Ձեր սալոտ ու փնթի ձեռքերը հեռու պահեք բանակից, ժողովրդից ու պետությունից

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բոլոր առողջ հասարակություններում գոյություն ունի ինքնապաշտպանական մի բնազդ՝ դժվար եւ օրհասական օրերին համախմբվել պետության շուրջ։ Անգլալեզու քաղաքագիտության մեջ այս երեւույթը հայտնի է որպես rally round the flag էֆեկտ:

Երբ համավարակը հասավ Հայաստան եւ իշխանությունները հանցավոր ուշացումով հայտարարեցին արտակարգ դրություն, բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերը, այդ թվում՝ ՀՀԿ-ն, հանդես եկան համախբման կոչով եւ ներքաղաքական պայքարի սառեցում արձանագրեցին՝ տալով այս իշխանություններին հնարավորություն կենտրոնանալ մարդկանց կյանքին եւ առողջությանը սպառնացող վիրուսի դեմ պայքարի վրա։ Ավելին, մենք պարբերաբար գործնական առաջարկություններ էինք անում կառավարությանը՝ հիմնվելով մեր փորձի եւ գիտելիքի վրա։


Ի՞նչ ստացանք ի պատասխան։

Անփառունակ կերպով (մեղավորներն անխուսափելիորեն պատժվելու են) տապալելով այս պայքարը՝ Փաշինյանը չարաշահեց ընդդմության պետականասիրությունն ու բարոյականությունը եւ լկտի ու բացահայտ կերպով շարունակեց իր ներքաղաքական շահերը հետապնդել. Լանզարոտեի կոնվենցիա, գույքահարկի բարձրացման օրենք, գույքի բռնագանձման օրենք, քաղաքական օպոնենտների նկատմամբ քրեական հետապնդումներ եւ դատավարություններ, Սահմանադրության բռնաբարում, ՍԴ բռնազավթման փորձ եւ այլն։

Կորոնավիրուսային պատերազմի ժամանակ Նիկոլը ժողովրդին եւ ընդդիմությանը մեջքից խփում էր՝ այսպիսով ոչնչացնելով հասարակական համերաշխության մթնոլորտի ծիլերը։

Հուլիսի 12-ից Տավուշի սահմանագծում մեկնարկած մարտական գործողությունները կրկին համազգային համախմբման առիթ հանդիսացան։ Բոլորս շունբներս պահած հետեւում ենք մեր փառապանծ բանակի գործողություններին, թշնամու դեմ տեղեկատվական պատերազմ ենք վարում, սգում ենք մեր զինվորականների մահերը...

Այդպես էլ պետք է լիներ, քանզի ազգի ինքնանաշտպանական բնազդն աշխատում է՝ համախմբելով բոլորիս մեր ժողովրդի զավակ՝ Հայոց բանակի շուրջ եւ ի հեճուկս իշխանական քարոզիչների «խաղաղասիրական» ջանքերի։

Սակայն իշխանավորների անբարոյականությունը ոչ խրամատ է ճանաչում, ոչ զինվորի արյուն ոչ էլ պետություն։ Թողնելով թշանամուն, նրանք կրկին սեւեռվել են ներքին օրակարգի վրա՝ թիրախավիրելով ընդդիմությանը, փորձելով գարշահոտ միավորներ հավաքել մեր բանակի սխրանքներից, ներքին թշանամի գտնել եւ նորից պառակտել ազգին։

Այս ամեննը անպատասխան չի մնալու եւ իրավիճակի կայունացումից հետո բոլորիդ մոլորված պորտերը տեղադրվելու են իրենց բնական տեղերում։ Պարզապես հիմա դրա ժամանակը չէ։

Մի պատերազմ արդեն տապալել եք։ Մի ազգային համերաշխություն ոչնչացրել եք։

Խելքի եկեք։

Ձեր սալոտ ու փնթի ձեռքերը հեռու պահեք բանակից, ժողովրդից ու պետությունից»։

դիտվել է 503 անգամ
Լրահոս
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am