Նյարդային Ալիևը քավության նոխազներ է փնտրում. Ո՞վ է հաջորդը

Երեկ Իլհամ Ալիևը առաջին հայացքից տարօրինակ թվացող ելույթով է հանդես եկել կառավարության նիստում:

«Ես չկարողացա նրան գտնել, նա աշխատավայրում չէր»,- ասել է Ալիևը՝ դժգոհություն հայտնելով արտգործնախարար Մամեդյարովից՝ նրան մեղադրելով անպատասխանատվության մեջ: Նա դիմել է երկրի վարչապետին՝ խնդրանքով իրենց տեղեկացնել Մամեդյարովի հետ երկխոսության մասին: Իր հերթին վարչապետ Ալի Ասադովն ասել է, որ ժամը 3-ին Մամեդյարովը տանն է եղել: «Ես հարցրի՝ ինչու եք տանը, պետք է աշխատավայրում լինեք և կատարեք նախագահի հանձնարարությունները»,- պատմել է վարչապետը:

Այնուհետև Ալիևը դժգոհություն է հայտնել, որ Մամեդյարովը հայկական կողմի հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ պայքարում համագործակցության հարցեր:

«Հայաստանի հետ ինչ համագործակցության մասին կարող է խոսք լինել»,- ասել է Ալիևը:

Այն, որ Մամեդյարովի գլխավերևում «սև ամպեր» էին կուտակվում դեռ ամիսներ առաջ՝ այդ թեմային մի քանի անգամ Hayeli.аm-ն անդրադարձել էր: Վերջին թարմ օրինակը Մամեդյարովի որդու ծախսած գումարների ու արտերկրում ձեռքբերած տան մասին տեղեկատվությունն էր, որը, վստահաբար, ոչ պատահական, հայտնվել էր ադրբեջանական մամուլի էջերում:

Իսկ այսօր, երբ Ադրբեջանի բանակը վերջին օրերին ստանում է արժանի հակահարված Հայկական Զինված ուժերի կողմից՝ առավել քան պարզ է, որ Ալիևը պետք է փորձի քավության նոխազներ փնտրել՝ իրավիճակի պատասխանատվությունը նրանց ուսերին բարդելու վրա:

Հիշենք, որ նախօրեին Ադրբեջանում կայացած ցույցերի ժամանակ, որոնք իբրև թե ի պաշտպանություն ադրբեջանական բանակի էին՝ հնչեցին հրաժարականների պահանջներ նաև ուղղված Ադրբեջանի պաշտպանության նախարարին ու բանակի այլ պատասխանատուների հասցեին:

Այնպես որ, Ադրբեջանում այսօր տեղի ունեցող գործընթացները սահմանային լարվածությանը զուգահեռ ունեն ներիշխանական, ներկլանային պայքարին բնորոշ դրսևորումներ:

Ակնհայտ է, որ Ադրբեջանում իշխանական կլաններն անթաքույց պայքարի են դուրս եկել, իսկ Ալիևը փորձում է իրավիճակն իր օգտին կարգավորել՝ օգտագործելով Ղարաբաղյան կարգավորումն ու սահմանում իր իսկ սանձազերծած ռազմական գործողությունները՝ ի նպաստ իր իշխանության պահպանության:

Իրավիճակը, եթե այսպես շարունակվի՝ ադրբեջանական բանակը շարունակի այսպիսի կորուստներ ունենալ՝ չի բացառվում, որ Ալիևը ստիպված լինի շարունակաբար քավության նոխազներ փնտրել ու զայրացած տոնայնությամբ ելույթներ ունենալ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2053 անգամ
Լրահոս
Չորս գյուղ իրական Հայաստանից դարձավ պատմական Հայաստան․ պատմաբան Տպավորություն է, որ ազգային դիմագիծն արմատապես փոխելուն ուղղված գործընթաց է մեկնարկել․ Արման Մելիքյան Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին Երևի կմնանք մինչև լուսաբաց ու էստեղից կշարժվենք Ոսկեպար․ ակցիայի մասնակիցներ «Բաքվի բարբարոսական վարչախումբը ցնծում է իր համար էլ անսպասելի հաջողություների շղթայից». Ոսկանյան «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»․ Բագրատ Սրբազան «Պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը՝ մեղսակցություն է»․ Արտակ Զաքարյան Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Երբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան Քոչարյան Թեհրանը նման վիճակի հետ չի հաշտվի և համապատասխան վերաբերմունք կցուցաբերի. Սոբհանի Ավետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․» «ԵՄ-ն լիովին աջակցում է». Կլաար Ժամանակին 800 հեկտարի համար վայնասուն բարձրացնողները Տավուշի չորս գյուղերը թղթի վրա հանձնում են թշնամուն․ Թագուհի Մելքոնյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացին Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am