ԱԱԾ-ն բացահայտել է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպքեր (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են առանձապես խոշոր չափերով թմրա­մի­ջոց­ների ապօ­րինի շրջանառության և մաքսանենգության դեպքեր:

Մասնավորապես՝ ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի Վ. Կ.-ն, ՀՀ տարածքում «MDMB-2201» կրճատ անվամբ թմրամիջոց կրող բուսական զանգվածի՝ թմրամիջոցի իրացման հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով ձեռնամուխ է եղել մաքսանենգությամբ՝ նշված թմրամիջոցը կրող խոշոր չափերով բուսական զանգվածի՝ արտերկրից ՀՀ տեղափոխելու կազմակերպմանը և ղեկավարմանը:

Հիշյալ մաքսանենգությունը կազմակերպելու նպատակով, Վ. Կ.-ն համացանցի միջոցով ծանոթացել է արտերկրում բնակվող, քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված անձի հետ, նրան է տրամադրել իր հասցեն և անձնական տվյալները, ու պահանջել է փոստային առաքման եղանակով ՀՀ ուղարկել «MDMB-2201» կրճատ անվամբ թմրամիջոց կրող խոշոր չափերով՝ 5,34 գրամ հաստատուն չոր քաշով բուսական մանրացված զանգված՝ թմրամիջոց: Ապա նույն անձի էլեկտրոնային դրամապանակին փոխանցում կատարելու եղանակով վճարել է պահանջած թմրամիջոցի արժեքը, որից հետո էլ հիշյալ անձը, հիշյալ թմրամիջոցը միջազգային փոստային առաքանիով ուղարկել է Վ. Կ.-ին:

Վ. Կ.-ն 2020 թվականի հուլիսի 8-ին այցելել է փոստային բաժանմունք, ստացել է առաքանին և այդ կերպ փորձել է իրացման նպատակով ձեռք բերել, պահել ու փոխադրել հիշյալ թմրամիջոցը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասցնել նշված հանցավոր արարքը, քանի որ ձեռնարկված արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում թմրա­մի­ջոց­ների ապօ­րինի շրջանառության և մաքսանենգության դեպքերը բացահայտվել և դրանցում ներգրավված անձանց շրջանակը պարզաբանվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից, որի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Վ. Կ.-ն բերման է ենթարկվել ազգային անվտանգության ծառայություն:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 07.07.2020թ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

5STOPPED
2020 թվականի հուլիսի 10-ին Վ.Կ-ն ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը :

Մեղադրյալի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է սինթետիկ կանաբինոիդների դասին պատկանող թմրամիջոցներ պատրաստելու համար նախատեսված քիմիական հումքը՝ թմրամիջոցը, բուսական ծագման զանգվածը (շուրջ 72 գրամ), ինչպես նաև արդեն իսկ չափաբաժիններով առանձնացված փաթեթներ, էլեկտրոնային կշեռք, որոնք առերևույթ վկայում են դրանց իրացման նպատակով պահելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ մաքսանենգությամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերին առնչված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, ինչպես նաև ՀՀ պետական սահմանով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ դրանց պրեկուրսորների ներթափանցումը խափանելու, կանխելու և չեզոքացնելու ուղղությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը, ինչպես նաև դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը դասվում են ծանր հանցագործությունների շարքին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

դիտվել է 175 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ․ Կիրանցում ոստիկանները փորձել են խանգարել մարդկանց ու ստացել պատասխան․ Իշխանյան (video) 38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում Սահմանադրության 116-րդ հոդվածի հիմքով՝ քաղաքական և ռազմական բնույթ կրող միջազգային փաստաթղթի տակ ցանկացած պաշտոնյայի ստորագրություն չունի իրավական ուժ». Գևորգ Դանիելյան Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից. «Հրապարակ» Փաշինյանը բացառապես թուրքական նարատիվներ է հնչեցնում. Վադիմ Արությունով Մանրամասներ․ ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում Առաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ» Չէի ուզի, որ գերագնահատենք տեղի ունեցածը. Նիկոլ Փաշինյան Տավուշի մարզպետը պահանջեց լրագրողներից չլուսաբանել հանդիպումը Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է. Շարմազանով Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ Զաքարյան Գյուղերը տվեց․ հենց հիմա Նիկոլը, ՔՊ-ն ու Ադրբեջանը տոնում են իրենց հաղթանակը․ Արա Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես Ավետիսյան Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար Էլբակյան Իրանի դեսպանի արձագանքը՝ Տավուշի գյուղերը ադրբեջանցիներին հանձնելու որոշմանը (video) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան դատի է տվել Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ Դուք վիժվածքից էլ ավել եք․ դե փորձե՛ք բոլորիս կալանավորել․ Աշոտ Անդրեասյան (video) Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել Նիկոլը յուրաքանչյուրիս համար պատրաստել է այս սարսափելի տառապանքները․ Աննա Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am