Ֆեյքային դաշտում էլ հաջողության չեն հասել

«Փաստ» թերթը գրում է. «Մեր ժամանակների առանձնահատկություններից մեկը տեղեկատվական պատերազմներն են, եւ այդ ֆոնին գերկարեւոր է կիբերանվտանգությունը, քանի որ ապատեղեկատվության եւ հիբրիդային պատերազմի վտանգը մշտական է եւ սպասելի, որ ցանկացած պահի այն կակտիվանա։

Հայաստանյան իրականության համար սա առավել կարեւոր է , քանզի իրական պատերազմին զուգահեռ նաեւ տեղեկատվական պատերազմի մեջ ենք Ադրբեջանի հետ: Այս հարթության մեջ չափազանց վտանգավոր են արտաքին ֆեյք-նյուզերն ու հանրությանը իրականությունից շեղող լուրերը։ Թե՛ պատկան մարմինները, թե՛ մասնագիտական շրջանակները քանիցս զգուշացրել են հանրությանը՝ զգույշ լինել տեղեկատվական հոսքերի առումով, հետեւել տեղեկատվական անվտանգության տարրական կանոններին:


Այս առումով, բնականաբար, էական է սոցցանցերի խնդիրը, քանզի հատկապես ֆեյսբուքյան ֆեյք օգտահաշիվներով տարածվող տեղեկությունները կարող են ապակողմնորոշիչ նշանակություն ունենալ:

Դրսի ուժերի հետ կապված նման հաշիվների դեմ պայքարը մշտական գործընթաց է, սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին մեկ շաբաթվա ընթացքում իրավապահ համակարգում էլ ավելի են խստացրել ֆեյք օգտատերերի «որսը», քանի որ հաճախ նրանց տարածած տեղեկություններն ուղղակիորեն սպառնում են ՀՀ պետական շահերին ու ազգային անվտանգությանը։

Թերթի հավաստի աղբյուրի փոխանցմամբ, օրերս իրավապահները հայտնաբերել են կեղծ օգտատերերի զգալի թվով օգտահաշիվներ, որոնք առանձնակի ակտիվացել են հուլիսի 12-ից հետո՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին զուգահեռ։

Մեր ունեցած տեղեկության համաձայն, հայտնաբերված օգտահաշիվների գերակշիռ մասը ադրբեջանական ծագում է ունեցել, եւ հայկական տիրույթում փորձել են տարածել կեղծ եւ պրոադրբեջանական քարոզչություն, ինչը կանխվել է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 436 անգամ
Լրահոս
Հիմա մի գռեհիկ անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am