Մեր զոհերը, մեծ է հավանականությունը, որ եղել են 2 «կամիկաձեների» օգտագործման արդյունքում․Անդրանիկ Քոչարյան (video)
Մեր հակաօդային ուժերի վերջին գործողությունները այդ վստահությունը պետք է փոխանցեն նաեւ հասարակությանը: Զինված ուժերն իր կառավարելության շնորհիվ շատ վստահ, շատ հանգիստ լուծում է իր առջեւ դրված մարտական խնդիրը: Այնպես ստացվեց, որ ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունները նպաստել են բանակի կառավարելիության մակարդակի բարձրացմանը: Ուզենք-չուզենք, դա փաստ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգությանհարցերի հանձնաժողովի նախագահ Անրդանիկ Քոչարյանը: