Թուրքիան ուղղել է պատմական սխալը. Էրդողան
Թուրքիայի իշխանությունները Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշմամբ ուղղել են 1934 թվականին թույլ տված պատմական սխալը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է ria.ru-ն։
«Մենք կատարել ենք Թուրքիայի 83 մլն քաղաքացիների կամքը։ 1934 թվականին այն վերածել են թանգարանի։ Հիմա մենք ուղղում ենք այդ սխալը, դա մեր ինքնիշխան իրավունքն է:
Մենք թշնամանք չունենք այլ կրոնների ներկայացուցիչների նկատմամբ, ընդհակառակը՝ հարգում ենք նրանց։ Մենք 4-5 անգամ ավելի շատ պաշտամունքային կառույցներ ունենք ոչ մահմեդականների համար, քան Եվրոպայում՝ մուսուլմանների համար»,- հայտարարել է Էրդողանը։
Նա ընդգծել է, որ Սուրբ Սոֆիան մզկիթի է վերածվել ոչ թե եկեղեցուց, այլ թանգարանից։