Ալիևն «ազատ անկման» մեջ` առավել ագրեսիվ քաղաքականություն է սպասում իր ԱԳՆ-ից

Իլհամ Ալիևի հետ ինչ-որ բան այն չէ: Նրա վերջին օրերի ելույթներից կարելի է տպավորություն ստանալ, որ նրա մոտ որոշակի խուճապային տրամադրություններ կան:

Մի ղեկավար, որ իր իշխանության «ամրության» ու «հզորության» մասին քարոզչությամբ առասպել էր ստեղծել՝ այսօր, ոչ ավելի ոչ պակաս հրապարակային քննադատել է արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Ահա, Ալիևը ադրբեջանցի մի շարք դիվանագետների մեղադրել է դավաճանության մեջ, պնդել է, թե նրանք դավաճանել են հայրենիքին և չեն էլ թաքցնում։ Թե ովքեր են նրանք և ում օգտին են դավաճանել, Ադրբեջանի նախագահը չի հստակեցրել:

Նախօրեին նորանշանակ արտգործնախարարի հետ հեռավար հանդիպման ժամանակ Ալիևը հայտարարել է նաև, որ ադրբեջանցի մի շարք դիվանագետներ գտնվում են այն երկրների հատուկ ծառայությունների վերահսկողության տակ, որտեղ և բնակվում են։

«Մենք այդ մասին բավականաչափ տեղեկություններ ունենք։ Այսօր բոլոր նրանք, ովքեր ներկայանում են ադրբեջանցի, Ադրբեջանի դեմ կեղտոտ արշավ են վարում, հայերից էլ վատ», - հավելել է Ալիևը և մեղադրանքների տարափ հնչեցրել իր բնորոշմամբ բարեկամ ներկայացող երկրների հասցեին, որոնք խոսում են գործընկերության մասին, սակայն իրականում Ադրբեջանի դեմ են գործում:

«Նրանց նպատակը Ադրբեջանին սևացնելն է, Ադրբեջանի ղեկավարության մասին ստեր տարածելը, կյանքը, սակայն, ցույց է տալիս, որ այդ ամենը որևէ նշանակություն չունի», - համոզմունք է հայտնել Ադրբեջանի ղեկավարը, ով հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող ռազմական լարվածության ֆոնին արդեն մի քանի օր է անխնա քննադատում է ոչ միայն Հայաստանի իշխանություններին, այլ նաև հայրենի ընդդիմությանը՝ անվանելով նրանց հինգերորդ շարասյուն, և իր ենթակայության տակ գտնվող ու իր իսկ կողմից նշանակված դիվանագիտական ճակատն առաջնորդող պաշտոնյաներին:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իր այս վերջին ելույթում, որի սղագրությունը նախագահական աշխատակազմը տարածել է, Իլհամ Ալիևը հիշատակել է միայն քաղաքական էմիգրանտներին: «Մեր հատուկ ծառայությունները բազմիցս տեղյակ են պահել այդ մասին իրենց գործընկերներին։ Մենք ասել ենք, որ հենց նրանք են այդ մարդկանց աշխատանքը համակարգում, դա ցույց է տալիս այդ երկրների երկերեսանիությունը, որոնք միայն բառերով են մեր ընկերները», - սրտնեղել է Ադրբեջանի ղեկավարը և մի շարք հանձնարարականներ տվել իր կողմից նշանակված նոր արտգործնախարարին, ով, սակայն, դիվանագիտական գործունեությամբ երբեք չի զբաղվել:

47 -ամյա Բայրամովը մասնագիտությամբ տնտեսագետ և իրավաբան է, մինչև նոր նշանակումը զբաղեցնում էր Ադրբեջանի կրթության նախարարի պաշտոնը: Ավելի քան մեկուկես տասնամյակ արտգործնախարար աշխատած Էլմար Մամեդյարովից հետո դիվանագիտական փորձ չունեցող Ջեյհուն Բայրամովի նշանակումը «Թուրան» գործակալության մեկնաբանն անսպասելի է համարում` տարակուսանք հայտնելով նորանշանակ նախարարի հետագա գործունության արդյունավետության վերաբերյալ:

«Եթե ենթադրենք, որ Մամեդյարովը վատ էր կատարում պետության ղեկավարի հանձնարարությունները և բավականաչափ ակտիվ չէր, ապա, բնականաբար, նոր նախարարից ավելի շատ վճռականություն է պահանջվում ազգային շահերն առաջ մղելու հարցում։ Սակայն դժվար է հավատալ, որ դա կմոտեցնի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը», - գրում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Հոդվածագիրն այնուհետև նկատում է, որ մինչ այժմ պետության ղեկավարը երբեք չէր քննադատել ԱԳՆ-ին պասիվության համար։

«Ընդհակառակը՝ բոլոր հարթակներից բարձրագոչ հայտարարում էին, թե մեր դիվանագիտությունն ակտիվ է, և մենք գաղափարական հաղթանակ ենք տանում Հայաստանի նկատմամբ, ողջ աշխարհը ճանաչում է մեր ճշմարտացիությունը և տարածքային ամբողջականությունը», - գրում է «Թուրան»-ի մեկնաբանը և եզրափակում․ - «Միևնույն ժամանակ, ԱԳՆ-ի գործողությունների և արտաքին քաղաքական քայլերի վերաբերյալ ցանկացած քննադատություն մամուլում և ընդդիմության կողմից իշխանությունները գնահատում էին որպես երկրի հաջողությունները սևացնելու փորձ»:

Այսինքն, Ալիևի կողմից երկրի ԱԳՆ-ն քննադատելը նույնիսկ անհասկանալի է թվում ադրբեջանցի փորձագետներին:

Տարիներ շարունակ քարոզչական դաշտում ադրբեջանական իշխանությունները «տոնում» Հայաստանի հանդեպ տարած «հաղթանակները», թե ողջ աշխարհը գիտե ճշմարտությունը Ղարաբաղյան խնդրի մասին:

Այժմ, փաստորեն, Ալիևը իր երկրի ԱԳՆ-ի ավելի նախահարձակ քաղաքականություն է ակնկալելու: Թե ինչպես է Ադրբեջանի Կրթության նախկին նախարարը այդ քաղաքականությունն իրականացնելու՝ դժվար է պատկերացնել...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1749 անգամ
Լրահոս
Նիկոլը վախենում է ու ճիշտ է անում, պատմությունը չի ներում դավաճաններին. Վազգեն Սաղաթելյան Մենք զգուշացրել ենք հարևան երկրներին Իսրայելի դեմ գործողությունների մասին. Աբդոլլահիան ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Աննայի հետ տրնգին բումերանգի նման խփելու է ձեր բոտեքս արած մռութներին․ Նաիրա Զոհրաբյան (video) Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ սրվել են. Սերգեյ Ֆյոդորով Նիկո՛լ, արի ասա՝ էդքան դուխ չունեմ, կանգնենք սաղով, պատերազմենք․ Վահագն Չախալյան (video) Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Միայն խիստ հայտարարություններ անելու ժամանակը վաղուց անցել է․ կոնգրեսական ԱՄՆ դեսպանատունը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքի մասին Ե՞րբ ու ինչպե՞ս է որոշվել դուրս բերել ռուս խաղաղապահներին Արցախից. 168.am Զախարովան՝ Արցախից ժամկետից շուտ ռուս խաղաղապահների դուրս գալու մասին (video) GRECO-ն կոչ է անում Հայաստանին ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել ոստիկանության նկատմամբ Սամվելի 7 մլն դրամ գրավի գումարը հավաքելու համար ունենք ընդամենը 2 օր. Ռուբեն Մելիքյան Պայքարը թևակոխում է նոր փուլ․ ոսկեպարցիները կարողացան այս պահին կանգնեցնել Փաշինյանին․ Պետրոսյան (video) Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնի գործունեությունը կդադարեցվի Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Ոստիկաններն ինձ զգուշացում են՝ ռուպերով չխոսես․ Վահագն Չախալյան (video) ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք. Զախարովա Իշխանությունը բանդաներ է ձևավորել․ Ռուբեն Հակոբյան (video) Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ամեն ինչ․ խաղից կշտանալով՝ թողնելու է միայնակ. Զախարովան (video) Այ «օձ խուզող», կգնաս անուն առ անուն ազգիդ անունը կգրես պատերին․ Շահինյանը՝ Անդրանիկ Քոչարյանին (video) Պիտի Նիկոլի ձեռքը բռնենք, հետո էլ ձեռնաշղթաներ հագցնենք. ակցիայի մասնակից (video) Հլա հարցա՝ ինչ ա եղել․ Երևանի ոստիկանապետը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am