Ռոբերտ Քոչարյանն ու Արթուր Վանեցյանը հանդիպել ե՞ն
YerevanToday-ը գրում է.Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ օրեր առաջ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի առանձնատանը հանդիպել են Ռոբերտ Քոչարյանն ու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
Թե ինչքանով են այս լուրերը համապատասխանում իրականությանը, փորձեցինք պարզել՝ դիմելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ:
Գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը դա որակեց որպես ապատեղեկատվություն: