Պատգամավորներ ենք ունեցել, որոնք իրար փոխարեն կնոպկա են սեղմել, եւ որեւէ մեկը դրանից չի էլ ամաչել. Ալեն Սիմոնյան
Մենք պետք է ֆիսենք, որ օրենքը վերաբերում է զուտ կորոնավիրուսի համաճարակի ժամանակահատվածում ստեղծված իրավիճակին: Այս մասին իր ելույթում ասաց ԱԺ փոխանախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին, որով առաջարկվում է ներդնել առողջության հիմքով ժամանակավոր անաշխատունակ ճանաչված պատգամավորների գրավոր քվեարկության կարգը:
Նա դիմեց նախագիծը ներկայացնող «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանին՝ նշելով. «Դուք ասում եք՝ հանրությունն ինքը կտեսնի, որ այս կամ այն պատգամավորը պարտաճանաչ չի, բայց մենք այս դահլիճում առնվազն մի քանի գումարումների ժամանակ պատգամավորներ ենք ունեցել, որոնք իրար փոխարեն կնոպկա են սեղմել, եւ որեւէ մեկը դրանից չի էլ ամաչել: Այդ մարդիկ հետագայում ԱԺ նախագահ ու փոխնախագահ են դարձել: Պետք չի մտածել, որ ԱԽ-ում լինելու են միայն օրինակելի պատգամավորներ: Ես առաջարկում են նախագիծը վերանայել եւ միայն համաճարակի պաևրագայում նման քվեարկության հնարավորություն տալ»: