Իշխանությունը չի թուլանում. ընդդիմության դեմ նոր «զենք» է հանում

Քանի դեռ Հայաստանում պատերազմական գործողություններն են, իշխանությունները արանքից սղղացնում են իրենց ձեռնտու որոշումներ, նախագծեր, դրանք այնքան շատ են, որ ամեն օր մամուլը մեկի մասին է բացահայտում: Շրջանառության մեջ է դրվել ԱԺ կանոնակարգում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծ, որը Ազգային ժողովի նախագահին շնորհում է լիազորություն էթիկայի կանոնները խախտած պատգամավորի նկատմամբ կիրառել կարգապահական միջոցներ՝ հրապարակային նկատողություն, մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում, ԱԺ նիստերի օրերին դահլիճում ներկա լինելու իրավունքից մինչեւ 7 օրով զրկում։ Կստեղծվի նաեւ էթիկայի մշտական հանձնաժողով: Գործող կանոնակարգով էթիկայի հանձնաժողով ստեղծվում է խմբակցությունների առաջարկով կոնկրետ դեպքերի վերաբերյալ, այսինքն եթե որեւէ պատգամավոր խախտել է էթիկան եւ այդ մասին դիմում կա:

Մենք գրել էին, որ յոթերորդ գումարման խորհրդարանում դեռեւս էթիկայի հանձնաժողով չի ստեղծվել, թեպետ եղել են մի քանի դեպքեր ու դիմումներ: Սկսած Իմ քայլի պատգամավորներ Սոֆիա Հովսեփյանի եւ Կարեն Սարուխանյանի փոխհրաձգությունից, վերջացրած Արման Բաբաջանյանի եւ Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացիներին ուղղված վիրավորական եւ հայհոյախառն արտահայտութունների վերաբերյալ հայտնի միջադեպերից:
Մամուլում գրվեց նաեւ, որ իմքայլականները էթիկայի մշտական հանձնաժողով են ձեւավորում ընդդիմադիր պատգամավորների վախը բռնելու, նրանց այս հանձնաժողովի հիմնական այցելու դարձնելու նպատակով:
Շրջանառության մեջ դրված նախագծի հիմնավորման մեջ նման հանձնաժողով ձեւավորելու անհրաժեշտություն է վկայաբերվում հետեւյալը . «Պատգամավորի պարտականություններում առանցքային դեր ունի պատգամավորական էթիկայի կանոնների պահպանումը, քանի որ այդ կանոնների պահպանման դեպքում միայն հնարավոր կլինի ձեւավորել ՀՀ Ազգային ժողովի նկատմամբ վստահություն եւ հարգանք»: Փաստորեն մոլորյալների այս խմբակին թվում է, թե բոլորը պողոս են ու պիտի հավատան իրենց հեքիաթներին: ԱԺ-ի նկատմամբ հարգանք ու վստահություն չի ձեւավորվի այնքան ժամանակ, քանի այնտեղ նստած են իմքայլականները, որոնք վերջին ժամանակներն ապացուցեցին, որ իրենք այդ դահլիճում բացառապես ֆիզիկական ներկայություն են ապահովում, իրենց փոխարեն որոշում ու քվեարկում է մեկ մարդ եւ այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է: ԽՄԿԿ հիշեցնող այս խմբակին թվում է, որ եթե մեկ-երկու ընդդիմադիր պատգամավորի հարցը ներկայացնեն էթիկայի հանձնաժողով ու փորձեն այդպիսով փակել ընդդիմության բերանը, ապա ունենալու են վստահելի ու հարգանքի արժանի խորհրդարան: Քանի դուք ինքներդ չեք հարգել ձեզ եւ կարող եք 88+1 ֆորմատով պետության թիվ 1 օրենսդիր շենքում հակաօրինական նախաձեռնություններով հանդես գալ, հակասահմանադրական օրենքներ ընդունել, ապա ուզում եք փորձեք խոսել ոսկեղենիկ հայերենով, միեւնույն է դրանով ԱԺ –ի հեղինակությունը չի բարձրանալու: Ինչ վերաբերում է Արարատ Միրզոյանին տրվող լիազորություններին, ապա կարելի է հասկանալ, մարդն անմնացորդ ծառայել է ու վտանգել ապագան հանուն Նիկոլ Փաշինյանի: Նրա քավորությամբ են կյանքի կոչվել հակասահմանադրական բոլոր նախագծերը, հիմա ժամանակն է լծակների մեծացմամբ երախտագիություն հայտնել նրան:

Անի Սահակյան

դիտվել է 1480 անգամ
Լրահոս
Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան Վաղ թե ուշ Արևմուտքը նույնանալու է Փաշինյանի վարկաբեկված իշխանության հետ. այն դարձել է ավտորիտար լուզեր Փաշինյանի «կնքահայրը». Սուրենյանց Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փոխնախարարի ձերբակալության առնչությամբ պաշտոնական տեղեկությունների վրա «Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am