Ադրբեջանը չի հանդարտվում. Հարձակում-հետ շպրտում քրոնիկ վիճակ

Գիշերը ժամից 03:40-ից սրվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին: Հայաստանի Զինված ուժերի դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ «Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը», հաղորդում է Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հավելելով, որ «թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել»։

Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը այս պահին էլ շարունակվում է», - գրում է խոսնակը Ֆեյսբուքում: ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ։ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։ Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ սահմանների նկատմամբ ադրբեջանական կողմի ոտնձգությունները բոլոր առկա ուժերով և միջոցներով տապալվում են։

Այսպես, չնայած արդեն 4 օր միջազգային հանրության կողմից կոչերին՝ խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը՝ Ադրբեջանը չի հանդարտվում: Նախորդ օրերին հայկական կողմի տված ջախջախիչ պատասխանների արդյունքում ունեցած կորուստներից Ադրբեջանը չի հանդարտվում:

Ադրբեջանի կեցվածքն ուղղակի արհամարհանք է միջազգային հանրության կոչերին ի պատասխան:

Եվրախորհրդարանի սոցիալ-դեմոկրատական խմբակցությունը (S&D) թվիթերյան գրառմամբ անդրադարձել էր հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: «Կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին անհապաղ հրադադար հաստատել և հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով՝ հիմնվելով ԵԱՀԿ 2009թ. հիմնական սկզբունքների, ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման վրա»,-ասվում էր գրառման մեջ:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ճեպազրույցում Հայաստանին և Ադրբեջանին կոչ արեց անհապաղ թուլացնել լարվածությունը սահմանին, վերականգնել բանակցություններն ու դադարեցնել կրակը։ «ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին մահաբեր բռնությունից, մենք ցավակցություն ենք հայտնում բոլոր զոհերի կապակցությամբ և կողմերին կոչ ենք անում անհապաղ թուլացնել լարվածությունը, վերականգնել բովանդակային երկխոսությունը և դադարեցնել կրակը՝ Մինսկի խմբի հետ բանակցությունները սկսելու համար, որպես համանախագահների», - ասել է Փոմփեոն։

ԵԱՀԿ Մինսկի խմբում մյուս երկու համանախագահները նույնպես անդրադարձել էին Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Թովուզի շրջանի սահմանագծին տեղի ունեցած բախումներին: «Ֆրանսիան դատապարտում է ռազմական ընդհարումները, որ տեղի են ունենում կիրակի օրվանից Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ու հանգեցրել են մարդկային զոհերի։ Երկու կողմերին կոչ ենք անում պահպանել կրակի դադարեցման ռեժիմը և վերականգնել երկխոսությունը լարվածությունից խուսափելու համար։ Հանդիսանալով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիան Ռուսաստանի և ԱՄՆ-ի իր գործընկերների հետ հաստատում է իր հանձնառությունը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը միջազգային նորմերին համապատասխան», - նշված է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հուլիսի 15-ի հայտարարությունում։

Փարիզում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը երեկ հրավիրվել է արտգործնախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա է փոխանցվել։ ԵԱՀԿ Մինսկի խմբի երրորդ համանախագահ Ռուսաստանը ևս կողմերին զսպվածության ու հրադադարի կոչ է արել։

Երեկ ԵԱՀԿ ՄԽ-ն արդեն երկրորդ անգամ հայտարարություն տարածեց՝ հուլիսի 12-ից արձանագրված լարվածությունից ի վեր:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը արձանագրելով այն փաստը, որ հուլիսի 15-ից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է և ողջունելով ռազմական գործողությունների նվազումը, կոչ էին արել կողմերին ջանքեր գործադրել դեէսկալացիան շարունակելու ուղղությամբ: «Համանախագահները կողմերին կոչ են անում ձեռնպահ մնալ բորբոքող հռետորաբանությունից և իրավիճակը տեղում փոխելու փորձերից:Համանախագահները շարունակում են շեշտել խաղաղության գործընթացի վերականգնմանը նպաստող մթնոլորտ ստեղծելու անհրաժեշտությունը: Համանախագահները ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ առարկայական բանակցություններ վարելու հանձնառությունը, որքան հնարավոր է շուտ և շեշտել են ԵԱՀԿ մշտադիտարկումների վերականգնման անհրաժեշտությունը, հենց որ իրավիճակը թույլ տա», ասվում էր երեկվա հայտարարությունում:

Այսօր, սակայն, արդեն նոր լարվածություն է վաղ առավոտից սկսած: Ադրբեջանը նախահարձակ է լինում, կորուստներ թողնում, հետ քաշվում:
Սա արդեն պատերազմի նախանշաններով լարվածության իրավիճակ է, որը պահանջում է ինչպիսի հաղթական կեցվածք սահմաններին, այնպես էլ դիվանագիտական ճակատում, որտեղ առայժմ կաղում ենք: Հայաստանի գործընկեր պետություններից պետք է ստանալ Ադրբեջանին հասցեական ուղղված կոչեր: Այստեղ բավական աշխատանքի անհրաժեշտություն է զգացվում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4355 անգամ
Լրահոս
Բազմաթիվ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան մայրուղին Սևանի թերակղզու հատվածում Քանի՜-քանի՜ պարտություն է Փաշնինյանը մեզ իբրեւ հաղթանակ հրամցվել. եպիսկոպոս Իսախանյան Իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս․անհնազանդությու՛ն,ըմբոստությու՛ն․ բոլորս դուրս ենք գալիս․ Շահինյան (video) Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Համերգն առանց տեղական «իշխանիկների» Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանից հացադուլ է հայտարարել Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա Տեղի ունեցող գործընթացը որևէ կապ չունի իրական սահմանազատման հետ. այն պայմանավորված է քաղաքական անթույլատրելի որոշումներով ու զուրկ է իրավական հիմքերից. Թաթոյան Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է , Իջևանն է. Գնդապետ Գլուխը արյունլվա է եղել․ ԵԿՄ ավտոմեքենան Նոյեմբերյանում քշել է մարդկանց վրա (video) Գիշերը հանդիպել եմ Կիրանցի գյուղապետին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան ԵԿՄ-ի «ՈՒԱԶ»-ը կրկին փորձեց մխրճվել ակցիա իրականացնող քաղաքացիների մեջ․ լարված վիճակ՝ Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, կա վիրավոր Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն Նոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացին Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ՇՏԱՊ․ Լեո Նիկոլյանը հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում․ վիճակը ծանր է (video) Տավուշը պայքարում է, համայնքպետն ԱՄՆ-ում է Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ Ցեղասպանության զոհերի հարգանքի լավագույն ձևը նոր ցեղաապանության բացառումն է և հայկական տարածքների` մեր հայրենիքի փրկությունը Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը ՀՀ և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am