Ես խորապես մտահոգված եմ. ԵԱՀԿ նախագահը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների մասին
ԵԱՀԿ-ն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններով, ասված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում։
«Ես խորապես մտահոգված եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով աճող բռնությամբ և կոչ եմ անում նախքան նոր մարդկային կորուստները անհապաղ վերադառնալ կրակի դադարեցմանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը սերտ կապի մեջ են կողմերի հետ և փորձում են կայունացնել իրավիճակը:
Մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նվազեցնենք հակամարտության հումանիտար ազդեցությունը և հնարավորինս արագ վերսկսենք առարկայական բանակցությունները», - ասել է Ռաման։