Ադրբեջանի կողմից հայկական գյուղերի հրետակոծումը առնվազն խախտում է միջազգային իրավունքի նորմերը. Ռոբերտ Հայրապետյան

Ադրբեջանի կողմից հայկական գյուղերի հրետակոծումը առնվազն խախտում է միջազգային իրավունքի վերոնշյալ նորմերը, իսկ դրա համար նախատեսված պատասխանատվությունը միջազգային իրավունքում անվիճելի է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։

Նա, մասնավորապես, գրել է.


«Ադրբեջանի կողմից հայկական գյուղերի հրետակոծումը առնվազն խախտում է միջազգային իրավունքի վերոնշյալ նորմերը, իսկ դրա համար նախատեսված պատասխանատվությունը միջազգային իրավունքում անվիճելի է։

«Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին» Ժնեւի 1949 թվականի օգոստոսի 12-ի կոնվենցիաներին կից Ժնեւի 1977թ.-ի օգոստոսի 12-ի կոնվենցիայի 1-ին Լրացուցիչ Արձանագրության 51-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերի համաձայն` Քաղաքացիական բնակչությունը, որպես այդպիսին, ինչպես նաեւ քաղաքացիական առանձին անձինք չպետք է հարձակումների օբյեկտ հանդիսանան: Արգելվում են բռնության գործողությունները կամ բռնության սպառնալիքները, որոնց հիմնական նպատակն է ահաբեկել քաղաքացիական բնակչությանը: Ոչ ընտրողական բնույթի հարձակումներն արգելվում են: Ոչ ընտրողական բնույթի հարձակումների թվին են պատկանում.

ա) այն հարձակումները, որոնք ուղղված չեն ռազմական կոնկրետ օբյեկտների դեմ,

բ) այն հարձակումները, որոնց ժամանակ կիրառվում են ռազմական գործողությունների վարման մեթոդներ կամ միջոցներ, որոնք չեն կարող ուղղված լինել ռազմական կոնկրետ օբյեկտների դեմ (…): ՀՀ-ը վավերացրել է վերոնշյալ Լրացուցիչ արձանագրությունը 1993թ.-ին, իսկ Ադրբեջանը` ոչ:

Ոչ ընտրողական բնույթի զենքի օգտագործումը նաեւ արգելվում է Հաագայի 2-րդ` 1899թ.-ի «Պատերազմի օրենքների ու սովորույթների մասին» միջազգային կոնվենցիայով: Սակայն Ադրբեջանը չի վավերացրել վերոնշյալ կոնվենցիան:

Խաղաղ բնակչությանը եւ զինվորականներիին տարբերակելու պարտավորությունների խախտումները` որպես պատերազմական հանցագործություններ, տրված են նաեւ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի 8-րդ հոդվածի 2-րդ մասի ա ենթակետով եւ 2002թ. «Հանցագործության տարրեր» ակտով:

«Հանցագործության տարրեր» ակտը Միջազգային քրեական դատարանին օգնում է Կանոնադրության 6, 7 եւ 8 հոդվածների մեկնաբանման եւ կիրառման գործում, որոնցում համապատասխանաբար սահմանված են ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների եւ պատերազմական հանցագործությունների հանցակազմերը:

Թեեւ Ադրբեջանը չի վավերացրել Ժնեւյան կոնվենցիաների լրացուցիչ արձանագրությունները, ինչպես նաեւ Միջազգային քրեական դատարանի Կանոնադրությունը, դա վերջինիս չի ազատում խաղաղ բնակչության եւ զինվորականների միջեւ տարբերակելու սկզբունքի խախտման դեպքերի համար պատասխանատվությունից քանի որ վերոնշյալ սկզբունքը համարվում է սովորութային նորմ երկրների պրակտիկայի կողմից: Դրա մասին է վկայում նաեւ այն հանգամանքը, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի սովորութային միջազգային մարդասիրական իրավունքի ուսումնասիրությունում եւս ամրագրված է վերոնշյալ սկզբունքը` որպես

Կանոն համար 1 եւ 11:

Խաղաղ բնակչության եւ զինվորականների միջեւ չտարբերակելու արգելքը նախատեսված է նաեւ Արդարադատության միջազգային դատարանի կողմից տրված «Ատոմային զենքեր» Խորհրդատվական Կարծիքում: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 3-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր մարդ ունի կյանքի, ազատության, անձի անձեռնմխելիության իրավունք...»։

դիտվել է 317 անգամ
Լրահոս
Սերժ Սարգսյանի շախմատային առաջին պարտիան՝ ընդդեմ Նիկոլի Ապաշնորհության ու անկարողության ցուցահանդես «Դավաճանների» ու «հինգերորդ շարասյան» որս. Ծեծ ու կտտանքներ՝ բանտերում Ի՞նչ կարգավիճակ և դիրք ունի Աննա Հակոբյանը «Տեղեկացնում եմ, որ կարող եմ կազմակերպել բեռի տեղափոխումը Բեյրութ մոտ $40.000 արժեքով»․ Հակոբ Ճաղարյան Իրենք 70% ձայնը չեն ստացել, որ պարգևավճարներ թալանեն, մարդկանց ասֆալտին պառկեցնեն․ Աղասի Ենոքյան Ի՞նչ է սպասվում դպրոցականներին սեպտեմբերի 1-ից Բացառիկ տեսանյութ. արձանագրվել է հետիոտնին վրաերթի ենթարկելու պահը Դժբախտ պատահարի հետևանքով հայտնաբերվել է տղամարդու դի Մասիսի ոստիկանները Արգավանդի արտադրամասերում ապօրինի փայտանյութ են հայտնաբերել (տեսանյութ) Կոչ Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության իշանություններին, համայն հայությանը Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ներկայիս ապիկար իշխանություններն ամբողջությամբ տանուլ են տվել կորոնավիրուսի դեմ պայքարը Նիկոլը ղեկավարվում է կովկասյան այն հին ասացվածքով, որ ասում է՝ խփիր յուրայիններին, որ օտարները վախենան Հանգստյան օրերին գործող գյուղմթերքի տոնավաճառը կվերաբացվի «Դալմա»-ի հարակից հատվածում Աղբից բիոլոգիական նյութեր են սարքում, բայց այս կառավարության քաղաքական վախճանից հետո միայն գարշահոտություն է մնալու Նյու Վասյուկիի քաղաքագլուխը շնորհավորական ուղերձ է հղել «Խելացի քաղաքի» խալխին Դատախազությունն առաջարկում է բարելավել ընտանեկան բռնությունների դեմ պայքարի արդյունավետությունը Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավոր հայերի թիվը շուրջ 300 է Քաղաքացիներն այսօր ազատորեն կարող են ընտրել՝ հլու-հնազանդ ծառայել ձեզ, թե՝ արտահայտել սեփական կարծիք, և դրա համար հռչակվել ներքին թշնամի և շնաբարո դուրսպրծուկ Արմեն Թավադյանի գույքի վրա դրված կալանքը կվերացվի Տարոն Մարգարյանին անուն կպցնելով տակից հանգիստ անում եք ձեր կեղտոտ գործերը. Տիգրան Աթանեսյան Ապազգային իշխանությունները դեմոգրաֆիական հենարան են ստեղծում Առողջապահության ՄԱՀարարն իր շրջապատի այն մարդկանց, որոնց միջոցով միլիարդավոր դրամներ են լափել կորոնավիրուսի անվան տակ, հերթով ազատում է աշխատանքից ՀՀ հպարտ քաղաքացիներին ահ են տալիս մարդիկ, ովքեր վարի են տվել առողջապահական ոլորտը, որից զոհ է դարձել 1000 մարդ. Լուսանկար
Ամենաընթերցվածները
Շուտով
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ստորագրել է որոշում՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ 2020 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 11:00-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու մասին՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը. 1. «Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի... Օգոստոսի 7-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Մեկ Առողջություն» կոալիցիայի համահիմնադիրներ Սիլվա Ադամյանը, Մարիամ Բադալյանը և Դոնարա Ալեքսանյանը: Թեմա՝ Ամուլսարի շուրջ լարված իրավիճակի վերաբերյալ «Մեկ Առողջություն» կոալիցիայի հայտարարությունը և շրջակա միջավայրի առողջության ոլորտում տապալված պետական քաղաքականության վտանգները: Օգոստոսի 7-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերեն են Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցությունների ներկայացուցիչներ Իվետա Տոնոյանը, Արծվիկ Մինասյանը և Արսեն Բաբայանը: ԹԵՄԱ՝ ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործությունների մասին հաղորդման հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու ՀՔԾ որոշումը և դրա վերաբերյալ կուսակցությունների կողմից բերված բողոքը: Ժամը 13:00՝ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: ԹԵՄԱ՝ դիտարկումներ Բեյրութի ողբ... ՕԳՈՍՏՈՍԻ 7-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանի ասուլիսը: Թեմա- 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների բացահայտմանն ուղղված ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրականացրած միջոցառումների արդյունքները: Կարող եք թեմայի հետ կապված ձեզ հետաքրքրող հարցերը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մի... Օգոստոսի 7-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Փաստաբանների պալատի փաստաբան Մասիս Մելքոնյանը և «Իրավունքի սահման» ՍՊԸ տնօրեն Գևորգ Հովհաննիսյանը: Թեման՝ «Բանախոսները կանդրադառնան Արտաշատի գինու-կոնյակի գործարանի տնօրինության՝ քաղաքացիներին ունեզրկելուն, նրանց ունեցվածքը յուրացնելուն և դրա վերաբերյալ Դատախազության ու Ոստիկանության անգործությանը»: Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 13-րդ հարկ: Հարցերի դեպքում զանգահարել՝ 077 400-955: Հուլիսի 4-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը և «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը: Թեմա՝ Մաշտոցի պուրակի ծառահատման շուրջ բարձրացված աղմուկ, քաղաքապետարանի պարգևատրումներ Հուլիսի 4-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ՙՙԵրևանի այլընտրանքային քաղաքապետարան՚՚ նախաձեռնող թիմի համաղեկավարներ Սարգիս Տեր-Եսայանը և Սոնա ԱղեկյանըԼ Թեմա՝ Պոպոք-պնդուկ փարթի՝ մայրաքաղաքն ախտահանելու փոխարեն, Երևանի քաղաքապետրանի պարգևավճարներ, ապօրինի ծառահատումներ, մայրաքաղաքային պատահական հրդեհներ ու էլի շատ թերացումներ: Հուլիսի 4-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: Թեմա՝ կրթական նոր չափորոշիչներ, որոնք հանգեցրել են հասարակության լայն շերտերի՝ գիտնականների, մանկավարժների եւ խնդրով մտահոգ մարդկանց անհանգստությունների, Մարգարիտա Սիմոնյանի արձագանքը, Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը քննադատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` 2005 թականին արված արտահայտությունները, անդրադարձ թեմային, ընդդիմության մոբիլիզացում, կորոնավիրուս, ինչ բացթողումներ ... Հրավիրում ենք Ձեզ՝ ներկա գտնվելու «Թովմասյան Բարեգործական Հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ կազմակերպված բարեգործական միջոցառման ամփոփիչ մամլո ասուլիսին: Երկուշաբթի 14:00 , Dvin Music Hall Օգոստոսի 3-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Թեմա` կրթական համակարգ, նախարարի գործողությունները, հայ գրականության և հայոց պատմության շուրջ ստեղծված աղմուկ, նոր չափորոշիչներ: Սահմանային լարվածություն, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի հարցազրույցը, կորոնավիրուսային համաճարակ:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub