել անգամ, որ առարկայի նոր ձևափոխությունը ոչ թե «գրականություն» է, այլ «գրականագիտություն»>>։

Անի Սահակյան

դիտվել է 5222 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am