Թուրքական հեռուստաեթերում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը. Տեսանյութ

Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ուֆուք Ուրասը թուրքական «HaberTürk»-ի եթերում խոսել է Հայաստան–Ադրբեջան սահմանին լարվածության աճի մասին։

Թուրք գործիչն ընդգծել է, որ նման խնդիրները նախընտրելի է լուծել երկխոսության և խաղաղ բանակցությունների ճանապարհով։

«Հայկական կողմը պնդում է, թե Ադրբեջանն է նախահարձակ եղել, Ադրբեջանն էլ հակառակն է պնդում։ Սակայն պետք է ոչ թե փորձել որոշել՝ ով է ճիշտ, ով սխալ, այլ արագ լուծում գտնել խնդրին», - նշել է նա։
Ուրասը հիշեցրել է, որ ավելի վաղ (2017թ․) ինքն անձամբ մեկնել էր Լեռնային Ղարաբաղ, ինչին Ադրբեջանը շատ խիստ էր արձագանքել։

Հաղորդման մասնակից, Habertürk-ի թղթակից Նագեհան Ալչըն հավելել է, որ ինքն էլ նույն արձագանքին է արժանացել և տարիներ շարունակ չի կարողացել Ադրբեջան մեկնել, քանի որ «անցանկալի անձ» («persona non grata») է ճանաչվել։ Նշենք, որ Ալչըն Հայաստան և Լեռնային Ղարաբաղ է այցելել 2009թ․։

Ուրասը զարմանալի է համարել Ադրբեջանի արտգործնախարարի պաշտոնանկությունը, ինչպես նաև այդ երկրում տեղի ունեցող ցույցերը․ «Մի կողմից Բաքվում մարդաշատ ցույցեր են տեղի ունենում, մյուս կողմից՝ նրանք բողոքում են զորահավաքի դեմ», - նկատել է թուրք քաղաքական գործիչը։

«Բայց մենք չպետք է մոռանանք, որ մեր երկրում կան ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ քաղաքացիներ։ Այնպես որ, այս նրբությունները հաշվի առնելով, պետք է խնդրի լուծում առաջարկենք, դա է մեզ վայել» - հավելել է Ուրասը։
Իսկ հաղորդման մյուս հյուրը՝ սյունակագիր Օրալ Չալըշլարը, այն տեսակետն է հայտնել, որ Թուրքիան պետք է խուսափի հայ-ադրբեջանական հակամարտության մեջ որոշակի կողմում հանդես գալուց և Ադրբեջանին այդքան բուռն աջակցելու փոխարեն զբաղվի սեփական խնդիրներով։

Անդրադառնալով Թուրքիայի իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների համատեղ հայտարարությանը, որով վերջիններս իրենց աջակցությունն էին հայտնում Ադրբեջանին՝ գրողը նշել է․

«Եթե այդ կուսակցությունները այդպես կարող են միավորվել, ավելի լավ կլինի՝ զբաղվեն Թուրքիայի ներքին խնդիրներով։ Թող այդ միասնականությունը ծառայի երկրի ներսում զիջումների, համագործակցության, ժողովրդավարության ու ազատությունների զարգացման, ներքին համերաշխության նպատակին»։

Ermenihaber.am

դիտվել է 443 անգամ
Լրահոս
Էթալու եմ ստեղից․ երկու տղա երեխա եմ մեծացնում, որ էսօր փողոցային առևտրի համար տուգանե՞ն (video) «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը․ Կոբախիձե Լևոն Քոչարյան. Կարծես թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հարվածել է Իրանին. պայթյուններ են լսվել Սպահանի ռազմաբազայի մոտ Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացել ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը Ինչո՞ւ ուղղաթիռով Երեքն էլ իշխանության յուրայիններն են․ ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին» Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում Ինչ է փոխվել․ ինչու Փաշինյանը հետողորմյա արեց Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am