ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը՝ սահմանում իրավիճակի վերաբերյալ
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը Facebook սոցցանցում գրառում է կատարել՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ․ «Մենք անհանգստությամբ հետևում ենք զարգացումներին՝ ներառյալ ծանր զինտեխնիկայի կիրառմանը, որը հանգեցրել է զոհերի: Մենք միանում ենք Մինսկի խմբի համանախագահներին՝ կոչ անելով կողմերին ձեռնարկել անհրաժեշտ միջոցները՝ հետագա էսկալացիան կանխելու համար»,- գրել է Ապատուրայը: